Posted in Մայրենի

Առաջադրանքներ

Posted on 

1.Լրացրո՛ւ բաց թողնված տառերը: 
 Հայաստանի ամենաբաևրձր լեռը Արագածն է: Նա քառագագաթ է: Լեռն Արագած է կոչվել Արա թագավորի անունով: Արագածի կատարը մշտապես ծածկված է ձյունով: Սակայն ստորոտում տարվա բոլոր եղանակներն իրենց «հանդերձանքով» են հայտնվում: Արագածի լանջերից բխում են սառնորակ աղբյուրներ:
2. Գրի՛ր հոմանիշները՝ իմաստով մոտ բառերը։
 Ճանապարհ-արահետ, առավոտ-լուսաբաց,  հողմ-զեփյուռ,  թագավոր-արքա։

3. Քանի՞ տառ և քանի՞ հնչյուն կա հետևյալ բառերից յուրաքանչյուրում:
ելակ-ե-լակ, որսորդ-որ-սորդ, օղակ-օ-ղակ,  տերև-տե-րև,  ամենաերկար-ամենա-երկար։


4․  “Մայրամուտ” բառի տառերով կազմի՛ր բառեր, որքան կարող ես։

Մայր,ամուր։

Posted in Մայրենի

մայրենի

  1. Բաժանել բաղադրիչների հետևյալ բառերը.

ամպամած-ամպ և մածել

հեռագրասյուն-հեռու և գրասյուն

հովհար-հով և հարլ

պատշգամբ-պատ

ծաղկաման-ծաղիկ և աման

վերարկու-վերև

ջրհոր-ջուր և հոր

եղջերու- եղինջ

նվագարկիչ-նվագ

գրչատուփ-գրիչ և տուփ

նշանառու-նշան և առու

ոսկեզօծ-ոսկի և զոծել

2. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները․

սյուք-զեփյուռ, բարի-չար, ժայռ-քարաժայռ, դեղին-դեղնագույն, ալ-կարմիր, հորդել-քշել, քաղց-քաղցածություն, դեղձան-խարտյաշ, դեղձանիկ-կանարյակ, սրտաբեկ-հուսահատ։

3. Գրի՛ր տրված բառերի հականիշները․

մուգ-բաց, ջերմ-սառը, թափվել-հավաքել, օգնել-չօգնել, անջրդի-ոռոգելի, տխուր-ուրախ, ինքնակամ-ստիպողական, ծիծաղել-լացել։

4. Արտահայտի՛ր մեկ բառով․

ցրտերն ընկել են-ցրտել են

ջարդ ու փշուր անել-ջարդվել

չափից դուրս-չափազանց

ճանապարհ ընկնել-ուղևորվել

վնաս չունի-անվնաս

ձայն-ծպտուն չհանել – չղոսել

5. Հորինի՛ր փոքրիկ պատմություն քո սիրելի կենդանու մասին։

Իմ սիրելի կենդանին շունն է։Շները շատ հավատարիմ կենդանիներ են։Ես ունեմ փոքրիկ շնիկ։Նրա ցեղատեսակը Շպից է։Նա ունի շատ փափուկ մազեր։Ես նրան ամեն օր հարդարում եմ,լողացնում եմ և գեղեցիկ շորեր եմ հագցնում։Ես նաև նրան ամեն օր զբոսանքի եմ տանում։Շնիկիս անունը Միլկա է։Նա դարձել է մեր տան անդամը։

Posted in Մայրենի

Ուսումնասիրում եմ իմ բլոգը
Աշխատանքի ընթացքը

  • Ներկայացնել բլոգ

Ես անահիտն եմ բլոգավարությանբ զբաղվում եմ յոթ ամիս։ Ինձ դուր է գալիս զբաղվել բլոգավարությամբ բլոգով ավելի հարմար է աշխատել քան տետրով ։

  • Գրել բլոգի հրապարակված առաջին նյութի ամսաթիվը, վերնագիրը և հղումը դնել վերնագրի վրա:

Գրել կապույտ, մշուշ, կածան, եղյամ, հողմ, որսկան բառերի հոմանիշները

Կապույտ-Երկնագույն

մշուշ-Մառախուղ

կածան-ճանապարհ

եղյամ-ցող

հողմ-քամի

որսկան-որսորդ

October 12, 2022

Մայրենի ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12 2022

  • Գրել, թե բլոգը ինչ բաժիններ ունի, որն է դրանցից ամենաքիչն օգտագործում և ինչո՞ւ:

English, Հայրենագիտություն, Մաթեմատիկա, Մայրենի, Ռուսերեն, Բնագիտություն

Բնագիտությունը որովհետև պատճառն այնե,որ բնագիտությունից ավելի շատ անցնումենք ֆլեշմոբներ։

  • Ներկայացրու որևէ մեկի բլոգը, որը շատ ես հավանում և գրիր, թե ինչո՞ւ ես հավանում:

Ես ավելի շատ հավանում եռմ Եվայի բլոգը քանիոր նա այնտեղ գցում է կենդանիների մասին նյութեր և զանազան հետաքրքիր այլ նյութեր։

  • Գրիր քո, ինչպես նաև ծնողներից որևէ մեկի վերաբերմունքը քո բլոգի և բլոգային ուսուցման վերաբերյալ:

Մայրիկս և հազվադեպ էլ պապիկս։

Երկուսի կարծիքնել բավարար է։

Posted in Մայրենի

Թեստ 1

Posted on 

Ջանի Ռոդարի
Տարօրինակ Հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դարձավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

  2. դարցավ—————————————————

Ամբողջ—————————————————
անգամ—————————————————

երբեք—————————————————

2.Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
ա/երեսառած

բ/կամակոր   

գ/հակառակ կողմով
դ/բոլորին հակառակ

3.Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
վատ—————————              լավ——————————

սովորական—————————              անսովոր——————————

պարզ—————————              բարդ——————————
երկար—————————              կարճ——————————

4.Տեքստի տրված բառերից  որո՞ւմ վերջածանց չկա.

ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր

5.Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/աչքերը        —————————————                     

բ/ հարցերին     —————————————                    

գ/ դարակները  —————————————                    

դ/ խրճիթ          —————————————                     

6.Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:

———————————       ————————————
———————————       ————————————

7.Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
ա/ձանձրացնում է               ձանձրալի———————————
բ/չէր կարողանում               չկարողանալ———————————
գ/դնեն                                     դնել————————————
դ/դարձավ                              դարձնել————————————

8.Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:
ենթակա-բադ,նամականիշ

ստորոգյալ-ունի,չէն խմում

9.Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.

ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին
դ/ տարվա կեսը

10.Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Մի փոքրիկ պապիկ,
հագին հազար շապիկ:
                                  կաղամբ————————————

11.Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:
——————————————————————————————————————————————————————————————————————————————————

12.Ինչո՞ւ  էր դժվար պատասխանել տղայի հարցերին.

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս

13.Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

14.Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

15.Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր :

——————————————————————————————————————————————————————————————————————————————————

Posted in Մայրենի

Մայիսի 12-15

1․ Բլոգումդ պատմի՛ր քո սիրելի կենդանու մասին․ վերնագրիր այսպես․ «Իմ սիրելի կենդանին»

Իմ սիրելի կենդանին

Ես շատ եմ սիրում շուն։Այն իմ սիրելի կենդանիներից մեկն է։Ես նայեվ շատ տեղեկուցյունն էր գիտեմ շան մասին որ շունը շնազգիների ընտանիքի կաթնասուն է։ Շների նախնիներն առաջացել են գայլերի ցեղից:  Շների անմիջական նախնին համարվում է հենց գորշ գայլը: Շունը առաջին ընտելացված կենդանին է։ Ընտելացումից ի վեր շները պատմական դեր ունեն մարդու կյանքում։ Ապրելով մարդու հետ՝ մասնակցել են որսորդությանը, հսկել են տիրոջն ու բնակատեղին։ Աշխարհում շունը լայնորեն ընկալվում է որպես մարդու լավագույն ընկեր, մարդու բարեկամ։

Տեղեկություն

Շներն ապրում են ամենուրեք, որտեղ մարդիկ կան։ Շներն ունեն լավ զարգացած լսողություն, տեսողություն և հոտառություն։ Լավ վազում և լողում են։ Ծնում են 1–2 (երբեմն՝ 12–18) կույր, խուլ և անատամ ձագեր։ Ապրում են 10–12 (16–17) տարի։ Շան տարիք որոշում են ատամներից. որքան սպիտակ և առողջ են ատամները, այնքան շունը երիտասարդ է: Հիմնական և լրացուցիչ կերերն են միսը, շիլան, ոսկորը,  բանջարեղենը։ Շներին պահում են բներում, ցանացապատ վանդակներում, տներում։ Կան նաև թափառող շներ։ Բոլոր տեսակի շների մարմնի կազմությունը նույնն է։ Անկախ չափերից՝ դրանց կմախքը 256 ոսկոր ունի։ Սակայն կենդանիների ոչ մի տեսակ չունի արտաքին տեսքի և ձևերի այնպիսի բազմազանություն, ինչպես շունը։ Ըստ գանգի ձևի՝ շները լինում են կարճադունչ (մոպս, բուլդոգ), միջնադունչ (դալմատին, ռետրիվեր) և երկարադունչ (կոլլի, հովվաշուն)։ Ի տարբերություն մարդու՝ շունը քրտնագեղձեր չունի (բացի թաթերի բարձիկներից), այդ պատճառով էլ չի քրտնում։ Բոլոր շնազգիների՝ շան, աղվեսի, գայլի և մյուսների մարմնի հովացումը կատարվում և կարգավորվում է շնչառության հաճախականությամբ։ Երախները բաց, լեզուները դուրս գցած՝ դրանք շնչում են սառն օդը և արտաշնչում տաքը։ Շունը շրջապատող աշխարհը բոլորովին այլ կերպ է տեսնում, ոչ մարդու նման։ Նրանց հատկապես հետաքրքրում է իրենց ցեղակիցների հոտը, այդ պատճառով էլ նրանք միշտ հոտոտում են ծառերի բները, սյուները, տների անկյունները։ Շան «աչքերն» իր քիթն է։ Նրանք հոտերը պահում են հիշողության մեջ և կարող են մտաբերել նույնիսկ քնած ժամանակ։ Շունը շրջապատող աշխարհը բոլորովին այլ կերպ է տեսնում, ոչ մարդու նման։ Նրանց հատկապես հետաքրքրում է իրենց ցեղակիցների հոտը, այդ պատճառով էլ նրանք միշտ հոտոտում են ծառերի բները, սյուները, տների անկյունները։ Շան «աչքերն» իր քիթն է։  Տոհմիկ, ցեղական շներից բացի, կան խառնածիններ։ Կան նաև բազմաթիվ վայրենացած ընտանի շներ՝ պարիաներ։ Աշխարհում ընդամենը շների՝ շուրջ 400 ցեղ է հայտնի։

2․ Կարդա՛-ծանոթացի՛ր  Ելքի-մուտքի ստուգատես․ 5-րդ դասարան նախագծին, իրականացրո՛ւ  այն մինչև մայիսի 18-ը:

3․Լրացրո՛ւ շաբաթվա բացթողումներդ։

Posted in Մայրենի

Մասնակիցներ՝ 5-րդ դասարանի սովորողներ

ժամկետ՝ մայիսի 15-25

Նպատակ՝ ամփոփել կրտսեր դպրոցում ուսումնական գործունեությունը:

Ելքի-մուտքի ստուգատես
Ուսումնական տարվա ամփոփում

  • Ո՞րն է քո սիրելի վայրը կրթահամալիրում:

Իմ սիրելի վայրը կրթահամալիրում վերնատունն է։

  • Ո՞վ է դպրոցի քո ամենալավ ընկերուհին, ընկերը, ուսուցիչը որ միշտ քեզ օգնել է:

Դպրոցում իմ ամենալավ ընկերուհին Էլիզան է իսկ ամենալավ ուսուցիչը Ընկեր Սմբատն է։

  • Ո՞րն էր այս տարվա ամենասիրելի նախագիծը։ Պատմիր այդ նախագծի մասին: Կցիր նաև հղումը։
  • Ի՞նչ  գրքեր ես կարդացել այս ուսումնական տարվա ընթացքում։

Ես այս ուսումնական տարվա ընթացքում կարդացել եմ Մարոն,մի կաթիլ մեղրը և Դեյլ Քարնեգի ինչպես ձեռք բերել բարեկամներ և ինչպես ազդել մարդկանց վրա։

  • Ո՞րն է այս տարվա քո սովորած ամենասիրելի բանաստեղծությունը:

Իմ այս տարվա սովորած ամենասիրելի բանաստեղծությունը Երկու սև Ամպնե։

  • Ո՞րն էր այս տարվա քո սիրելի առարկան և ինչո՞ւ։

Իմ սիրելի առարկաներն են մաթեմատիկան և անգլերենը,ովովհետրև մանկուց շատեմ սիրել այդ առարկաները և միշտ ուշադիրեմ եղել այդ առարկաների նկատմամբ։

  • Ո՞ր օտար  լեզվին ես ավելի լավ տիրապետում ։

Ես տիրապետում եմ օտար լեզուներից Անգլերենը։

  • Որո՞նք են բլոգում տեղադրած քո հաջող նյութերը:

իմ հաջող նյութերն էն ֆլեշմոբները։

  • Ի՞նչ ճամփորդությունների ես մասնակցել այս տարվա ընթացքում։

Ցավոք ես այս ուսումնական շրջանի ընթացքում չեմ մասնաքցել վոչ մի եռորյա ճանբարների,բայց հաճախել եմ բոլոր թանգարանները։

  • Ո՞րն է այս տարվա ամենասիրած օրը։

Իմ այս տարվա ամենասիրած օրն է բարեկենդանի օրը։

  • Ո՞րն է այս տարվա չսիրած կամ անհաջող օրը։

Իմ բոլոր որերնել հաջող են։

  • Ո՞րն է քո ամենահետաքրքիր նյութը բլոգում, ինչո՞ւ։ Կցիր նաև նյութի հղումը։

Իմ բոլոր նյութերնել հետաքրքիր են։

  • Ի՞նչ կանես  6-րդ դասարանում, որ չես արել 5-րդ դասարանում:

Ավելի լավ կսովորեմ։

  • Միջին դպրոց գնալուց հետո ամենաշատը ի՞նչ կամ ո՞ւմ կհիշես Արևելյան/Հյուսիսային դպրոցից։

Ես կհիշեմ ընկեր Սմբատին։

  • Քո կարծիքով ի՞նչ է սպասվում քեզ Միջին դպրոցում:

Ավելի շատ առարկաներ ենք անցնելու քան հիմա։

  • Քո կարծիքով ի՞նչ կա Միջին դպրոցում, որ չկա Արևելյան/Հյուսիսային դպրոցում։

Վոր այնտեղ շատ դասեր են մեզ տալու։

  • Ուրա՞խ ես, որ տեղափոխվելու ես Միջին դպրոց: Ինչո՞ւ:

ՈՉ,որովհետև էլ հաճախակի չեմ հանդիպի իմ ամենասիրելի ուսուցիչներին։

  • Ինչո՞ւ ես գալիս դպրոց:

Որ գիտելիք ստանամ և լավ ընկերներ ձեռք բերեմ։

  • Ի՞նչ հարց կավելացնեիր այստեղ։

Սիրումես ուսուցիչներիտ։

Այո

Posted in Մայրենի

217.Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան:

Օրինակ՝

երկինք-երկնային

վախ-վախկոտ

սիրտ-սրտալի

            Սիրտ, վախ, քար, մայր, երկինք, արև, փայտ, լեռ(ն), փողոց, երկաթ, օդ, ծաղիկ, եղբայր, ոսկի, արծաթ, ծով, Ամերիկա, Ֆրանսիա, Գերմանիա:

223. Նախադասությունները կարդա՛ և պարզի՛րթե ի՞նչ դեր ունեն ածականին ավելացված ավելի, պակասամենից բառերը:

            Կետերը ջրի տակ կարողանում են երկար մնալ՝ մեկից երկու ժամ:
            Ծովային կրիաներն ավելի երկար են դիմանում՝ երեք ժամ և ավելի:
            Սակայն ծովային կրիաների մի տեսակ կա, որ ջրի տակ ամենից երկար է մնում.           նա կարող է մի քանի օր դուրս չգալ:
            Պինգվիններն ընդհանրապես խոշոր թռչուններ են:
            Դրանց մեջ արքայական պինգվինն ավելի խոշոր է, քան մյուս տեսակի   պինգվինները: Ամենից խոշորը կայսերական պինգվինն է, որը ամենից հաճախ    հանդիպող տեսակներից է:
            Օվկիանոսի ջրերն ամենուր աղի են: Բայց բևեռային շրջաններում ջուրը պակաս          աղի է, քան մյուս տեղերում: Ամենից քիչ աղի է Բալթիկ ծովի ջուրը, իսկ ամենից       շատ՝ Կարմիր ծովինն ու Պարսից ծոցինը:

224. Տրված խմբերի բառերի տարբերությունը բացատրի՛ր: Ինչո՞ւ են դրանք անվանում ածականի համեմատության աստիճաններ:

            Ա. Քաղցր, աղի, կծու, դառը, մեծ, երկար, բարձր:
            Բ. Ավելի քաղցր, ավելի աղի, ավելի կծու, ավելի դառը, ավելի մեծ, ավելի երկար,           ավելի բարձր:
            Գ. Ամենից քաղցր, ամենից աղի, ամենից կծու, ամենից դառը, ամենից մեծ,         ամենից երկար, ամենից բարձր:

225. Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականների) հոմանիշ ձևերը գրի՛ր:

Օրինակ՝


ամենից լավ — ամենալավ, լավագույն
ամենամեծ — ամենից մեծ, մեծագույն
փոքրագույն- ամենափոքր, ամենից փոքր

            Ամենավատ, գեղեցկագույն, բարձրագույն, ամենաազնիվ, ամենից հզոր, ամենից           ահեղ, համեստագույն, ամենահին, ամենից ծանր, ամենալուրջ, ամենից խոշոր:

228. Տրված բառակապակցություններից ամեն մեկի իմաստն արտահայտի՛ր մեկ բառով: Ի՞նչ է ցույց տալիս -սուն ածանցը:

Երեք տասնյակ, չորս տասնյակ, հինգ տասնյակ, վեց տասնյակ, յոթ տասնյակ, ութ տասնյակ, ինը տասնյակ:

229. Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՛ր պարզել, թե բաղադրյալ թվականներից որո՞նք կից (միասին) գրություն ունեն, և որո՞նք՝ հարադիր (աոանձին):

Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը, յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը: Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն:

230. Տրված թվականները գրի՛ր բառերով:

65, 48, 107, 93, 6087, 4321, 786

Posted in Մայրենի

Մայիսի 2

Կատարի՛ր առաջադրանքները․

  1. Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՛ր պարզել, թե նշված թվականներից որո՞նք կից (միասին) գրություն ունեն, և որո՞նք՝ հարադիր (աոանձին):

Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը, յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը:

Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն:

Ա․կից գրություւն ունեն իսկ Բ․ հարադիր։

2․ Տրված թվականները գրի՛ր բառերով:

65, 48, 107, 93, 6087, 4321, 786

վաթսունհինգ,քարասունութ,հարյուրյոթ,իննսուներեք,վեց հազար ութսունյոթ,չորս հազար երեք հարյուր քսանմեկ,յոթ հարյուր ութսունվեց։

3. Պարզի՛ր, թե ինչպե՞ս է գրվում ինը:

 Ինն անգամ վաթսո՞ւն,- կրկնեց նա:

Ինը տարի է՝ ընկերություն ենք անում:

Ինը քսանից տասնմեկով է փոքր:

Երկուսին գումարած ութ՝ ինը կլինի՞:

Ինն ես ասում, բայց երկուսին գումարած ութ՝ տասը կլինի:

Ինն ինչի՞ց է մեծ:

Իննսուն տարի՞ է տևել այդ պատերազմը, թե՞ հարյուր:

Տատս իննսունմեկ տարեկան է:

4. Գրի՛ր, թե ինչ պարզեցիր իննի գրության մասին։

Որովհետև եթե իննի դիմացը ձայնավոր է գրվում է ն իսկ եթե բաղաձայն է գրվում է ը։

Posted in Մայրենի

 

Եզոպոսի առակներից

Posted on 

Կարդա՛ տեքստը և պատասխանի՛ր տրված հարցերին:

Եզոպոսը համաշխարհային առակագրության խոշոր դեմքերից է: Նրա առակներով է պայմանավորված համաշխարհային գրականության մեջ առակագրության՝ որպես առանձին ժանրի զարգացումը: Եզոպոսի մասին կենսագրական տեղեկությունները շատ սուղ են: Ամենահին հիշատակությունը V  դարի հույն պատմիչ Հերոդոտոսինն է, որից ենթադրվում է, որ նա ապրել է մ. թ. ա. VI  դարում, Սամոս քաղաքում, եղել է ստրուկ և սպանվել է Դելփիքում: Ենթադրություններ կան, որ նա հույն էր` Թրակիայից կամ Փռյուգիայից: Եզոպոսի մասին շատ զրույցներ և ավանդություններ են պահպանվել: Դրանցից թերևս ամենահիշարժանը հետևյալն է.

Մի օր, Քսանթոսը ցանկանալով ճաշկերույթ տալ ի պատիվ աշակերտների՝ Եզոպոսին կարգադրեց, որ գնա աշխարհի ամենից լավ բանը գնի շուկայից և համեղ ճաշ պատրաստի:

-Շատ լավ, տե՛ր,-ասաց Եզոպոսը և գնաց:

Ճաշի ժամին յուրաքանչյուր աշակերտի առաջ մի աման լեզու էր դրած:

-Ի՞նչ է սա,-հարցրեց Քսանթոսը զարմացած:

-Լեզու, տեր իմ:

-Մի՞թե սա է աշխարհի ամենալավ բանը, հիմար,-գոռաց Քսանթոսը:

-Ասացեք, տեր իմ,-պատասխանեց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի լավ , քան լեզուն. լեզուն է հասարակական կյանքի շաղկապը, ճշմարտության և իմաստության գործիքը, գիտությունների բանալին: Առանց լեզվի ինչպե՞ս կզարգանար ուսումն ու գիտությունը, առանց լեզվի ինչպե՞ս մարդիկ միմյանց պիտի հայտնեին իրենց ուրախությունը կամ վիշտը, իրենց հուզող մտքերը:

Բոլոր աշակերտները, նրանց հետ նաև Քսանթոսը, հավանություն տվեցին Եզոպոսի բացատրությանը:

Մի ուրիշ անգամ Քսանթոսն ասաց Եզոպոսին.

-Եզոպո՛ս, գնա շուկա և այս անգամ աշխարհի ամենավատ բանը բեր մեզ համար:

Եզոպոսը գնաց շուկա և դարձյալ լեզու բերեց: Քսանթոսը բարկությունից իրեն կորցրել էր:

-Դու հաղթեցիր, Եզոպոս,-ասաց Քսանթոսն իր զայրույթը զսպելով:

-Հանդարտվե՛ք ,տեր իմ, -ասաց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի վատ, քան լեզուն. դրանով են կործանվում ամբողջ պետություններ, դրանով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքներն ու բամբասանքները, դրանով են մարդիկ վիրավորական խոսքեր ասում միմյանց և դրանով են , վերջապես, թագավորները արձակում իրենց անարդար հրամանները: Լեզուն, տեր իմ, աշխարհի ամենալավ և ամենավատ բանն է, նայած , թե ում բերանի մեջ է գտնվում այն, նայած, թե ով է լեզվի տերը:

Եզոպոսի առակները սրամիտ են, լի իմաստությամբ, մարդկային արժանապատվությամբ և ունեն փիլիսոփայախրատական նշանակություն:
Մեզ հասած եզոպոսյան առակների հիմնական ժողովածուն (500-ից ավելի առակներ) կազմվել է I–II դարերում: Հին Հունաստանում ծագել է «եզոպոսյան լեզու» արտահայտությունը, երբ թե՜ բանավոր, թե՜ գրավոր խոսքում մտքերը Եզոպոսի նման արտահայտում են քողարկված, փոխաբերական արտահայտություններով: Հայ գրականության մեջ եզոպոսյան լեզուն վարպետորեն օգտագործել է առակագիր Վարդան Այգեկցին:

V դարում հայերն արդեն ծանոթ էին եզոպոսյան առակներին: Դրանք հայերեն առաջին անգամ լույս են տեսել 1818 թ-ին, Վենետիկում:

1.Տեքստի բառերից 4-ում բաց թողած տառի փոխարեն  գծիկ է դրված: Լրացրո՛ւ բաց թողած տառերը և ներկիր որևէ գույնով:

2.Տեքստում ընդգծի՛ր Եզոպոսից մեզ հասած տեղեկությունները:

3.Որպես աշխարհի լավ բան, Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև`

ա. Լեզվի միջոցով են մարդիկ հայտնում իրենց ուրախությունը, վիշտը կամ հուզող մտքերը:

բ. Լեզվով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքները և բամբասանքները:

գ. Լեզուն ամենակարևոր օրգանն է:

դ. Լեզվի միջոցով են թագավորները անարդար հրամաններ արձակում:

4.Ինչո՞ւ Քսանթոսը Եզոպոսին ուղարկեց շուկա՝ աշխարհի ամենալավ բանը բերելու:

ա. Ցանկանում էր հետաքրքիր ընթրիք ունենալ:

բ. Ուզում էր տեսնել՝ ինչ կբերի Եզոպոսը:

գ. Ցանկանում էր ճաշկերույթ տալ՝ ի պատիվ աշակերտների:

դ. Ինքը չէր կարող գնալ:

5. Երկրորդ անգամ Քսանթոսն ի՞նչ խնդրեց բերել շուկայից:

Քսանթոսը խնդրեց Եզոպոսին վոր նա բերի շուկայից աշխարհի ամենա վատ բանը։

6.Տեքստից ելնելով գրիր, թե ինչո՞ւ է լեզուն աշխարհի ամենալավ բանը:

Լեզուն աշղարհի ամենալավ բանն է վորովհետեվ,լեզվով ես դու կարողանում խոսել։

7. Լեզվի մասին ի՞նչ առածներ գիտես, գրի՛ր երկու առած:

1.Խոսք կա` սարի գլուխը կը հանի, խոսք կա` սարից ներքև կբերի:

2.Հենց խոսք կա, որ մի փութ մեղրով չի ուտվի:

3.Լեզվի ծակածին դեղ չկա:

4.Քանի լեզու գիտես` այնքան մարդ ես:

5.Աշխարհքի շինողն ու քանդողը լեզուն է:

6.Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա:

7.Քաղցր լեզուն օձը բնից կհանի:

8.Լավ է ոտքից կաղել, քան լեզվից:

9.Մի շտապիր խոսել, շտապիր գործել:

10.Լավ խոսքը հանգցնում է կրակը:

11.Զենքը սպանում է մեկին, լեզուն` հազարին:

12.Մարդու լեզուն իր նավի ղեկն է:

8. Որպես աշխարհի ամենավատ բան, Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև`

ա. Լեզվով մարդիկ վիրավորական խոսքեր են ասում միմյանց:

բ. Լեզուն կարևոր օրգան չէ:

գ. Առանց լեզվի էլ կլինի ապրել:

դ. Լեզուն թաց և լպրծուն է:

9. Տեքստում կարմիր ներկի՛ր մեկ հարցական նախադասություն:

-Հանդարտվե՛ք ,տեր իմ, -ասաց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի վատ, քան լեզուն. դրանով են կործանվում ամբողջ պետություններ, դրանով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքներն ու բամբասանքները, դրանով են մարդիկ վիրավորական խոսքեր ասում միմյանց և դրանով են , վերջապես, թագավորները արձակում իրենց անարդար հրամանները:

10.Տեքստից դուրս գրիր  հոգնակի թվով օգտագործված գոյականները և առանձնացրու հոգակիի վերջավորությունը:

11.Տրված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան, կարդա՛ նախադասությունը և դի՛ր բաց թողնված նշանը:

Եզոպոսին կարգադրեց,որ գնա շուկա և գնի աշխարհի ամենից լավ բանը:

12.Ո՞ր բառն է շավիղ բառի հոմանիշը:

ա Հյուսել

բ. Շարել

գ. Կածան

դ. Տավիղ

13.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված կազմությունը:

ա. Ճաշ-պարզ

բ. Թագավոր-ածանցավոր

գ. Վիշտ-բարդ

դ. Գիտություն-ածանցավոր

14.Փակագծերում տրված բառերը ձևափոխելով` տեղադրի՛ր բաց թողած տեղերում:

Եզոպոսի ծննդյան և մահվան թվականները հայտնի չեն, ենթադրվում է, որ նա ապրել է մ.թ.ա. 6-րդ դարում : (մահ, դար)

15. Համացանցից ընտրիր Եզոպոսի առակներից ևս մեկը, կարդա, գրավոր պատմիր (համառոտ)

Արծիվն ու կրիան
Կրիան արծվին երկնքում տեսավ, և ինքն էլ ցանկացավ թռչել: Նա արծվին խնդրեց իրեն էլ թռչել սովորեցնի: Արծիվն ասաց, որ դա անհնար բան է, բայց կրիան համառեց ու թախանձեց: Արծիվն ստիպված նրան բարձրացրեց երկինք և այնտեղից բաց թողեց ժայռի վրա: Կրիան կտոր-կտոր եղավ ու մահացավ:

Posted in Մայրենի

Հնարագետ ջուլհակը․ Ղ․ Աղայան

Posted on 

1

Շահ-Աբասի ժամանակ հեռու աշխարհից դերվիշի հագուստով մի մարդ է գալիս Սպահան քաղաքը։ Քաղաքի ընդարձակ հրապարակի մեջ այդ դերվիշը մի մեծ շրջան է քաշում փայտով, ինքն էլ կշտին նստում լուռ ու մունջ։ Անցուդարձ անողները նայում են և զարմանալով հարցնում, թե՝ դու ո՞վ ես, այս ի՞նչ բան է, որ դու քաշել ես. արդյոք մի թալիսման չէ՞ սա, և մեզ համար բարի՞, թե՞ չար թալիսման է… Դերվիշը բնավ չի խոսում։ Ամբողջ քաղաքը վարանման մեջ է ընկնում, թե՝ սա ի՞նչ կնշանակե արդյոք։ Վերջը իմաց են տալիս Շահ-Աբասին, թե՝ այսպիսի մի դերվիշ է եկել…

Շահ-Աբասը իր գիտնականներից մեկին ուղարկում է, որ տեսնե ի՞նչ բան է, ի՞նչ է դերվիշի ուզածը, ինչո՞ւ է ժողովրդին սարսափի մեջ գցել։

Գիտնականը գնում է և ասում դերվիշին. — Ո՛վ մարդ, ես հասկանում եմ քո միտքը։ Քո շրջանը նշանակում է երկինք։ Դատարկ է մեջը։ Այդ նշանակում է, որ դու ուզում ես երկինքը կապել, որ ոչ մի ամպ չլինի այնտեղ, որ է՛լ անձրև չգա, սով ընկնի մեր աշխարհքը։ Գիտե՛մ, գիտե՛մ, որ դու կարող ես այդ բոլորն անել, բայց խղճա՛ մեզ, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզես՝ քեզ կտա թագավորը…

Դերվիշը բնավ չխոսեց և գիտնականի երեսին անգամ չնայեց։ Բայց ժողովուրդը, լսելով գիտնականի բացատրությունը, ավելի մեծ երկյուղի մեջ ընկավ։ Էլ չէին ասում, թե՝ գուցե սխալ էր գիտնականի բացատրությունը, այլ դրա հակառակ՝ լուն ուղտ շինելով, պատմում էին իրար, թե. «Բա չե՞ք ասիլ, դերվիշը մի ամենազոր մարդ է, այսինչ երկրում հեղեղ և կարկուտ է թափել, բոլոր բնակիչներին կոտորել, այնինչ տեղ յոթը տարի շարունակ կապվել է երկինքը, ոչ մի կաթիլ անձրև չի եկել, սով է ընկել երկիրը, բոլորեքյանք կերել են միմյանց…»։ Մյուս օրը Շահ-Աբասն ուղարկեց մի ուրիշ գիտնական։

— Գիտե՛մ, գիտե՛մ, ով ես դու, մա՛րդ Աստուծո,— ասում է գիտնականը։— Քո շրջանը նշանակում է երկիրս։ Դատարկ է մեջը։ Դրանով ուզում ես ասել, որ ժանտախտով պիտի դատարկես մեր երկիրը։ Խնայի՛ր մեզ. խնայի՛ր, ի սեր Ամենակալին, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզենաս՝ քեզ կտանք։

Դերվիշը դարձյալ մնաց լուռ։ Ավելի ևս սաստկացավ ժողովրդի երկյուղը, և նորանոր առասպելներ տարածվեցին քաղաքի մեջ։

Բոլոր գիտնականները հաջորդաբար գնացին դերվիշի մոտ, և բոլորն էլ, ունքը շինելու տեղ, աչքն էլ հանեցին, փոխանակ ժողովրդի կասկածը փարատելու, նրան ավելի երկյուղի ու սնահավատության մեջ գցեցին։

2

Թագավորը կարծում էր, որ դերվիշի արածը մի հասարակ հանելուկ պիտի լինի, և իրան համար շատ ամոթ էր համարում, որ այդ հասարակ հանելուկը լուծող մի գիտնական չունի։ Այսպիսի մտատանջությունով նա մեկ օր ծպտված ման էր գալիս Սպահանի Հայոց թաղումը, ուր հանդիպեցավ մի տարօրինակ բանի։ Մի տանիքի վրա ցորեն կար փռած աղունի համար, ոչ ոք չկար մոտը, բայց մի երկայն եղեգ կար ցցված, որ ինքն իրան անդադար տարուբերվելով քշում էր ճնճղուկներին։ «Այս հրաշքի գաղտնիքը պետք է տան մեջը փնտրել»,— ասաց թագավորն ու ներս գնաց տուն և այնտեղ տեսավ մի ջուլհակ, որ կտավ էր գործում։

Երբ որ թագավորը ներս մտավ՝ ողջունեց ջուլհակին, ջուլհակը նայեց նրա վրա, իսկույն ոտքի կանգնեց, խոր գլուխ տալով պատասխանեց նրա ողջույնին, հետո սկսեց շարունակել իր գործը։ Ջուլհակի աջ ու ձախ կողմին մի-մի օրորոց կար դրված։ Երբ որ նա սկսեց գործել՝ օրորոցներն էլ սկսեցին օրորվիլ տանիքի ինքնաշարժ եղեգի պես։ Օրորոցում եղած երեխաները ծերունու թոռներն էին, որոնց մայրերը, տան մի անկյունում նստած՝ ճախարակով բամբակ էին մանում կտավի համար։ Իր հարսներին գործից չգցելու համար հնարագետ ջուլհակը տանիքի եղեգից մի թել էր կապել, թելի մեկ ծայրը փաթաթել կտավի սանրին, որ իր տարուբերվելովը շարժում էր եղեգը։ Օրորոցներից նմանապես թելեր ուներ կապած, որոնց հակառակ ծայրերը իր աջ ու ձախ մատներին էր փաթաթել։ Աջ ձեռքով մաքուքը նետելիս՝ աջ կողմի օրորոցն էր օրորվում, ձախով նետելիս՝ ձախ կողմինը։ Այսպիսով, նա մեկ անգամից երեք գործ էր կատարում։

Թագավորն այդ ամենը նկատեց և գովեց իր մտքումը նրա հնարագիտությունը, միայն նրա ոտքի կանգնելով խոր գլուխ տալը թագավորի մեջ կասկած ձգեց, թե՝ չլինի՞ իրան ճանաչեց։ Այս բանն ստուգելու համար թագավորը մի մութ հարցմունք արավ նրան.

— Չլինի՜մ, չլինի՜մ…

— Մի՞թե, մի՞թե…— պատասխանեց ջուլհակը։

Թագավորը, «չլինիմ, չլինիմ» ասելով՝ ուզեց ասել ծերունուն. «Եթե ինձ ճանաչեցիր՝ չլինի թե երևցնես այդ բանը, թող մեր մեջը մնա»։ Իսկ ծերունին պատասխանեց՝ «Մի՞թե, մի՞թե», այսինքն՝ «Մի՞թե ես հիմար եմ և այդքանը չգիտեմ»։

— Քանիսի՞ մեջն ես, վարպե՛տ,– հետո հարցրեց թագավորը։

— Երկուսս լրացրել, երեքի մեջն եմ մտել,— պատասխանեց ջուլհակը։

Թագավորի այս հարցմունքը ջուլհակի հասակին էր վերաբերում։ Ջուլհակը պատասխանեց, որ երկու ոտքով ման գալն արդեն վերջացրել է, հիմա գավազան է գործ ածում՝ իբրև երրորդ ոտք, մեկ խոսքով՝ ծերացել է։

Թագավորն այսպիսի շատ մութ հարցմունքներ արավ և բոլորի պատասխանն էլ ստացավ դարձյալ մութ կերպով։ Տեսավ, որ ծերունի հայը մի հնարագետ և հանճարի տեր մարդ է թե՛ գործով և թե՛ խոսքով, մտածեց, որ միայն սա՛ կարող է դերվիշի պատասխանը տալ։

— Դու, որ այդչափ հնարագետ ես,— ասաց թագավորը,— եթե մի քանի սագ ուղարկեմ քեզ մոտ՝ կարո՞ղ ես փետրել նրանց։

— Դրա քաջ վարպետն եմ ես,— ասաց ջուլհակը։

  1. Պատմվածքի 1-ին մասից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը, բացատրի՛ր և սովորի՛ր

Գիտնական — որ զբաղվում է այդ գիտությամբ և իր ուսումնասիրությամբ

երկյուղ — Վախի զգացում

հեղեղ — Հորդառատ անձրև, տարափ

ջուլհակ — Մանածագործական հաստոցով՝ ոստայնով զանազան կարգի կտորեղեն գործող արհեստավոր

ամենազոր — ամենակարող