Posted in Մաթեմատիկա 6

Առաչադրանք դասարանում

1. Նշիր 𝑀(−1/9; 1/13) կետի օրդինատը:

1/13

2. Կոորդինատային հարթության վրա նշված են 𝑥 և 𝑦 կոորդինատներով կետեր:

hart2.png

Որոշիր 𝐶 կետի կոորդինատները:

-2\4,-3\4

3. 𝐺(1/8; 0) կետը գտնվում է կոորդինատային առանցքներից մեկի վրա:

Ո՞ր առանցքի վրա է գտնվում 𝐺 կետը:

x

4. Ո՞ ր քառորդում է գտնվում 𝐴(15 1/6; −34 1/11) կետը:

4

5. 𝐴(0;0); 𝐶(1/13; 1/54); 𝐷(1/13; 0) կետերը 𝐴𝐵𝐶𝐷 ուղղանկյան երեք գագաթներն են:

Գտիր 𝐵-ի՝ չորրորդ գագաթի կոորդինատները:

0, 1\54

6. 𝐿(8/17; −16/29), 𝐷(−8/17; 16/29), 𝑀(−8/17; −16/29), 𝐶(8/17; 16/29) կետերից ո՞րն է գտնվում 𝐼𝐼𝐼-րդ քառորդում:

𝑀(−8/17; −16/29)

7. 8 սմ երկարությամբ հատվածը որպես միավոր վերցված կոորդինատային առանցքի վրա պատկերիր 0, 1/8, 2/8, 3/8, 4/8, 5/8, 6/8, 7/8, 8/8, 10/8, 11/8, 12/8 կետերը։

8. Կոորդինատային առնացքի վրա պատկերիր հետևյալ կետերը.

ա) A (-1 1/2)

բ) B (-1 1/5)

գ) C (-3 1/2)

դ) D (-4 1/2) 

9. Կոորդինատային հարթության վրա պատկերիր հետևյալ կետերը.

2*. Եթե մտապահված թվի եռապատիկին գումարենք 4 և ստացված թիվը բաժանենք 7-ի, ապա կստանանք 13։ Գտնել մտապահված թվի թվանշանների գումարը։

11

Լրացուցիչ աշխատանք

1.  4 սմ երկարությամբ հատվածն ընդունելով որպես միավոր հատված՝ կոորդինատային առանցքի վրա պատկերիր հետևյալ կետերը.

2. Կոորդինատային առանցքի վրա պատկերիր A (1/2), B (2), C (2 3/4) կետերը։ Հաշվիր AB, BC, AC հատվածների երկարությունները։

1 1\2, 3\4, 1\4

3. Կոորդինատային հարթության վրա պատկերիր հետևյալ կետերը.

5. Օպերատորը օրական 6 ժամ աշխատելով, 3 օրում կարող է 45 էջ մուտքագրել։ Նա օրական քանի՞ ժամ պետք է աշխատի, որ 8 օրում 160 էջ մուտքագրի։

8

Posted in Մայրենի 6

Տերն ու ծառան

Բնութագրի՛ր կերպարներին: Ո՞ր կերպարի կողմն քո համակրանքը, ինչո՞ւ:

Հարուստը մտածել էր, որ ծառան անխելք է և շուտ կհանձնվի, բայց ծառան նրա խելացիությամբ հղթեց տիրոջն ու գնաց տուն։ Ինձ դուր եկավ ծառայի խելացի լինելը։

Posted in Մայրենի 6

Դասարանական առաչադրանք

Նախադասություններն ավարտի՛ր:

Մի ափսե ճաշ տաքացնելու համար խարույկ վառելը ձեռնտու չէր, չնայած լավ կլիներ:

Մի ափսե ճաշ տաքացնելու համար խարույկ վառելը ձեռնտու չէր, իսկ մի քանի ափսեի համար ձեռնատու էր:

Մի ափսե ճաշ տաքացնելու համար խարույկ վառելը ձեռնտու չէր, բայց պետք էր:

Մի ափսե ճաշ տաքացնելու համար խարույկ վառելը ձեռնտու չէր, որովհետև քիչ էր:

Մի ափսե ճաշ տաքացնելու համար խարույկ վառելը ձեռնտու չէր, և մենք շատ պատրաստեցինք:

Posted in Բնագիտություն6

Առաչադրանքներ

Ե՞րբ են մարմինները համարվում էլեկտրականացված:

Եթե շփելիս մարմինը ձեռք է բերում այլ առարկաները ձգելու հատկություն, ապա ասում են, որ մարմինն էլեկտրականացել է կամ ձեռք է բերել լիցք:

Ո՞ր էլեկտրական լիցքերն են անվանում դրական , և որո՞նք ՝ բացասական :

պրոտոններ-դրական նեյտրոններ-բացասական

Posted in Բնագիտություն6

Առաչադրանքներ

  1. Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք:

Հալում և պնդացում

  1. Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:

Նյութի անցումը պինդ վիճակից հեղուկ վիճակի կոչվում է հալում:
 Հալման հակառակ երևույթը, երբ նյութը հեղուկ վիճակից անցնում է պինդ վիճակի, կոչվում է պնդացում:

  1. Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան :

Այն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան: Այն կախված է մթնոլորտային ճնշումից:

  1. Ո՞ր եչրույթներն են կոչվում գոլորշացում և խտացում:

Նյութի անցումը հեղուկ վիճակից գազային վիճակի կոչվում է գոլորշացում: Հակառակ երևույթը, երբ նյութը գազային վիճակից անցնում է հեղուկ վիճակի, կոչվում է խտացում:

Posted in Մաթեմատիկա 6

Աշխատանք Դասարանում

Մենք արդեն գիտենք, թե ինչպես հաշվել ուղղանկյան մակերեսը, եթե նրա կողմերի երկարությունները բնական թվեր են:

mak.png

Պարզվում է, որ այս բանաձևը ճիշտ է նաև այն դեպքում, երբ ուղղանկյան կողմերի երկարությունները դրական ռացիոնալ թվեր են:

Ուղղանկյան մակերեսը հավասար է նրա երկարության և լայնության արտադրյալին:

Խնդիրներ

1.

Տրված է 𝐴𝐵𝐶𝐷 ուղղանկյունը: Ընտրիր 𝐴𝐵𝐶𝐷 ուղղանկյան մակերեսի հաշվման բանաձևը:

  • 𝐴𝐶⋅𝐵𝐷
  • 𝐶𝐷⋅𝐴𝐵
  • 𝐷𝐴⋅𝐴𝐵

2. Քառակուսու կողմը 1/17սմ է: Որոշիր քառակուսու մակերեսը:

3.

𝐻𝐸𝐹𝐺 ուղղանկյան մեջ 𝐸𝐹 = 3/4 սմ, 𝐻𝐸 = 1/4 սմ:

Հաշվիր 𝐻𝐸𝐹𝐺 ուղղանկյան մակերեսը:

3\16

4. Տրված չափման միավորներից ո՞րն է մակերեսի չափման միավորը:

Ընտրիր ճիշտ տարբերակը:

  • սմ^2
  • կմ^3
  • կմ^4
  • կմ

5.

Ուղղանկյան մի կողմը  8/31 սմ է, իսկ մյուսը՝ 4 անգամ փոքր է:

Հաշվիր ուղղանկյան մակերեսը:

8\31 : 4\1 = 8\124

64\3844

6. Տրված է ուղղանկյուն:

Հնարավո՞ր է, որ նրա կողմերն ունենան հետևյալ երկարությունները:

1) 4 սմ, 9 սմ, 9 սմ, 11 սմ:

  • ոչ
  • այո

2) 1/54 սմ, 5/16 սմ, 1/54 սմ, 5/16սմ:

  • ոչ
  • այո

Ուղղանկյունանիստի լրիվ մակերևույթի մակերեսը

Մեզ արդեն ծանոթ է այնպիսի երկրաչափական պատկեր, ինչպիսին է ուղղանկյունանիստը:

r.png

Ուղղանկյունանիստի մակերևույթը բաղկացած է 6 ուղղանկյունաձև նիստերից՝ 4 կողմնային նիստերից և 2 հիմքերից:

Հանդիպակաց նիստերն իրար հավասար են, հետևաբար հավասար են նաև նրանց մակերեսները:

Ուղղանկյունանիստի լրիվ մակերևույթի մակերեսը հավասար է նրա բոլոր նիստերի մակերեսների գումարին:

Ուստի, այն հաշվվում է հետևյալ բանաձևով՝ 𝑆լրիվ = 𝑆կողմն+2⋅𝑆հիմք

Վերևի նկարից երևում է, որ (հանդիպակաց նիստերը հավասար են)

𝑆կողմն=2𝑎𝑐+2𝑏𝑐

𝑆հիմք=𝑎𝑏

Գումարելով այս բանաձևերը (հաշվի առնելով, որ ուղղանկյունանիստն ունի 2 հիմք), ստանում ենք ուղղանկյունանիստի լրիվ մակերևույթի մակերեսի բանաձևը՝

𝑆լրիվ=2⋅(𝑎𝑏+𝑎𝑐+𝑏𝑐), որտեղ 𝑎-ն, 𝑏-ն և 𝑐-ն ուղղանկյունանիստի չափումներն են:

Այս բանաձևը ճիշտ է ցանկացած ուղղանկյունանիստի համար, որի 𝑎, 𝑏, 𝑐 չափումները դրական ռացիոնալ թվեր են:

Ուղղանկյունանիստը, որի բոլոր կողերը հավասար են, կոչվում է խորանարդ: 

Խորանարդի նիստերը իրար հավասար 6 քառակուսիներ են (𝑎=𝑏=𝑐)

Cube.png

Խորանարդի դեպքում լրիվ մակերևույթի մակերեսի բանաձևը էապես պարզ տեսք ունի:

Փորձիր ինքնուրույն դուրս բերել այդ բանաձևը:

Խնդիրներ

1.

pic1.png

1) Ընտրիր 𝑃𝑇𝑈𝑉𝐺𝐹𝑅𝑆 ուղղանկյունանիստի կողմնային նիստը:

  •  𝑉𝑈𝑇𝑃
  • 𝐹𝑆𝑉𝑇
  • 𝑆𝑅𝑈𝑉
  • 𝐺𝐹𝑈𝑉

2) Ընտրիր 𝑃𝑇𝑈𝑉𝐺𝐹𝑅𝑆 ուղղանկյունանիստի հիմքը:

  • 𝐿𝑁𝐷𝐵
  • 𝐹𝑆𝑉𝑇
  • 𝑆𝑅𝑈𝑉
  • 𝑉𝑈𝑇𝑃

2.

r.png

Նշիր տրված ուղղանկյունանիստին վերաբերող ճիշտ բանաձևը:

Ուղղանկյունանիստի կողմնային նիստերից մեկի մակերեսի բանաձևը՝

  • 2𝑎𝑏+2𝑎𝑐+2𝑏𝑐
  • 2𝑎𝑏
  • 2⋅(𝑐𝑏+𝑎𝑐)
  • 𝑎𝑐
  • 𝑎𝑏

3. Որոշիր խորանարդի լրիվ մակերևույթի մակերեսը, եթե խորանարդի կողը 1/23 դմ է:

6\529

Psk_taisnst.png

4. Ուղղանկյունանիստի կողմնային մակերևույթի մակերեսը 15 սմ² է, իսկ հիմքերի մակերեսների գումարը՝ 3/7 սմ²:

Որոշիր ուղղանկյունանիստի լրիվ մակերևույթի մակերեսը:

pic1.png

108/7**2

5. Ուղղանկյունանիստի հիմքի երկարությունը 4 սմ է, լայնությունը՝ 8 սմ է, իսկ բարձրությունը՝ 11/17 սմ է: 

Գտիր ուղղանկյունանիստի լրիվ մակերևույթի մակերեսը:

r.png

2*(544/17 + 44\17 + 88\17) = 676\17 * 2\1 = 1352\17

Ռացիոնալ կողերով ուղղանկյունանիստի ծավալը

Մենք գիտենք, թե ինչպես հաշվել ուղղանկյունանիստի (կամ խորանարդի) ծավալը, եթե նրա կողերի երկարությունները բնական թվեր են` 𝑉=𝑎⋅𝑏⋅𝑐, որտեղ 𝑎,𝑏,𝑐 բնական թվերը ուղղանկյունանիստի կողերի երկարություններն են:

r.png

Իսկ ինչպե՞ս հաշվել ծավալը, եթե կողերի երկարությունները կոտորակային թվեր են:

Այսպիսով, իմանալով զուգահեռանիստի երեք կողերը՝ չափումները, կարողանում ենք հաշվել ուղղանկյունանիստի ծավալը:

𝑉=𝑎⋅𝑏⋅𝑐 բանաձևը ճիշտ է ցանկացած 𝑎,𝑏,𝑐 ռացիոնալ կողերով զուգահեռանիստի դեպքում:

Նկատի ունենալով, որ 𝑎⋅𝑏-ն ուղղանկյունանիստի հիմքի մակերեսն է (նայիր առաջին նկարին), իսկ 𝑐-ն՝ բարձրությունը, ապա

Ուղղանկյունանիստի ծավալը հավասար է նրա հիմքի մակերեսի և բարձրության արտադրյալին՝  𝑉=𝑆հիմք⋅𝑐

Ծավալի չափման միավորները

Խնդիրներ

1.

Psk_taisnst.png

Ուղղանկյունանիստի հիմքի մակերեսը 4/9 սմ² է, իսկ բարձրությունը  1/9 սմ:

Որոշիր ուղղանկյունանիստի ծավալը:

4\81

2. Տրված ուղղանկյունանիստում 𝐴𝐾 = 1/17 սմ, իսկ 𝐴𝐵𝐶𝐷 ուղղանկյան մակերեսը 4 սմ² է:

4\17

picture1.png

Որոշիր ուղղանկյունանիստի ծավալը:

3. 

picture1.png

Որոշիր վերևի ուղղանկյունանիստի ծավալի հաշվման ճիշտ բանաձևը:

Ընտրիր ճիշտ տարբերակը:

  • 𝑉 = 𝑆𝐴𝐵𝐶𝐷⋅𝐿𝑀
  • 𝑉 = 𝑆𝐴𝐵𝐶𝐷⋅𝑀𝐶
  • 𝑉 = 𝑆𝐴𝐵𝐿𝐾⋅𝐴𝐾
  • 𝑉 = 𝑆𝐾𝐿𝑀𝑁⋅𝐴𝐵

4. Հաշվիր խորանարդի ծավալը, եթե նրա կողը 4/17 դմ է:

Psk_taisnst.png

64\4913

5. Ուղղանկյունանիստն ունի հետևյալ չափումները՝ 81 դմ, 23 դմ, 3/9 դմ:

Որոշիր ուղղանկյունանիստի ծավալը:

r.png

1863\1 x 3\9 = 5589\9

Լրացուցիչ առաջադրանք

1. 

𝑄𝑃𝑅𝑇 ուղղանկյան մեջ 𝑃𝑅 = 7/4 սմ, 𝑄𝑃 = 1/7 սմ:

Հաշվիր 𝑄𝑃𝑅𝑇 ուղղանկյան մակերեսը:

7\28

2. Սենյակի պատերը և առաստաղը ներկելու համար անհրաժեշտ ներկի քանակությունը հաշվելու համար սենյակը պատկերացնում են որպես ուղղանկյունանիստ։ Հաշվիր, թե ինչքան ներկ կպահանջվի սենյակը վերանորոգելու համար, եթե նրա լայնությունը 4մ է, երկարությունը՝ 6մ, բարձրությունը՝ 3մ, իսկ ամեն 1մ^2-ն ներկելու համար պահանջվում է  1/10 կգ ներկ։

24 + 2(12 + 18) = 84

84\10

3. Ուղղանկյունանիստի հիմքի երկարությունը 3 սմ է, լայնությունը՝ 7 սմ է, իսկ բարձրությունը՝ 14/31 սմ է: 

Գտիր ուղղանկյունանիստի կողմնային մակերևույթի մակերեսը:

r.png

21\1 x 14\31 = 294\31

4. Ուղղանկյունանիստի հիմքի մակերեսը 8/11 սմ² է, իսկ բարձրությունը 1/11 սմ:

Որոշիր ուղղանկյունանիստի ծավալը:

8\121

5. Տորթը կշռում է 900 գ։ Պողոսը բաժանեց այն 4 կտորի։ Ամենամեծ կտորը կշռում է այնքան, որքան մնացած 3 կտորները՝ միասին։ Որքա՞ն է կշռում ամենամեծ կտորը։

450

6. Նկարում պատկերված վզնոցը հավաքված է մոխրագույն և սպիտակ ուլունքներից։ Լիլիթն ուզում է վզնոցից հանել հինգ մոխրագույն ուլունք, բայց նա կարող է հանել դրանք միայն վզնոցի երկու ծայրերից։ Մոխրագույն ուլունքները հանելիս Լիլիթը ստիպված հանում է նաև սպիտակ ուլունքներ։ Ամենաքիչը քանի՞ սպիտակ ուլունք կարող է հանել Լիլիթը։

Posted in Պատմություն6

Դասարանական աշխատանք․ Ինքնաստուգում

1․ Բացատրեք «Հայրենիք» հասկացությունը

Իմ մշակույթը, իմ տունը, իմ դրոշը, իմ Եկեղեցին, իմ հողն ու ջուրն է իմ հայրենիքն է։


2․ Որո՞նք են Մեծ Հայքի 15 նահանգները

Արարատ,Գուգարք,Տայք,Բարձր Հայք, Սոփք, Աղձնիք, Տուրուբերան, Վասպուրական,Ուտիք, Արցախ, Սյունիք, Մոկք, Կոտայք, Փայտակարան, Պարսկահայք։


3․ Որքա՞ն են Մեծ և Փոքր Հայքերի տարածքները

Մեծ հայք – 30000

Փոքր հայք – 130000


4․ Ինչպե՞ս է Վանա լճի նախկին անվանումը

Բզնունյանց ծով։


5․ Ո՞րն է հայերի հայրենիքը

Հայաստանը։


6․ Ե՞րբ է սկզբնավորվել քարի դարը և ի՞նչ փուլերի է բաժանվում

Սկսվել մարդկության առաջացումից և տևել է մինչև Ք․ա․ վեցերորդ հազարամյակ։
Բաժանվել է հին քարի դար, միջին քարի դար և նոր քարի դար։


7․ Ինչո՞վ է հայտնի Ախթամար կղզին

Իր ճարտարապետական կառույցներով, որոնից այժմ կանգուն է միայն Սուրբ Խաչ եկեղեցին։


8․ Ինչո՞ւ է Հայաստանի տարածքը կոչվում լեռնային երկիր

Որովհետև գտնվում է լեռնային գոտում՝ Հայկական Լեռնաշխարհում։


9․ Ինչպե՞ս են օտարները կոչել Հայաստանը

Արմենիա, Սոմխեթ,Ուրարտու։


10․ Ո՞րն է Վանի թագավորության նշանակությունը Հայաստանի պատմության մեջ

Հայաստանի տարածքում ստեղծվել էին բազմաթիվ վաղ պետական կազմավորումներ, բայց Վանի թագավորությունը կանխեց դա։


11․ Որոնք են Հայկական լեռնաշխարհի սահմանները

Առաջավոր Ասիայում՝ Իրանական և Փոքրասիական սարահարթների միջև։ Հյուսիսում Կովկասյան լեռներն են և Սև ծովը, հարավում՝ Միջագետքի դաշտավայրը։


12․ Որտե՞ղ է գտնվել Կիլիկյան Հայաստանը

Փոքր Հայքում, զբաղեցրել է պատմական Կիլիկիա շրջանը։


13․ Որո՞նք են հին քարի դարի կարևոր կայանները

Արտին լեռան վրա, Արզնիում, Ազոխում


14․ Ո՞վ թալանեց Արդինի-Մուսասիր գլխավոր տաճարը

Սարգոն 2-րդն։

15․ Ի՞նչ է Միջնաշխարհը

Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասը կոչվում է միջնաշխարհ։

16․ Ի՞նչ գիտեք Թեյշեբային քաղաքի մասին

Ռուսա Բ ներկայիս Երևանի տարածքում կառուցեց Թեյշեբաինի (Կարմիր բլուր) քաղաքը։ Այն նվիրված էր ռազմի և քաջության աստված Թեյշեբային։

17․ Ո՞րն է Հայկական բարձրավանդակի ամենաբարձր լեռը և որքա՞ն է բարձրությունը

Արարատը 5137մ

18․ Ո՞վ է Արատտայի հովանավոր աստվածը

Հայկը

19․ Հյուսիսից արշավող ո՞ր ցեղերի դեմ է պայքարել Վանի թագավորությունը

Սկյութական ցեղեր

20․ Ո՞ր լեզվաընտանիքին են պատկանում հայերը

Հնդեվրոպական

21․ Ո՞վ է Ռուսա 3-ի հայրը

Սարդուրի Դ

22․ Ի՞նչ է «Ոսկե եռանկյունին»

Հայկական լեռնաշխարհում բացվել են նեոլիթյան բազմաթիվ հուշարձաններ։ Դրանցից հատկապես կարևոր են Աղձնիքի և Հայոց Միջագետքի տարածքում գտնվողները։ Այդ տարածքը հնագետները անվանում են <<Ոսկե եռանկյունի>>։

23․ Ո՞վ է կառուցել «Շամիրամի ջրանցքը»

Մենուա արքան։

24․ Ինչո՞ւ է Արարատը համարվում սրբազան լեռ

Որովհետև ըստ Աստվածաշնչի,այնտեղ հանգրվանել է Նոյի Տապանը

25․ Ո՞ր թվականներին է գահակալել Արգիշտի 1-ը

մոտ մ.թ.ա. 827- մոտ մ.թ.ա.764, Վանի թագավորության թագավոր մ.թ.ա. 786-764 թվականներ։

26․ Մեծ Հայքի ո՞ր նահանգներն է իր մեջ ընդգրկում ներկային ՀՀ տարածքը

Սյունիքը

27․ Ե՞րբ է հայտնագործվել կրակը

Քարի դարում

28․ Ո՞րն է ՀՀ ամենաբարձր գագաթը և որքա՞ն է բարձրությունը

Արագած բարձրությունը 4090 մ

29․ Ո՞ր արքան ստեղծեց տեղական սեպագիրը

Իշպուինի

30․ Ո՞րն է Հայկական լեռնաշխարհի առաջին պետությունը

Արատտա

31․ Ո՞ր երկրի մասին է ասվում՝ ընդարձակ, նպատակություն չճանաչող երկիր

Նաիրի երկիր

32․ Ո՞րն է Հայկական լեռնաշխարհի գործող հրաբխային գագաթը

Թոնդրակ կամ Թոնդուրեկ

33․ Ո՞վ է հաջորդել Իշպուինիին

Մենուա

34․ Որո՞նք են Հայկական լեռնաշխարհի երեք խոշոր լճերը

Սևանա լիճ, Վանա լիճ, Ուրմիա լիճ

35․ Ի՞նչ է Շանիդարը

 քարեդարյան հնավայր-քարայր Հայկական լեռնաշխարհի հարավարևելյան մասում

36․ Ո՞րն է Սևանա լճի նախկին անվանումը

Գեղամա ծով

37․ Ո՞վ է Ուրարտուի առաջին արքան

Սարդուրի Ա

38․ Ո՞վ է հիմնադրել Էրեբունի մայրաքաղաքը

Արգիշտի Ա

39․ Ասորեստանի ո՞ր արքան Ք․ա․ 833թ․ պարտվեց հայկական զորքերին

Սալմանասար Գ-ին

40․ Ո՞րն է Բրոնզե դարի կարևոր նվաճումը
Զենք ստանալը։

41․ Ո՞ւմ օրոք է Վանի թագավորությունն ունեցել տարածքային ամենամեծ աճը

Սարդուրի Բ


42․ Ո՞րն է Ուրմիա լճի նախկին անվանումը

Կապուտան ծով

43․ Որո՞նք են Հայկական լեռնախշարհի խոշոր գետերը

Տիգրիս, Եփրատ, Կուր, Արաքս,Արածանի

44․ Ո՞րն է հայոց մայր գետըԱրաքսը

45․ Ո՞վ է հաջորդել Սարդուրի 1-ին

Իշպուինին

46․ Ո՞ր թվականին է գահակալել Մենուա արքան

Ք․ա․  9-րդ դար – մոտ Ք․ա․ 786

47․ Ո՞վ է հիմնադրել Տուշպա մայրաքաղաքը

Սարդուրի 1-ին

48․ Ո՞ր գետում և ո՞ր արքայի օորոք հայ ժողովուրդը մկրտվեց քրիստոնյա

Արածանիիջրերում 301 թ․ Հայոց Տրդատ 3-րդ Մեծ արքան, արքունիքը, զորքը և ժողովուրդը մկրտվել են քրիստոնյա։

49․ Որո՞նք են Հայկական լեռնաշխարհի նշանավոր դաշտերը

Արարատյան դաշտ,Մշո դաշտ

50․ Ո՞րն է Խալդի աստծո պաշտամունքի գլխավոր կենտրոնը

Խալդի աստծո պաշտամունքի գլխավոր կենտրոնը Արդինի-Մուսասիր տաճարն է։

Posted in Մայրենի 6

Աշխատանք դասարանում

Ընթերցանություն գրադարանում։ 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

  • Փետրվար ամսվա ընթացքում գրադարանում կարդացած գրքերի հաշվետվություն /10 նախադասություն/։
  • Լրացնել շաբաթվա ընթացքում չարած, բաց թողած առաջադրանքները։ 

Հեքիաթի սկզբում զգուշացնում են, որ Ռոդարին լսել է այդ պատմությունը հենց Ջելսոմինոյից։ Ջելսոմինոն ծնված օրվանից տաղանդավոր էր արտասովոր բարձր ձայնով, որն ընդունակ էր ավերել պատերը, բայց այդ ունակությունից միայն շատ տհաճություններ էին լինում։ Մանրախնդիր հարևանները Ջելսոմինոյին հանգիստ չէին տալիս. նրանցից որոշները նրան համարում էին բարի կախարդ, որոշները չար… Մի գեղեցիկ օր Ջելսոմինոն մեկնում է աշխարհով մեկ շրջելու և իր երջանկությունը գտնելու, բայց ընկնում է խաբեբաների ֆանտաստիկ աշխարհը։ Նախկին ծովահեն Ջակոմոն թագավորի հրամանով, որ իր հանցախմբով զավթել էր իշխանությունը, այդ երկրում բոլորը` անգամ կենդանիները, պետք է մշտապես խաբեին։ Կատուները պետք է հաչային, իսկ շները` մլավեին, ձիերը բառաչում են, իսկ կովերը` խրխնջում։