Posted in Մայրենի 6

Լրացուցիչ աշխատանք տանը

Կարդա՛ Թումանյանի ,,Հսկան,, ստեղծագործությունը:


Բացատրի՛ր անհասկանալի բառերը բառարանի օգնությամբ:

Մժեղ֊մլակ, մոծակ

կալած֊ բռնած

ջորու֊ էշի և ձիու խառնուրդը

վերակացուն֊հոգատար

հանդիման֊դեմ, դիմաց

սևակնած֊տխրել

երկնահաս֊բարձր

աժդահակ֊հսկա, վիթխարի

սեգ֊հպարտ

հարայ֊օգնության կանչ

միրք֊մորուք
Գրի՛՛ր ստեղծագործության ասելիքը՝ արտահայտելով քո վերաբերմունքը:

Ստեղծագործության ասելիքներն են՝ եթե ուժեղ ես, պետք չէ քեզնից ցածրերին նեղացնել, և մյուս ասելիքն է, որ ամենաուժեղից էլ ուժեղ մարդիկ են լինում։ Ես համաձայն եմ երկու ասելիքների հետ էլ։

Posted in Մայրենի 6

Դասարանական աշխատանք տանը

Գործնական քերականություն

1. Լրացրո՛ւ բաղ թողած տառերը.

Երջանիկ                              դժբախտ

համարձակ                          վաղկոտ

վերելք                                  վայրէջք

ջարդել                                 նորոգել

բարձրանալ                        իջնել

աղքատ                                ունևոր

2.     Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:

Եգիպտական բուրգերն ու Սֆինքսը աշխարհի յոթ հրաշալիքներից են: Անապատականները Սֆինքսը «Սարսափի հայր» են անվանում: Մարդու գլխով ու առյուծի մարմնով ժայռակերտ արձանն առավել սարսափազդու է գիշերը, երբ լուսնի վառ լույսի ներքո նրա ստվերոտ խոր դիմագծերը հատուկ արտահայտություն են ստանում: Արձանը գլխակապ էլ անի, որպիսին միայն փարավոններն են կրում:

Հին Եգիպտոսում ամեն մի մահկանացու բուրգին մոտենալու իրավունք չուներ: Սֆինքսը, որ հավանաբար փարավոնի արձան է, հսկում էր փարավոնների հավերժական հանգիստը:

Եգիպտոսին պատկանող բուրգերն ու Սֆինքսը աշխարհի յոթ հրաշալիքներից են: Անապատում ապրողները Սֆինքսը «Սարսափի հայր» են անվանում: Մարդու գլխով ու առյուծի մարմնով ժայռի վրա կառուցված արձանն առավել սարսափելի տեսք է ունենում գիշերը, երբ լուսնի վառ լույսի ներքո նրա ստվերոտ խոր դեմքի գծերը հատուկ արտահայտություն են ստանում: Արձանը գլխակապ էլ անի, որպիսին միայն փարավոններն են կրում:

Հին Եգիպտոսում ամեն մի մահկանացու բուրգին մոտ լինելու իրավունք չուներ: Սֆինքսը, որ հավանաբար փարավոնի արձան է, հսկում էր փարավոնների հավերժ շարունակվող հանգիստը: