Posted in Մայրենի 6

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. 65.  Առածները լրացրո՛ւ ընդգծված բառերի հականիշներով:

Չկա չարիք առանց բարիք:

Ջրի բերածը ջուրը տարած:

Տերովին տերն է պահել, անտերին գայլն է կերել:

Մտնելուց առաջ միտք արա, թե ոնց մտնես:

Ինչքան գետնի երեսն է, յոթ էնքան գետնի տակն է:

2. 

Տեքստում կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված հականիշները:

Հեռավոր-մերձավոր, ներկա-անցյալ, պատճառ-հետևանք, հանելուկ-լուծում, գրոհել-նահանջել, խաղաղ-անապահով:

Վերջին միլիոնավոր տարիների ընթացքում սառցադաշտերը մի քանի անգամ իջել են Սկանդինավյան լեռներից, խաղաղ   մինչև Միջերկրական ծով ու հետո կրկին անապահով:

Սառցադաշտային ժամանակաշրջանը մեր մոլորակի հեռավոր անցյալն է: Եվ ասում այդ շրջանին վերաբերող շատ բան դեռ հանելուկ է: Դեռ լուծում չունի այն հարցը, թե ինչի ինչով են առաջացել այդպիսի ցրտերը: Չգիտենք նաև մեր մոլորակի դեմքին հայտնված բազմաթիվ «վերքերի» ստույգ ձեռները: Իսկ ի՞նչ է բերելու անցյալ ապագան: Մարդկությունը կարո՞ղ է հուսալ, որ Երկրի վրա անապահով կյանք է սկսվելու, թե՞ մեր մոլորակին տիեզերական ներկա ապագա է սպասվում:

3.  Ծով ու ցամաք նկարագրի՛ր ինչքան հնարավոր է շատ հականիշներ գործածելով:

Ծովը թաց է , ցամաքը չոր։ Ծովը խորն է , ցամաքը մակերեսային։ Ծովը երկնագույն է , ցամաքը մոխրագույն։ Ծովը շարժուն է , ցամաքը անշարժ։

Posted in Մաթեմատիկա 6

Դասարանական աշխատանք

1․ Արդյո՞ք այս իրադարձությունը պատահույթ է:

Դու տնից դուրս գալիս հանդիպում ես քո հարևանին:

ա) պատահույթ է 

բ) պատահույթ չէ

2․ Նշիր այս իրադարձության վերաբերյալ ճիշտ տարբերակը:

Օգոստոս ամսից հետո գալիս է աշունը:

ա) հավաստի իրադարձություն է

բ) անհնար իրադարձություն է

գ) պատահույթ է

3․ Թվարկված իրադարձություններից ո՞րն է հավաստի իրադարձություն:

Ընտրիր ճիշտ տարբերակը:

ա) Զառը գլորելիս բացվում է մեկ թիվը:

բ) Մարտ ամսից հետո գալիս է ապրիլ ամիսը:

գ) Սառույցը չի հալվում եռացրած ջրում:

4․ Ընտրիր բերվածի մասին ճիշտ տարբերակը.

Թիրախին կրակելը

ա) հավաստի իրադարձություն է

բ) անհնար իրադարձություն է

գ) պատահույթ է

դ) պատահական փորձ է

5․ Զառը գլորում են և նրա նիստի վրա բացվում է 1,2,3,4,5,6 թվերից մեկը:

Քանի՞ ելք կա, որ նիստի վրա բացված թիվը բաժանվում է 5-ի:

1 ելք՝ 5, 2 ելք՝ 0

6․ Պարկում լցված են 16 համարակալված գնդիկներ: Պատահականորեն պարկից հանում են մեկ գնդիկ:

Քանի՞ հնարավոր ելք ունի տրված պատահույթը: 

«Գնդիկի համարը զույգ թիվ է»՝      ելք։

Չելք, քանի՞ անգամ առնել՝ 1 անգամ

Տեսություն

7․ Զառը գլորում են 1 անգամ: Որքա՞ն է հավանականությունը, որ բացված թիվը  փոքր է 5 -ից:

  1. 4 անգամ

8․ Տուփում կա 2 սպիտակ գնդակ և 19 կարմիր գնդակ: Որքա՞ն է հավանականությունը, որ տուփից պատահականորեն վերցված գնդակը կլինի սպիտակ գույնի:

Սպիտակ գնդակ հանելու հավանականությունը հավասար է՝ ——

Գնդիկի համարը զույգ թիվ է:

9․ Վիճակախաղում կա 127 տոմս, որոնցից 9-ը շահող են:

Որքա՞ն է հավանականությունը, որ պատահականորեն քաշելիս դուրս կգա շահող տոմս:

113Տոմս։

10․ Տուփում կա 25 գրիչ, որից 13-ը գրում է կապույտ գույնով, իսկ մնացածը՝ սև:

Որքա՞ն է հավանականությունը, որ պատահականորեն տուփից հանված գրիչը կգրի կապույտ գույնով:

10Գրիչ։

11․ Որքա՞ն է հավանականությունը, որ փողոցում պատահական հանդիպած մարդը ծնված լինի ամսի 7-ին, եթե հայտնի է, որ նա ծնվել է ապրիլին:

1/4 համարը զույգ թիվ է

12․ Տուփում կա 13 գնդիկ, որոնք համարակալված են 1-ից 13: Պատահականորեն հանվում է մեկ գնդիկ և նշվում է նրա համարը:

Քանի՞ հնարավոր ելք ունեն հետևյալ պատահույթները: 

A. «Համարը զույգ թիվ է»՝ 

B. «Համարը բաժանվում է 5-ի»՝ 

C. «Համարը բաժանվում է 9-ի»՝ 

D. «Համարը փոքր է երկուսից կամ հավասար է»՝ 

E. «Համարը մեծ է 3-ից և փոքր է 8-ից»՝ 

F. «Համարը պարզ թիվ է»՝

Posted in Մայրենի 6

1.Զրույցի առանձին հատվածներ վերնագրի՛ր և պատճառաբանի՛ր:

Իմաստուն Ուշինարան

Արդար և իմաստուն դատավոր էր Ուշինարան: Մաքուր էին նրա բոլոր խորհուրդները և միայն մերձավորների և հեռավորների համար նվիրված:

Համեստ կյանք ուներ նա իր հոյակապ սրահներում և ճոխ սեղան ու ապաստան ամեն աղքատների և ուխտավորների համար, որ տարի բոլոր դեգերում են Գանգայի սրբազան ափերի և Հիմալայի նվիրական անտառների միջև:

Անգղի և դատավորի երկխոսությունը

Մի անգամ, երբ նա դահլիճում նստած կարդում էր Վեդաները,— սրտապատառ ներս ընկավ մի աղավնի, որին հետապնդում էր սրաթև անգղը:

Սարսափած թռչունը նստավ դատավորի ծնկին և պաշտպանություն աղերսեց:

Անգղը հասավ նրա հետևից: Սակայն Ուշինարան պատսպարել էր արդեն մահապուրծ աղավնուն:

— Դատավո՛ր,— դիմեց անգղը Ուշինարային,— քաղցը վաղուց ընկճել է ինձ: Մեծ հանցանք է քաղցածի ձեռից խլել նրա սնունդը: Ե՞տ տուր ինձ աղավնին:

Ուշինարան ձեռի շարժումով մերժեց նրա պահանջը:

Advertisement

— Դատավո՛ր,— շարունակեց անգղը,— դու պարտաճանաչ մարդու հռչակ ունես, սակայն ինչո՞ւ պարտքի օրենքին հակառակ ես գնում: Ինչո՞ւ ես ինձ զրկում իմ անհրաժեշտ սնունդից:

— Այս անօգնական, մահի սարսուռով դողդոջուն թռչունը իմ պաշտպանությանը դիմեց,— առարկեց Ուշինարան,— դո՛ւ, հզոր անգղ, մի՞թե չես տեսնում, որ իմ առաջին պարտքն է — չհանձնել ինձ հավատացող արարածին իր հոշոտող թշնամուն: Ավելի մեծ ոճիր է՝ վտանգված թույլին զրկել օգնությունից, քան թե կատարել ոճիրների ոճիրը — սպանել Բրահմինին:

Անգղի բացահայտումը

Եվ հանկարծ դահլիճի ձեղունից մի կշիռ կախվեց: Ուշինարան աղավնուն դրեց մի նժարում, իսկ մյուս նժարում` իր մարմնից մի փերթ, բայց աղավնին դեռ ծանր էր կշռում: Նորից կտրեց մսի մի փերթ, և աղավնին նորից ծանր էր: Դարձյալ նորանոր փերթեր կտրեց դրեց, և սակայն աղավնին ավելի և ավելի ծանր էր կշռում:

Այն ժամանակ Ուշինարան ամբողջ իր հոշոտված մարմնով ելավ կանգնեց նժարի մեջ…

— Ես Ինդրան եմ,— ձայնեց անգղը,— տիեզերքի իշխանը, և աղավնին — հուր Ագնիի ոգին:

Մենք եկանք քո առաքինությունը փորձելու համար:

Հավիտենական փառքով դու զարդարեցիր քեզ, ո՛վ Ուշինարա, որովհետև քո իսկ մարմնով խղճացիր փոքրիկ աղավնուն և քո կյանքով փրկեցիր թշվառին:

Ժողովուրդների մեջ պիտի չհնանա քո անունը, և հավիտյան պիտի ապրիս դու անմահ փառքով ու փայլով, որովհետև պարտքի սրբության հավատարիմ եղար:

  1. Բնութագրի՛ր Ուշինարային:

Ուշինարան խելացի,արդարացի, իմաստուն և բարի մարդ էր։

  1. Քո կարծիքով ո՞վ է արդարացի:-Իմ կարծիքով արդարացի էր Ուշինարան։
  2. Դուրս գրի՛ր այն հատվածը, որտեղ խտացած է զրույցի հիմնական ասելիքը:

— Այս անօգնական, մահի սարսուռով դողդոջուն թռչունը իմ պաշտպանությանը դիմեց,— առարկեց Ուշինարան,— դո՛ւ, հզոր անգղ, մի՞թե չես տեսնում, որ իմ առաջին պարտքն է — չհանձնել ինձ հավատացող արարածին իր հոշոտող թշնամուն: Ավելի մեծ ոճիր է՝ վտանգված թույլին զրկել օգնությունից, քան թե կատարել ոճիրների ոճիրը — սպանել Բրահմինին:

  1. Նոր վերնագիր հորինի՛ր:-Դատավորի արդար վճիռը։
Posted in Ռուսաց լեզու6

Гутанасар

Мы ездили в Гутанасар с детьми нашей школы.Целью нашей поездки было преодоление высоты.Там был потухший вулкан.У нас была очень интересная беседа с нашими учителями.Также мы посетили музей Егише Чаренца.Их было много там интересные и красивые фотографии.Мое желание очень велико.чтобы у нас была такая содержательная поездка.Время проходило настолько приятно, что мы даже не заметили, как закончился день.Особая благодарность нашим любимым учителям товарищу Анаит, Татеву и Саргису.

Posted in Ռուսաց լեզու6

Упр1

1)Что вы делаите вечером?Мы вечером ужинаем,отдыхаем,гуляем.

2)А что Павел делаем вечером?Павел вечером занимается.

3)Что студенты делают сейчас?Студенты сейчас читают текст,повторяют глаголы,отвечают урок.

4)Что они делают утром?Они утром завтракаю,читать газеты,слушают радио.

5)Что ты делаешь сейчас?Я сейчас читаю письмо.

6)Что Анна делаем сейчас?Анна сейчас пишем упражнение.

7)Что они делают вечером?Они вечером ужинают,отдыхают читают журналы.

Упр2

1)Вставьте глагол повторять.

2)Образец:Он повторяем урок.

3)Мы павторяем правило.

4)Я повторяю текст.

5)Он повторяем слово.

6)Она повторяем глагол.

7)Вы повторяете предложение.

8)Они повторяют урок.

9)Студентй повторяем упражнени.

10)Студенка повторяет вопрос.

11)Студенты повторяют ответы.

Упр3.

1)Это ручка (карандаш) Нет, это не ручка, это карандаш.

2)Нет, это студентий, эео стдейка.

3)Нет,это тетрадь,это книга.

4)Нет,это не газета, это журнал.

5)Нет, это не стол, это стул.

6)Нет, это не окно, это дверь.

7)Нет, это не ваза,это лампа.

8)Нет, это не шкаф, это стол.

9)Нет, это не преподаватель.

Posted in Ռուսաց լեզու6

Именительный падеж

16-20 октября

Т. Бабаян стр. 13

  1. Ответьте на вопросы отрицательно.

Это книга?     

Это журнал?    

Это стул?      

Это дверь?

Это доска?   

Это школа?

Это студент?   

Это преподаватель?

2.Образец: Это ручка? (карандаш)/ Нет, это не ручка, это карандаш.

1. Это студент? (студентка)

2. Это тетрадь? (книга)

3. Это газета? (журнал)

4. Это стол? (стул)

5. Это окно? (дверь)

6. Это ваза? (лампа)

7. Это шкаф? (стол)

8.Это преподаватель? (студент)

3.Образец: Я … текст.    

Я читаю текст.

1. Ты … роман.

2. Мы … текст.

3. Они … журнал.

4.Он … письмо.

5. Вы … упражнение.

6. Я … рассказ.

7. Мы … предложение.

8. Вы … правило.

9. Она … письмо.
  


Posted in Մայրենի 6

19.10.2023թիվ

Լրացուցիչ աշխատանք տանը՛։

1.  Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:

Խոշոր, երկերեսանի, առատ, մեծահռչակ, կեղծավոր, պտղաբեր, երեսպաշտ, վիթխարի, արգավանդ, նշանավոր, շողոքորթ, հանրածանոթ, ահռելի, մեծ, բեղուն, երևելի, խայտաբղետ, ականավոր, բերրի, աժդահա, չալպտուրիկ, բարեբեր, հանրաճանաչ, հսկա, անվանի:

Խոշոր – վիթխարի, ահռելի, մեծ, աժդահա, հսկա։

Երկերեսանի – կեղծավոր, երեսպաշտ, շողոքորթ։

Խայտաբղետ – չալպտուրիկ։

Մեծահռչակ – նշանավոր, հանրածանոթ, երևելի, ականավոր, հանրաճանաչ, անվանի։

Պտղաբեր – արգավանդ, առատ, բեղուն, բերրի, բարեբեր։

  2.Անտառ նկարագրի՛ր՝ գործածելով ինչքան հնարավոր է շատ հոմանիշներ:

Անտառ – բազմազան, փշատերև, սաղարթախիտ, կանաչ, բազմահարկ, խիտ, հոծ, գազաններով, աշնանային, գարնանային, ձմեռային, ամառային, գեղեցիկ, քամիապաշտպան, տեսաժամ, գեղատեսիլ, լեռնային, դաշտային։

3.Սխալ կամ ոչ տեղին գործածված բառերը գտի՛ր և փոխարինի՛ր հարմար հոմանիշներով:

Նրան աշխատանքից փրկեցին, որովհետև անպատասխանատու էր ու ցրված:

Նրան աշխատանքից ազատեցին, որովհետև անպատասխանատու էր ու ցրված:

Մատիտներիդ մեջ կապույտի բոլոր գույները կա՞ն:

Մատիտներիդ մեջ կապույտի բոլոր երանգները կա՞ն:

Ծանոթիս այդպես էլ չգտա թանձր բազմության մեջ:

Ծանոթիս այդպես էլ չգտա խիտ բազմության մեջ:

Ընկերները երկու օր առաջ էին մաքառել ու հաշտվելու փորձեր էին անում:

Ընկերները երկու օր առաջ էին կռվել ու հաշտվելու փորձեր էին անում:

Բերրի խոստումներ տվեց ու գնաց:

Առատ խոստումներ տվեց ու գնաց:

Posted in Մաթեմատիկա 6

Իրազեկենի ջրի քանակը ժամանակի դեպքում:

Ժամանակ (ժ) | Ջրի քանակ (լ) 1 | 50 2 | 100 3 | 150 4 | 200 5 | 250 6 | 300 7 | 350 8 | 400

  1. Օդի ջերմաստիճանը 14 օրվա ընթացքում:

Օրը | Ջերմաստիճան 1 | 25 2 | 23 3 | 24 4 | 21 5 | 24 6 | 26 7 | 27 8 | 27 9 | 26 10 | 25 11 | 21 12 | 19 13 | 18 14 | 20

  1. Ապրանքի քանակի եկամուտը:

Ապրանքի քանակ | Եկամուտ 1 | 50 2 | 100 3 | 150 4 | 200 5 | 250 6 | 300 7 | 350 8 | 400 9 | 450 10 | 500

Նույնպես, գրաֆիկները կկառուցենք:

Լրացուցիչ աշխատանքտանը։

  1. Ճանապարհի կախման ժամանակի աղյուսակը:

Ժամանակ (ր) | Ճանապարհ (կմ) 1 | 40 2 | 80 3 | 120 4 | 160 5 | 200 6 | 240 7 | 280 8 | 320 9 | 360 10 | 400

  1. Ջրի քանակը լիտրում։

Ժամանակ (ր) | Ջրի քանակ (լ) 1 | 5 2 | 10 3 | 15 4 | 20 5 | 25 6 | 30 7 | 35 8 | 40 9 | 45 10 | 50

  1. Մեքենայի արագության փոփոխումների ժամանակի աղյուսակը:

Արագություն (կմ/ժ) | Ճանապարհ (կմ) 5 | 50 10 | 100 20 | 200 25 | 250 35 | 350 45 | 450 50 | 500

Նույնպես, գրաֆիկները կկառուցենք:

Posted in Մայրենի 6

Ամբողջ ամառը մեկ օրում

— Պատրա՞ստ եք:
” Այո՜:
” Հիմա՞:
” Շուտով:
” Իսկ գիտնականները ճի՞շտ են ասում: Այսօր է լինելու, չէ՞:
” Նայի՛ր, էլի: Կտեսնես:
Իրար խառնված, իրար սեղմված՝ ասես վարդերն ու խոտերը այգում, երեխաները մի մարդու նման հայացքներն ուղղել էին դուրս՝ փնտրելով ամպերի հետևում թաքնված արևը:
Անձրև էր գալիս:
Անձրևը յոթ տարի է՝ չէր կտրվում: Հազար ու հազար օրեր գիշեր-ցերեկ հորդում էր անձրևը, կաթիլները թմբկահարում էին տանիքներն ու աղմկում, հոսում էին ջրի շիթերը, և բյուրեղյա ցայտերի միալար զրնգոցն ընդհատվում էր միայն փոթորկի ոռնոցով և այնքան ուժեղ դղրդյուններով, ասես հսկայական ալիքներ էին բախվում ցամաքի կղզյակներին: Անձրևը սրբում-տանում էր հազարավոր անտառներ, և հազարավոր անգամներ դրանք կրկին աճում էին, որպեսզի կրկին ճզմվեն ջրերի ծանրության տակ: Եվ դա շարունակվում էր անվերջ, քանի որ սկսած անհիշելի ժամանակներից՝ այդպիսին էր կյանքն այդտեղ՝ Վեներայի վրա:
Դասարանը լիքն էր երեխաներով, որոնց ծնողները եկել ու հաստատվել էին այդ մոլորակում՝ բնակեցնելու համար այդ խորթ, անձրևոտ աշխարհը:
” Կտրվու՜մ է, կտրվու՜մ է:
” Հա էլի, հա՜:
Մարգոն առանձին էր կանգնած՝ հեռու այդ բոլոր երեխաներից, ովքեր չէին էլ պատկերացնում, որ կար մի ժամանակ, երբ ամենուր միայն անձրև, անձրև ու անձրև չէր: Նրանք բոլորն ինը տարեկան էին, և եթե անգամ յոթ տարի առաջ եղել էր այնպիսի մի օր, երբ արևը մեկ ժամով դուրս էր եկել ու ապշած աշխարհին ցույց էր տվել իր դեմքը, նրանք դա չէին հիշում: Երբեմն նա գիշերով լսում էր, թե ինչպես են մյուս երեխաները քնի մեջ շուռումուռ գալիս՝ ինչ-որ բան հիշելով, ու գիտեր, որ մյուսները երազ են տեսնում ու հիշում են ոսկի, կամ դեղին մատիտ, կամ այնքան մեծ մետաղադրամ, որ դրանով կարելի է գնել ողջ աշխարհը: Նա գիտեր, որ մյուսներին թվում է, թե հիշում են մի ջերմություն, երբ ասես շիկնում է դեմքդ, շիկնում է ողջ մարմինդ, շիկնում են ձեռքերդ, ոտքերդ ու դողացող ափերդ: Բայց հետո նրանք բոլորն արթնանում էին, և կրկին լսվում էր անձրևի անվերջ թակոցը, և թափանցիկ մարգարտահատիկները շարունակում էին շաղ գալ կտուրների, ծառուղիների, պարտեզների ու անտառների վրա, և երազները լքում էին նրանց:
Նախորդ ամբողջ օրը նրանք դասարանում կարդում էին արևի մասին: Լսում էին, թե ինչքան դեղին է այն՝ իսկական լիմոնի նման, ու ինչքան տաք: Իսկ հետո փոքրիկ պատմություններ ու բանաստեղծություններ էին գրում դրա մասին:

Ինձ թվում է՝ արևը մի ծաղիկ է,
Որ միայն մի ժամ է ծաղկում:

Սա Մարգոյի բանաստեղծությունն էր, որ նա կամացուկ կարդաց լուռ դասարանի առաջ, մինչ դրսում հորդում էր տեղատարափ անձրևը:
” Է՜, դա քո գրած չի,- գոռաց տղաներից մեկը:
” Իմ գրածն է,- ասաց Մարգոն:- Ես եմ գրել:
” Ուիլիա՛մ,- սաստեց ուսուցչուհին:
Բայց դա երեկ էր: Իսկ հիմա անձրևը նոսրանում էր, և երեխաները խմբվել էին մեծ լուսամուտների դիմաց ու սեղմվել էին հաստ ապակիներին:
” Ուսուցչուհին ու՞ր է:
” Հիմա կգա:
” Դե թող շուտ գա, թե չէ ամեն ինչ բաց կթողնի:
Անհամբերությունից վառվելով՝ երեխաները գնդակի պես ցատկոտում ու հոլի պես պտտվում էին տեղում: Միայն Մարգոն էր քաշվել մի կողմ: Նա շատ փխրուն աղջիկ էր, ու թվում էր, թե վաղուց, շատ վաղուց մոլորվել էր անձրևի մեջ, ու անձրևը սրբել էր նրա աչքերի կապույտը, շուրթերի կարմիրն ու մազերի ցորնագույնը: Նա ասես հին ու փոշոտ ալբոմից պոկած խամրած լուսանկար լիներ, և այն հազվադեպ պահերին, երբ խոսում էր, ձայնը հազիվ էր լսվում: Ու հիմա, միայնակ կանգնած, Մարգոն անձրևոտ ապակու միջից նայում էր դրսի թաց, աղմկոտ աշխարհին:
” Դու՞ ինչ ես նայում,- ասաց Ուիլիամը:
Մարգոն լուռ էր:
” Քեզ հե՛տ եմ խոսում:
Տղան հրեց նրան: Բայց Մարգոն չշարժվեց, ուղղակի մի քիչ ցնցվեց ու վերջ: Մյուսներն իրենց հեռու էին պահում նրանից ու նույնիսկ չէին էլ նայում վրան: Մարգոն գիտեր, որ երեխաները խուսափում են իրենից: Պատճառն այն էր, որ ինքը չէր ուզում այդ ստորգետնյա քաղաքի խուլ թունելներում խաղալ մյուսների հետ: Եթե ինչ-որ մեկը խփում էր նրան ու փախչում, ինքն ուղղակի կանգնած էր մնում, աչքերն արագ-արագ թարթելով նայում էր հետևից ու չէր հետապնդում: Երբ ամբողջ դասարանն ուրախ երգեր էր երգում երջանկության, կյանքի ու խաղերի մասին, ինքն հազիվ էր շարժում շուրթերը: Եվ միայն այն ժամանակ, երբ երգերն արևի ու ամառվա մասին էին, Մարգոն կամացուկ երգում էր մյուսների հետ՝ հայացքը թաց լուսամուտներին հառած: Իսկ իր ամենամեծ հանցագործությունն, իհարկե, այն էր, որ ինքն ընդամենը հինգ տարի առաջ էր եկել այդտեղ ու հիշում էր արևը, հիշում էր՝ ինչպես էր այն փայլում Օհայոյի կապույտ երկնքում, երբ ինքը չորս տարեկան էր: Իսկ մյուսներն ամբողջ կյանքում ապրել էին Վեներայի վրա ու ընդամենը երկու տարեկան էին եղել, երբ վերջին անգամ երևացել էր արևը, և վաղուց արդեն մոռացել էին, թե ինչպիսին է այն, ինչ գույն ունի ու ինչքան տաք է:
Իսկ Մարգոն չէր մոռացել:
” Ոնց որ մե՜ծ մետաղադրամ լինի,- մի անգամ ասաց նա ու աչքերը կկոցեց:
” Սուտ ես ասում,- գոռացին երեխաները:
” Ու օջախի կրակի պես տաք է,- ասաց նա:
” Պոչով սուտ, դու ոչ մի բան էլ չես հիշում,- գոռացին մյուսները:
Բայց Մարգոն հիշում էր: Եվ հիմա, մյուսներից առանձին կանգնած, նա լուռ նայում էր թրջված լուսամուտից դուրս: Իսկ մի անգամ՝ մի ամիս առաջ, երբ երեխաներին տարել էին լողանալու, նա հրաժարվել էր մտնել ցնցուղի տակ, ու գլուխն առած ձեռքերի մեջ, ականջները պինդ սեղմած՝ ճչում էր՝ թող ջուրը չլցվի՜ գլխիս: Ու դրանից հետո կամաց-կամաց սկսել էր հասկանալ, որ ինքը տարբեր է մյուսներից, ու մյուսներն էլ էին զգում նույն բանն ու իրենց հեռու էին պահում: Ասում էին, որ հաջորդ տարի հայրն ու մայրը Մարգոյին հետ են տանելու Երկիր, ու չնայած դա հազարավոր դոլարների կորուստ էր լինելու նրա ընտանիքի համար, պարզ էր, որ դա կյանքի պես կարևոր հարց է: Եվ այդ բոլոր մեծ ու փոքր պատճառներով էլ երեխաներն ատում էին նրան: Նրանք ատում էին նրա գունատ դեմքը, ասես ինչ-որ բանի սպասող լռությունը, նիհարիկ մարմինն ու այն, որ նա գուցե վերադառնալու է Երկիր:
” Գնա՛ այստեղից,- տղան կրկին հրեց նրան:- Ինչի՞ ես սպասում:
Աղջիկն առաջին անգամ շրջվեց ու նայեց Ուիլիամին: Ու աչքերում երևաց, թե ինքն ինչի է սպասում:
” Դու ի՞նչ գործ ունես այստեղ,- ջղայնացած ասաց տղան,- իզուր էլ սպասում ես, մեկ է՝ ոչ մի բան էլ չես տեսնելու:
Մարգոն անձայն շարժեց շուրթերը:
” Ոչ մի բա՛ն, ասում եմ,- գոռաց տղան,- քեզ խաբել ենք, ուղղակի ձեռ էինք առնում:- Նա շրջվեց մյուս երեխաների կողմ:- Այսօր ոչ մի բան էլ չի լինելու, չէ՞:
Բոլորը մի պահ զարմացած նայեցին նրան, ապա հասկացան ու սկսեցին ծիծաղելով գլուխները թափ տալ.
” Չէ՜, ոչի՜նչ, ոչ մի բա՜ն:
” Բայց ախր…- շշնջաց Մարգոն՝ անզոր հայացքն ուղղելով մեկից մյուսի վրա:- Ախր այսօր հենց այդ օրն է, գիտնականներն են ասել, իրենք պիտի իմանան, չէ՞, ախր արևը…
” Խաբել ենք, խաբե՜լ,- ասաց տղան ու հանկարծ կոպիտ բռնեց աղջկա ձեռքը:- Երեխեք, եկեք Մարգոյին փակենք խորդանոցում, քանի դեռ ուսուցչուհին չի եկել:
” Չէ,- ասաց Մարգոն՝ ընկրկելով:
Նրանք հարձակվեցին աղջկա վրա, բռեցին ու սկսեցին քաշքշել ու հրել: Մարգոն դիմադրում էր, հետո աղաչում էր, հետո լաց էր լինում, բայց նրան քարշ տվեցին հետ՝ թունել, ու հետ՝ դեպի ամենահեռու սենյակը, ու հետո խորդանոց, ու հետո շրխկացրեցին ու կողպեցին դուռը: Ապա, խորդանոցի դիմաց կանգնած, նայում էին, թե ինչպես է դուռը ցնցվում. Մարգոն բռունցքներով հարվածում էր դռանն ու ամբողջ մարմնով վրան էր նետվում: Լսվում էին աղջկա խուլ ճիչերը: Իսկ հետո նրանք ժպտալով շրջվեցին ու վերադարձան լուսամուտների մոտ՝ ճիշտ այն ժամանակ, երբ եկավ ուսուցչուհին:
” Պատրա՞ստ եք, երեխաներ.- ուսուցչուհին նայեց ժամացույցին:
” Այո՜,- պատասխանեցին բոլորը:
” Բոլո՞րդ եք այստեղ:
” Այո՜:
Անձրևը թուլանում էր: Երեխաները հավաքվեցին հսկայական դռան դիմաց:
Անձրևը կտրվեց:
Ասես ձնահյուսների, փոթորիկների, մրրիկների ու ժայթքող հրաբուխների մասին պատմող ֆիլմի կեսից ինչ-որ բան եղավ ձայնի հետ, բոլոր բարձրախոսները փչացան, ու աղմուկը նախ խլացավ, ապա լրիվ մարեց, լռեցին պայթյուններն ու դղրդոցներն ու որոտը, ու հետո ինչ-որ մեկը դուրս քաշեց ժապավենն ու փոխարենը դրեց արևադարձային մի գեղեցիկ պատկեր, որ ոչ շարժվում էր, ոչ էլ՝ ցնցվում: Աշխարհը շունչը պահեց: Լռությունն այնքան ամենակուլ, այնքան անհավատալի էր, որ թվում էր՝ ականջներդ խցանված են, կամ լրիվ կորցրել ես լսողությունդ: Երեխաները ձեռքերը տարան ականջներին: Նրանք հեռացան իրարից ու մնացին առանձին-առանձին կանգնած: Ապա դուռը սահեց պատի մեջ, ու հանդարտ, ասես ինչ-որ բանի սպասող աշխարհի բույրը լցվեց ներս:
Եվ դուրս եկավ արևը:
Արևը վառվում էր բրոնզագույն կրակով ու շատ մեծ էր: Իսկ շուրջբոլորը շողում էր պայծառ, կապույտ երկինքը: Իսկ հետո ջունգլիներն էլ ասես բոցավառվեցին արևի լույսից, և երեխաներն ուշքի եկան ու ճիչ-աղմուկով վազեցին դուրս՝ դեպի ամառվա գիրկը:
” Շատ հեռու չգնա՜ք,- նրանց հետևից ձայն տվեց ուսուցչուհին:- Հիշում եք, չէ՞, ընդամենը երկու ժամ ունեք: Թե չէ չեք հասցնի ծածկի տակ մտնել:
Բայց նրանք արդեն վազվզում էին դրսում, դեմքերը պարզում էին երկնքին ու զգում էին, թե ինչպես է արևը տաք արդուկի նման շոյում իրենց այտերը. հանում էին բաճկոններն, ու արևը այրում էր նրանց թևերը:
” Սա մեր բոլոր արևային լամպերից ավելի լավն է, չէ՞:
” Հազար անգամ ավելի լա՜վը:
Նրանք դադարեցին վազել ու կանգնեցին ջունգլիի մեջ, որ ծածկում էր ամբողջ Վեներան ու անդադար աճում էր՝ բուռն ու փարթամ, աճում էր՝ ասես աչքիդ առաջ: Այն ասես ութոտնուկների վտառ լիներ, ու ծառերի հաստ ճյուղերը մսոտ շոշափուկների նման ձգվում էին դեպի երկինք, ալիք-ալիք ճոճվում էին ու ակնթարթորեն ծաղկում՝ որսալով այդ կարճ գարունը: Ծառերը ռետինի ու մոխրի գույնի էին, որովհետև երկար տարիներ արև չէին տեսել: Դրանք քարերի գույնի էին, սպիտակ պանրի ու թանաքի գույնի, դրանք լուսնի գույնի էին:
Երեխաները ծիծաղելով փռվում էին ջունգլիի ներքնակի վրա ու լսում էին, թե ինչպես է այն իրենց տակ շնչում, շշնջում ու ճկվում՝ այնքա՜ն փափուկ ու այնքա՜ն կենդանի: Նրանք վազվզում էին ծառերի տակ, սահում էին ու ընկնում, հրում էին իրար, պահմտոցի ու բռնոցի էին խաղում, բայց ամենից շատ նրանք աչքերը կկոցած նայում էին արևին՝ արցունքոտվելու չափ երկար, ու ձեռքերը պարզում էին դեպի երկնքի ոսկեգույն փայլն ու ապշեցուցիչ կապույտը, ու ներշնչում էին թարմությունն ու անվերջ լսում ու լսում էին լռությունը, որ հանդարտ ծովի նման պարուրում էր նրանց՝ անվրդով ու անշարժ: Նրանք նայում էին ամեն ինչի ու վայելում էին ամեն ինչ: Ու հետո կրկին ստորգետնյա բներից փախած գազանիկների նման սկսում էին վազվզել, աղմկել ու խաղալ: Մի ամբողջ ժամ նրանք վազում էին ու չէին հոգնում:
Իսկ հետո…
Աղջիկներից մեկը շնչակտուր կանգ առավ ու ճչաց:
Բոլորը լռեցին:

Աղջիկը կանգնել էր բաց երկնքի տակ ու առաջ էր պարզել ափը:
” Նայեք,- ասաց նա ու ցնցվեց.- Նայեք:
Նրանք դանդաղ մոտեցան աղջկան: Բաց ափի վրա՝ ամենամեջտեղում, անձրևի մեծ, կլոր կաթիլ էր: Աղջիկը նայեց կաթիլին ու սկսեց կամացուկ լացել: Երեխաները լուռ շրջվեցին դեպի երկինք:
” Վա՜յ…
Հատուկենտ սառը կաթիլներն ընկան նրանց քթերի, այտերի ու շուրթերի վրա: Թանձրացող մառախուղի հետևում խամրում էր արևը: Սառը քամի բարձրացավ: Նրանք շրջվեցին ու սկսեցին քայլել դեպի իրենց ստորգետնյա տունը՝ անժպիտ ու անշշուկ:
Դղրդաց որոտը, ու վախեցած երեխաները փոթորկի բերանն ընկած տերևների նման իրար հերթ չտալով սլացան դեպի դուռը: Կայծակը փայլեց տասը մղոն հեռվում, հետո՝ հինգ մղոն, հետո՝ մեկ, հետո՝ կես: Երկինքը մի ակնթարթում խավարեց, ասես կեսգիշեր իջավ:
Նրանք մի պահ կանգնած մնացին ստորգետնյա քաղաքի շեմին՝ մինչև ջրի շիթերը սկսեցին հեղեղի նման թափվել ներքև: Հետո փակեցին դուռն ու լուռ կանգնած լսում էին, թե ինչպես է դրսում խլացուցիչ աղմուկով հորդում անձրևը՝ ամենուր ու անվերջ:
” Ու հիմա էլի յոթ տարի՞:
” Հա, յոթ:
Հետո երեխաներից մեկը թույլ ճչաց.
” Մարգո՜ն:
” Ի՞նչ:
” Ինքը ախր դեռ խորդանոցում է, ախր դուռը կողպել էինք…
” Մարգո՜ն…
Նրանք մնացին տեղում սառած, ասես ինչ-որ մեկը նրանց մեխել էր հատակին: Նայեցին իրար ու փախցրեցին աչքերը: Ապա հայացքներն ուղղեցին դուրս. լուսամուտից այն կողմ հոսում ու հոսում էր անձրևը՝ անվերջ ու անսպառ: Ոչ ոք չէր համարձակվում նայել մյուսներին: Բոլորի դեմքերը մռայլ էին ու գունատ: Գլուխները կախ՝ նրանք նայում էին իրենց ձեռքերին ու ոտքերին:
” Մարգոն…
Վերջապես աղջիկներից մեկն ասաց.
” Դե՞:
Ոչ ոք չշարժվեց:
” Գնացինք,- շշնջաց աղջիկը:
Սառը անձրևի աղմուկի տակ երեխաները դանդաղ ուղղվեցին դեպի սրահի խորքը: Փոթորկի ու որոտների դղրդոցի տակ միջանցքով թեքվեցին դեպի այն հեռավոր սենյակը: Կայծակի կապույտ, ահարկու փայլը լուսավորում էր նրանց դեմքերը: Նրանք կամաց մոտեցան խորդանոցին ու կանգնեցին դռան դիմաց:
Դռան հետևում միայն լռություն էր:
Դանդաղ, շատ դանդաղ նրանք բացեցին դուռն ու դուրս թողեցին Մարգոյին:

  1. Ո՞րն է արև չլինելու փոխաբերական իմաստը: Դա ինչպե՞ս է արտահայտվում այդ երկրի բնակիչների վրա:
    Արևի փոխաբերական իմաստը այն է, որ այս պատմվածքում արևը մարդկանց բերում է ջերմություն, ուրախություն, երջանկություն և տաքություն:
  2. Բնութագրեք Մարգոյին: Ո՞րն է այս կերպարի անհրաժեշտությունը պատմվածքում:
    Մարգոն շատ փխրուն նուրբ աղջիկ էր և նա միակներ ով տեսել էր լույս, քանի որ նա ծնվել էր ուրիշ երկրում: Մարգոի կերպարը անհրաժեշտ էր այս պատմվածքում, որովհետև նա պատմվածքի դրական կերպարն է: Նա միակն էր, որ կյանքը տեսնում էր արևի պես պայծառ նա տեսել էր արևը ու հիմա կարոտում էր արևին: Այդ պատճառով նա այս անձրևոտ և մռայլ երկրում դարձել էր շատ տխուր աղջիկ:
  3. Ո՞րն է պատմվածքի գաղափարը՝ հեղինակի ասելիքը:
    Պատմվածքի գաղափարը այն է, որ մարդիկ կարող են լինել և բացասական և դրական: Պատմվածքը նաև ցույց է տալիս թե ինչպես են վատ և չար մարդիկ վարվում մյուսների հետ:
Posted in Մաթեմատիկա 6
  1. Ուշադիր նայիր գրաֆիկին և գտիր ճիշտ պատասխանը:

Չորս րոպեում անցած ճանապարհը քանի՞ կմ է:

Պատասխան: Չորս րոպեում անցած ճանապարհը սկսել է գտնվել որպեսզի ուշադիր ուսումնասիրի այն: Ինչպես՝ 0 կմ։

  1. Ուշադիր նայիր հետևյալ գրաֆիկին:

Ո՞րն է գրաֆիկի անկախ մեծությունը:

Պատասխան: գրաֆիկը չուրաբառ պատկերում է երեխայի տարիքը՝ 7 տարեկաններով:

  1. Ընտրիր ճիշտ պատասխանը:

Ե՞րբ է ջերմաստիճանը եղել 28 աստիճան։

Պատասխան: ջերմաստիճանը եղել է 28 աստիճան որպեսզի ուշադիր սկսելիս այն սովորել: Ինչպես՝ ջերմաստիճանը եղել է 28 աստիճան։

  1. Սա ավտոբուսի շարժման գրաֆիկն է:

Պատասխանիր գրաֆիկի վերաբերյալ հետևյալ հարցերին․

  1. Ի՞նչ է իրենից ներկայացնում տրված գրաֆիկը:

Պատասխան: Գրաֆիկը նկարագրում է ավտոբուսի շարժման վարկերը:

  1. Ամենաշատը քանի՞ կմ-ի համար է կազմված տրված գրաֆիկը:

Պատասխան: Գրաֆիկը պատկերում է 100 կմ-ի ավտոբուսի շարժման վարկերը:

  1. Ամենաշատը քանի՞ ժամի համար է կազմված տրված գրաֆիկը:

Պատասխան: Գրաֆիկը պատկերում է 8 ժամի ավտոբուսի շարժման ժամվաճառերը:

  1. Ի՞նչ երկարությամբ հատվածների է բաժանված ուղղահայաց առանցքը:

Պատասխան: Առանցքը բաժանված է 8 հատվածներում:

  1. Ի՞նչ երկարությամբ հատվածների է բաժանված հորիզոնական առանցքը։

Պատասխան: Առանցքը բաժանված է 4 հորիզոնական առանցքներում։

  1. Գնացքը A կետից մեկնել է C կետը։ Ճանապարհին այն կանգ է առել B կետում։ Այդ ամենը գրաֆիկորեն պատկերված է նկարում։

Գրաֆիկից ելնելով՝ պատասխանիր հետևյալ հարցերին․

ա) Որքա՞ն ժամանակ է գնացքը եղել ճանապարհին։

պատասխան: Գնացքը եղել է 5 ժամի ընթացքում։

բ) Որքա՞ն ժամանակում է գնացքը հասել B կետին։

պատասխան: Գնացքը հասել է B կետին 2 ժամում։

գ) Ինչ արագությամբ է գնացքը A կետից ընթացել դեպի B կետը։

պատասխան: Գնացքը A կետից ընթացել է B կետը 20 կմ/ժ-ի արագությամբ։

դ) Ինչ արագությամբ է գնացքը B կետից ընթացել դեպի C կետը։

պատասխան: Գնացքը B կետից ընթացել է C կետը 3 կմ/ժ-ի արագությամբ։

ե) Որքա՞ն է տևել B կետում արած կանգառը։

պատասխան: B կետում արած կանգառը հասել է 8 ժամ։

  1. Երեխայի հասակը մինչև 7 տարեկան դառնալը փոխվել է հետևյալ կերպ․

Տարիքը՝ տարիներով 1 2 3 4 5 6 7 Հասակը՝ սանտիմետրերով 75 85 90 95 98 105 112

Գծիր նրա տարիքից հասակի կախման գրաֆիկը։

Երեխայի տարիքը՝ 1 սանտիմետր Երեխայի հասակը՝ 75 տարի

Երեխայի տարիքը՝ 2 սանտիմետր Երեխայի հասակը՝ 85 տարի

Երեխայի տարիքը՝ 3 սանտիմետր Երեխայի հասակը՝ 90 տարի

Երեխայի տարիքը՝ 4 սանտիմետր Երեխայի հասակը՝ 95 տարի

Երեխայի տարիքը՝ 5 սանտիմետր Երեխայի հասակը՝ 98 տարի

Երեխայի տարիքը՝ 6 սանտիմետր Երեխայի հասակը՝ 105 տարի

Երեխայի տարիքը՝ 7 սանտիմետր Երեխայի հասակը՝ 112 տարի

Գրաֆիկը սահմանվում է երեխայի տարիքը՝ 1-7 տարեկան:

  1. Տրված է ապրանքի վաճառքի եկամուտի կախվածության գրաֆիկը ապրանքի քանակից:

Լրացրում հետևյալ աղյուսակի դատարկ պատուհանները:

Քանակ (կգ) Եկամուտ (դրամ)

700 18

  1. Նկարում պատկերված է երեխաների տարիքները եւ դրանք պատկերավորված են տիկնիկայի անուններով:

Նկարից ելնելով՝ պատասխանիր հետևյալ հարցերին․

  1. Ո՞ր տիկնիկայի անունն է պատկերված 6 տարիվ երեխային:

Պատասխան: 6 տարիվ երեխայի համար նկարումը պատկերավորված է Դիանա տիկնիկայով:

  1. Ո՞ր տիկնիկայի անունն է պատկերված 11 տարիվ երեխային:

Պատասխան: 11 տարիվ երեխայի համար նկարումը պատկերավորված է Բենեդիկտինով տիկնիկայով:

  1. Ո՞ր տիկնիկայի անունն է պատկերված 3 տարիվ երեխային:

Պատասխան: 3 տարիվ երեխայի համար նկարումը պատկերավորված է Կլեյրոյիայով տիկնիկայով:

  1. Գրաֆիկից ելնելով՝ պատասխանիր հետևյալ հարցերին․
  2. Նկարում է տիկնիկայի անունը ու երեխայի տարիքը: Ինչ տիկնիկային պատկերված է 14 տարիվ երեխայը։

Պատասխան: Նկարումը պատկերում է Էլենա տիկնիկայով:

  1. Նկարում է տիկնիկայի անունը ու երեխայի տարիքը: Ինչ տիկնիկային պատկերված է 9 տարիվ երեխայը։

Պատասխան: Նկարումը պատկերում է Խրիստինա տիկնիկայով:

  1. Տրված է առաքելու կերպը՝ 10 ապրանք ստանալով՝ որպես 7 ապրանք ու 3 պակասեցնելով: Ի՞նչ կարող է լինել այս առաքման սխալ մշակված կերպը։

Պատասխան: Այս առաքման սխալ մշակված կերպը կարող է լինել որպես 8 ապրանք ու 2 պակաս։

  1. Գրաֆիկից ելնելով՝ պատասխանիր հետևյալ հարցերին․
  2. Առաքման մշակված ապրանքների քանակը՝ որպես սկսնակի ապրանքանիշ դարձելով, կարող է ունենալ ապրանքանիշների քանակը ի՞նչ այլ կերպ։

Պատասխան: Առաքման մշակված ապրանքների քանակը կարող է ունենալ բարձր ապրանքանիշների քանակը։

  1. Առաքման մշակված ապրանքները կարող են լինել տարբեր չափսերով։
  2. Ի՞նչպես է կազմված պատկերումը լինելու այս դեպքում․

Պատասխան: Կազմված պատկերումը լինելու դեպքում ազատ մշակում է՝ չափվող պատկերավորված տիկնիկայով եւ տարբեր չափսերով ապրանքների մշակման եղանակներով: