Posted in Բնագիտություն6, Բնագիտություն6

Ամփոփիչ գրավոր աշխատանք

  1. Հողի ու ջրի ,թռչունների ու ձկների ,վայրի գազանների պահպանման համար ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում:

Մարդը ստեղծում է անտառներ, կանաչ պուրակներ և արգելոցներ։

  1. Որո՞նք են թթվային անձրևների առաջացման պատճառները,և ի՞նչ հետևանքներ կարող են դրանք ունենալ:

Ծծմբի և ազոտի օքսիդների պատճառով առաջանում են «թթվային անձրևները»: Ավտոմեքենաների, ինքնաթիռների, հրթիռների շարժիչներում բենզինի և այլ նավթանյութերի թերայրման հետևանքով մթնոլորտ են արտանետվում մեծ քանակությամբ թունավոր գազեր՝ ածխածնի օքսիդներ` CO, CO2, ծծմբի օքսիդներ` SO2, SO3, ազոտի օքսիդներ` NO, NO2։   
Դրանք կարող են տարածվել մեծ հեռավորությունների վրա և տեղալ այլ երկրներում:
Թթվային անձրևները մեծ վնաս են հասցնում կենդանի և անկենդան բնությանը, շինություններին:
«Թթվային անձրևներին» ծանոթ է Ալավերդու բնակչությունը:

  1. Ինչու՞ չի կարելի այրել կենցաղային աղբը:

Աղբի այրումից առաջանում են շատ թունավոր նյութեր, այն չի կարելի այրել։ Կենդանի օրգանիզմերի համար խիստ վտանգավոր են բույսերի վնասատուների դեմ պայքարելու նպատակով օգտագործվող թունավոր նյութերը՝ թունաքիմիկատները։ Դրանք, ինչպես նաև պարարտանյութերը չարաշահելու դեպքում թունավոր նյութերը մրգերի, բանջարեղենի հետ կարող են անցնել օրգանիզմ և աստիճանաբար կուտակվելով՝ տարբեր հիվանդությունների պատճառ դառնալ։

  1. Ի՞նչ է մեխանիկական շարժումը:

Եթե ուշադիր նայենք մեր շուրջը, ապա կնկատենք, որ որոշ մարմիններ գտնվում են դադարի վիճակում, օրինակ` սեղանը, որի մոտ նստած եք, կամ պահարանը, պատից կախված նկարը և այլն:

  1. Ի՞նչի նկատմամբ է շարժվում գետում լողացող ձուկը:

Ափի։

  1. Ի՞նչով է իրարից տարբերվում շարժումները:

Մարդիկ և մեքենաները շարժվում են իսկ ձկները լողում են ջրի մեջ երկնքում թռչում են թռչունները։ Արագ դանդաղ կամ անհավասար։

  1. Ի՞նչ է ցույց տալիս արագությունը:Ի՞նչ միավորներով է այն չափվում:

Արագությունը ցուց է տալիս, թե տվյալ մարմինը ինչ ժամանակում որքան ճանապարհ է անցնում:

  1. Ե՞րբ են մարմինները փոխում իրենց շարժման արագությունը:

Կարող ենք եզրակացնել, որ մարմնի արագությունը փոխվում է միայն այն դեպքում, երբ նրա վրա ազդում են ուրիշ մարմիններ:

  1. Ի՞նչ տառով են նշանակում ուժը:

ՈՒժը նշանակում են F տառով։

  1. Ո՞ր ուժն է կոչվում առանձգականության ուժ:

Հայտնի է, որ մարմինները փոխազդեցության հետևանքով փոխում են իրենց արագությունները:

  1. Ե՞րբ են առաջանում մարմինների ձևափոխություն:

Այլ մարմինների ազդեցության շնորհիվ կարող են փոխվել ոչ միայն տվյալ մարմնի արագությունը, այլև` ձևն ու չափերը: Մարմինը կարող է սեղմվել, ձգվել, ծռվել, ոլորվել:

  1. Ուժի չափման միավորը ի՞նչպես է կոչվում:

Ուժ բառը լայնորեն օգտագործվում է առօրյայում՝ տարբեր իրավիճակներ գնահատելու համար: Ֆիզիկայում ուժ հասկացությունը խիստ որոշակի է:

  1. Ի՞նչ է մարմնի կշիռը:

Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։

  1. Ո՞ր երևույթն են անվանում տիեզերական ձգողությունը:

Մենք անընդհատ և ամենուր տեսնում ենք, որ մարդիկ, առարկաները, կենդանիները, գետերի, լճերի, ծովերի և օվկիանոսների ջրերը Երկրի մակերևույթին են։

  1. Ո՞ր ուժն է կոչվում ծանրության ուժ:

Այն ուժը, որով Երկիրը դեպի իրեն է ձգում որևէ մարմին, կոչվում է ծանրության ուժ: