Posted in Ընդանուր պարապունք

Երեքշաբթի նոյեմբերի 28

1.Ողջույնի խոսք Բարի օր բոլորին , այսօր նոյեմբերի քսանութն է։Ընդհանուր պարապունքը կվարեն Անահիտ Չոբանյանը և Լիլիթ Անանյանը։
2. Միասնական երգ
«Հեյ գյուլ եմ» Այժմ մեր ընդհանուր պարապունքը կսկսենք միասնական երգով։

Հեյ, գյուլ եմ, նայ, նայ, նայ, նայ,

Մանի ասեմ ու շարեմ,

Բլբուլ եմ, նայ, նայ, նայ, նայ,

Լցնեմ տոպրակն ու կարեմ:

Հեյ, գյուլ եմ, նայ, նայ, նայ, նայ,

Ծաղիկ ունեմ նարնջի,

Բլբուլ եմ, նայ, նայ, նայ, նայ,

Տղա վեր արի, փընջի:

Հեյ, գյուլ եմ, նայ, նայ, նայ, նայ,

Ես աղջիկ եմ, ալ կուզեմ,

Բլբուլ եմ, նայ, նայ, նայ, նայ,

Ոսկին ծալեծալ կուզեմ

Կարդում ենք Չարենց, ,,Ինչքան աշխարհը սիրես,, և ,,Կյանքը-երգի, երկնքի պես․․․,,։ բանաստեղծությունները։

Կյանքը երգի երկնքի պես։

Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …

Ինչքան աշխարհը սիրես

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի –
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Իսկ հիմա կպարենք միասնական պար։Փափուռի։

Խնդրում ենք Միջին դպրոցի սովորողներին մնալ Մարմարյա սրահում, քանի որ պետք է պատրաստվենք ուրբաթ-համերգին։

Այսքանով ավարտեցինք մեր ընդհանուր պարապունքը, դե ինչ, ձեզ մաղթում եմ բարի աշխատանքաին օր , ցտեսություն։