Posted in Մայրենի 6

Ճանապարհ, որ ոչ մի տեղ չի տանում

Գյուղից դուրս գալիս ճանապարհը բաժանվում էր երեք մասի. Առաջինը տանում էր դեպի ծով, երկրորդը՝ քաղաք, իսկ երրորդը ոչ մի տեղ չէր տանում: Մարտինոն գիտեր դրա մասին, որովհետև բոլորին հարցրել էր, և բոլորն էլ նույն պատասխանն էին տվել:

-Այս ճանապա՞րհը: Այն ոչ մի տեղ չի տանում: Դրանով քայլելն անիմաստ է:

-Իսկ վերջում ո՞ւր ես հասնում:

-Ոչ մի տեղ էլ չես հասնում:

-Իսկ ինչո՞ւ են այն կառուցել:

-Այն ոչ ոք չի կառուցել, այն միշտ այստեղ է եղել:

-Եվ ոչ ոք երբեք չի՞ գնացել այդ ճանապարհով:

-Բայց ի՜նչ համառն ես… Քեզ ասացինք, չէ՞, որ տեսնելու ոչինչ չկա…

-Եթե երբևէ այդ ճանապարհով չեք գնացել, ինչպես կարող եք իմանալ:

Մարտինոն այնքան համառ էր, որ նրան սկսեցին կոչել Համառ Մարտինո: Բայց նա չէր նեղանում և շարունակում էր մտածել ճանապարհի մասին, որը ոչ մի տեղ չէր տանում:

   Երբ նա այնքան մեծացավ, որ կարողանում էր փողոցն անցնել առանց պապիկի ձեռքը բռնելու, մի առավոտ շատ վաղ վեր կացավ, դուրս եկավ գյուղից և առանց վարանելու քայլերն ուղղեց դեպի խորհրդավոր ճանապարհը՝ շարունակ առաջ քայլելով: Ճանապարհի վրա փոսեր շատ կային, տեղ-տեղ մոլախոտ էր աճել, բայց, բարեբախտաբար, երկար ժամանակ անձրև չէր տեղացել, և ջրափոսեր չէին գոյացել: Աջ ու ձախ կողմերում ցանկապատեր էին, իսկ հետո սկսվեց անտառը: Ծառերի ճյուղերը ճանապարհի վերևում իանում էին. կարծես մութ ու խոնավ թունել լինել, որի միջով արևի ճառագայթները հազիվհազ թափանցում էին և ասես լապտերի լույսով լուսավորում ուղին:

Մարտինոն քայլում ու քայլում էր, բայց թունելը չէր վերջանում: Ճանապարհը կարծես անեզր էր, իսկ Մարտիոնայի ոտքերն արդեն ցավում էին, և նա սկսեց մտածել, որ ավելի լավ է վերադառնա, երբ հանկարծ մի շուն տեսավ:

,,Եթե այստեղ շուն կա, ուրեմն պետք է տուն էլ լինի կամ գոնե մարդ,,- մտածեց Մարինոն:

Շունը նրան ընդառաջ վազեց՝ պոչը շարժելով, և սկսեց լիզել ձեռքերը, հետո կենդանին առաջ ընկավ՝ ամեն քայալփոխին հետ նայելով, որ տեսնի՝ արդյոք Մարինոն հետևում է իրեն, թե՞ ոչ:

-Գալիս եմ, գալիս,- ասաց Մարտինոն՝ հետաքրքրությունից այրվելով:

Վերջապես անտառը սկսեց նոսրանալ , վերևում նորից երևաց երկինքը, և ճանապարհը վերջացավ երկաթյա մեծ դարպասի մոտ:

Մարտինոն նայեց ցանկապատի արանքից  և տեսավ վեր խոյացող ամրոցը, որի բոլոր դռներն ու պատուհանները  լայն բացված էին, բոլոր ծխնելույզներից ծուխ էր դուրս գալիս, իսկ պատշգամբից մի հիասքանչ տիկին Մարտիոյնին ձեռքով էր անում և խանդավառությամբ կանչում.

-Արի, արի, Համառ Մարտինո:

-Այ քեզ բան,- ուրախացավ Մարտինոն.- նույնիսկ ես չգիտեի, թե ուր եմ հասել, իսկ նա, արի ու տես, ինձ ճանաչում է:

Մարտինոն բացեց դարպասի դուռը, անցավ զբոսայգու միջով և մտավ ամրոց: Նա խոնարհվեց գեղեցիկ տիկնոջ առջև, որն այդ պահին իջնում էր սանդուղքով: Կինը շատ գեղեցիկ էր, բոլոր տեսակ փերիներից ու արքայադուստրերից շատ ավելի լավ հագնված: Նա շատ ուրախ էր և ծիծաղելով հարցրեց.

-Ուրեմն դու այդպես էլ չհավատացիր, հա՞:

-Ինչի՞ն,- հարցրեց Մարտինոն:

-Ոչ մի տեղ չտանող ճանապարհի պատմությանը:

-Հիմար պատմություն էր, և հետո, ըստ իս, բոլոր ճանապարհներն էլ ինչ-որ տեղ տանում են:

-Իհարկե, միայն պետք է ցանկանաս տեսնել այդ վայրերը: Իսկ հիմա գնանք, քեզ ցույց տամ ամրոցը:

Ամրոցում ավելի քան հարյուր սրահներ կային՝ լի ամեն տեսակ գանձերով. Կային ադամանդներ, թանկարժեք քարեր, ոսկի, արծաթ: Եվ գեղեցիկ կինն անընդհատ կրկնում էր.

-Վերցրու, վերցրու, ինչ ուզում ես: Քեզ մի սայլակ կտամ, որ կարողանաս վերցրածդ հետդ տանել:

Հասկանալի է՝ Մարտինոյին երկար խնդրել հարկավոր չէր: Երբ նա մեկնում էր, սայլը լեփ-լեցուն էր: Նրան ուղեկցում էր մի շուն, բայց ոչ հասարակ, այլ շատ խելացի շուն, որը պահում էր սանձերը և հաչում ձիերի վրա, երբ նրանք ննջում էին կամ շեղվում ճանապարհից:

Գյուղում, որտեղ Համառ Մարտինոյին արդեն մեռած էին համարում, նրան տեսնելով, անակնկալի եկան:  Շունը բոլոր գանձերը իջեցրեց հրապարակում, ի նշան հրաժեշտի՝ երկու անգամ պոչը և անհետացավ՝ հետևից միայն փոշու ամպ թողնելով: Մարտինոն նվերներ բաժանեց բոլորին՝ և՛ ընկերներին, և՛ թշնամիներին:  Նա ստիպված էր մի հարյուր անգամ պտմել իր արկածների մասին, և ամեն անգամ, երբ վերջացնում էր, ինչ-որ մեկը դուրս էր վազում, ձի հեծնում և շտապում դեպի այն ճանապարհը, որը ոչ մի տեղ չէր տանում:

Բայց նույն գիշերն էլ մեկը մյուսի հետևից հիասթափված վերադառնում էին: Նրանց ասելով՝ ճանապարհն ավարտվում էր անտառի մեջտեղում՝ սաղարթախիտ ծառերի կամ փշոտ մացառների պատնեշով: Չկար ո՛չ դարպաս, ո՛չ ամրոց, ո՛չ գեղեցիկ կին: Պատճառն այն է, որ այդպիսի գանձեր շնորհվում են միայն նրանց, ովքեր առաջինն են բացում դեպի գանձերը տանող ճանապարհը: Մեր պատմության մեջ առաջինը Համառ Մարտինոն էր:

Առաջադրանքներ

Բնութագրի՛ր Մարտինոին:

Մարտինոն շատ համառ և ինքնավստահ էր:

Ինչո՞ւ Մարտինոն կարողացավ տեսնել ամրոցը և ստանալ գանձերը:

Որովհետև Մարտինոն շատ համառ էր։

Մեկնաբանի՛ր այս միտքը՝ Պատճառն այն է, որ այդպիսի գանձեր շնորհվում են միայն նրանց, ովքեր առաջինն են բացում դեպի գանձերը տանող ճանապարհը:

Այս միտքն ուզում էր ասել, որ եթե մարդիկ հետաքրքրություն չունեն մի բանի հանդեպ, նրանք երբեք ոչնչի չեն հասնի, իսկ եթե լինեն համառ ու ձգտող, կստանաս այն ինչ ուզում են։

Posted in Մայրենի 6

Աշխատանք դասարանում

1. Տեքստն այնպես փոխադրի՛ր, որ զգացվի` ինքդ զարմացած ես և ուզում ես ուրիշներին էլ զարմացնել:

Երբ առաջին անգամ Անտարկտիդայի սառցածածկույթի տակ արևադարձային հնագույն կենդանիների և ծառերի քարացած մնացորդներ հայտնաբերվեցին, ոչ ոք դրան չհավատաց: Մոտ հիսուն տարի պահանջվեց, որ վեցերորդ մայրցամաքի դինոզավրերի մասին ճշմարտությունը հաղթանակի: Անտարկտիդայում հնէաբանական վերջին գտածոն եզակի է: Մի այնպիսի կմախք է հայտնաբերվել, որպիսին գիտնականները դեռ երբեք և ոչ մի տեղ չէին հանդիպել: Դա երեք մետր վաթսուն սանտիմետր բարձրություն ունեցող փետրավոր գիշատիչ մողես է, որը ջայլամ է հիշեցնում, բայց ձիու գլխից մեծ զլուխ և արծվի հզոր կտուց ունի: Գտածոն քառասունվեց միլիոն տարեկան է:

2. Նախադասությունները տարբեր ձևերով կետադրիր այնպե՛ս, որ իմաստը փոխվի։

Մանեն կարդում էր բոլորովին հանգիստ նրա ձայնը հնչում էր հարթ ու հավասար։

Մանեն կարդում էր բոլորովին հանգիստ ՝ նրա ձայնը հնչում էր հարթ ու հավասար։

Մանեն կարդում էր բոլորովին հանգիստ, նրա ձայնը հնչում էր հարթ ու հավասար։

Այգուց դուրս եկած միջահասակ մարդուն` Վարդանին նորից հանդիպեցինք ձորում։

Այգուց դուրս եկած միջահասակ մարդուն, Վարդանին նորից հանդիպեցինք ձորում։

Մեծանում էին Հակոբի որդիները Արամն ու Արեգը։

Մեծանում էին Հակոբի որդիները` Արամն ու Արեգը։

Մեծանում էին Հակոբի որդիները, Արամն ու Արեգը։

Երկաթուղու վարչության կառավարիչը ճաղատ գլխով ա շատ երկար բեղերով մի մարդ և մյուս հյուրերը երգում էին։

Երկաթուղու վարչության կառավարիչը` ճաղատ գլխով, շատ երկար բեղերով մի մարդ և մյուս հյուրերը երգում էին։

Երկաթուղու վարչության կառավարիչը ճաղատ գլխով, Շատ երկար բեղերով մի մարդ և մյուս հյուրերը երգում էին։

Այդ կնոջից Սառայի մորից հետո աներս նորից ամուսնացել է։

Այդ կնոջից, Սառայի մորից հետո աներս նորից ամուսնացել է։

Այդ կնոջից՝ Սառայի մորից հետո աներս նորից ամուսնացել է։

3. Երկխոսություն հորինի՛ր, որ կարող է լինել համերգային դահլիճում։

-Բարև Ձեզ խնդրում եմ ինձ երկու հատ համերգի տոմստ տվեք։

-ՈՒ՞մ համերգին եք ուզում մասնակցել։

-Սոնա Ռուբինյանի համերգին։

-Իսկ ի՞նչ գնի սահմանում եք ուզում։

-Գինը կապ չունի, կարևորը համերգին ներկա գտնվենք։

-Շնորհակալություն բարեհամբյուր սպասարկման հասմար։

-Մեզ շատ դուր եկավ համերգը և ես ու մայրիկս բարձր տրամադրությամբ գնացինք տուն։

Posted in Մայրենի 6

07.05.2024

Աշխատանք դասարանում

1. Տեքստի նախադասությունների մեջ տեղադրի՛ր հարցերին համապատասխան նախադասություններր։

Մոտավորապես վաթսունհինգ միլիոն տարի առաջ մեր մոլորակի կենդանիները զանգվածաբար ոչնչացել են, ի՞նչ պատճառով:

Քանի որ չկաին բույսեր որ նրանք կարողանան սնվել։

 Գիտնականների մի խումբ կարծիք է հայտնել, ինչպիսի՞:

Նրանց կարծիքները կլինեն հետաքրքիր քանի որ կան անբացահայտ կարծիքներ որնք չեն բացահայտվել։

 Ուղղակի աղետից հետո փոշու այնքան հոծ շերտ է պատել Երկիրը, ինչքա՞ն :  

Այդ փոշին երկրի վրա պատվել է միլիոնավոր քարակուսիներով։

Դրանից և՛ջերմությունն է զգալիորեն նվազել, և´ խավար է եղել, ինչքա՞ն:

Ջերմությունը այնքան էր նվազել որ մարդկանց մազերը սառում էր։

2. Փորձի՛ր այս բառերի կազմությունն ու նշանակությունը բացատրել:

ա) Այգեբաց, այգաբաց:

Խաղողի վազերը բացելը՝

Դարաշրջանի սկիզբ

բ) Հայելի, հայացք, ծովահայաց: (գրաբ. հայել — նայել)

Ողորկ՝ հղկած մակերևույթ, որ ցոլացնում Է իր դիմացը գտնվող առարկայի պատկերը, մասնավորապես՝ հատուկ ձևով պատրաստած ապակի՝ իր անդրադարձումը տեսնելու, պատերը զարդարելու ևն համար:

 Հայելը, աչքերը մի բանի վրա ուղղելը, նայելը:

Դեպի ծովը նայող, ծովի կողմն ուղղված:

գ) Ակնթարթ, ակնդետ, ակնոց:

 Աչքի կոպերը թարթելը:

Աչքերը մի կողմ դարձրած դիտելով:

Աչքերին դրվող զույգ ապակիներով սարած՝ տեսողությունն ուժեղացնելու կամ աչքերը փոշուց՝ արևից ևն պաշտպանելու համար:

դ) Քինախնդիր, վրեժխնդիր, մանրախնդիր (գրաբ. խնդրել -փնտրել):

 Քենը՝ վրեժը հանելու ձգտող, վրեժխնդիր:

Վրեժը լուծելու հետամուտ

Մանրուքների ետևից ընկնող, բծախնդիր, չնչին բաների կարևորություն տվող:

Posted in Ռուսաց լեզու6

Заданя

Прочитайте список глаголов, составьте с ними предложения с сущест-
вительными в винительном падеже.

читать – прочитать – Я люблю читать книгу.
видеть – увидеть – Я его давно не видель.
вспоминать – вспомнить – Я не смог вспомнить сказку.
любить – полюбить – Я не люблю грушу.
слушать – послушать – Нам не дали послушать музику.
слышать – услышать – Я услышал крик.
рисовать – нарисовать – Художник нарисовал пейзаж.

делать – сделать – Я сделал все уроки.
готовить – приготовить – Мама долго готовила обед.
строить – построить – Мой дед построил тот дом.
решать – решить – Я решил все задачи.
читать – прочитать – Я с утра читал книгу.
изучать – изучить – Изучить язик трудно.
писать – написать – Я написал все уроки.

Составьте словосочетания с данными глаголами. Составьте с 3-4 слово-
сочетаниями предложения.

Вспоминать (кого? – бабушку что?-слова), покрасить (что?-рисунок), встретить (кого?-друга что?-трудности),
пригласить (кого?-сестру), нести (что?-ведро), забывать (кого?- друзей что?-детали).

Я часто вспоминаю свою бабушку.

Ребёнок тихо сидел и красил рисунок.

Нельзя забывать друзей.

Допишите предложения.

  1. Дети очень любили своего Папу . 2. Все по очереди крутили прыголку . 3. Больной
    кукле необходимо дать таблетку . 4. Наташе подарили книгу . 5. Володя не очень любил
    играть в шажматы . 6. Пётр Ильич посвятил „Детский альбом” своему в нуку . 7. Володя и во
    сне слышал песню .

Прочитайте предложения. Задайте вопрос к выделенным словам.

  1. Кукла (кто заболела) заболела. Девочке (каму подарили куклу) подарили куклу. 2. Тихо звучала (что тихо звучал) мелодия.
    Мальчик играл (что играл мальчик) грустную мелодию. 3. Коробка (Какая была каробка) была большая. Утром принесли
    большую (что принесрил) коробку. 4. Папа (кто была дома) был дома. Вечером мы встречали (кого мы встречали) папу. 5. Дядя
    приехал (кто приежал вечерам) вечером. Дети ждали (кого ждали дети) дядю.

Допишите пропущенные окончания существительных.

  1. Дети с нетерпением ждали дяду . 2. Пётр Ильич заиграл грустную пьесню .
  2. Под торжественный марш куклу отнесли в чулан. 4. Наташе подарили новую
    куклу . 5. Дети получили посылку . 6. Мальчик услышал удивительную песню .

Образуйте словосочетания с существительными в винительном падеже.
С некоторыми из них составьте предложения.


Образец: Подарить куклу, игрушку, картину, – На день рождения девочке
подарили куклу.
Слушать песню, музыку, сказку – Она читает сказку. ; принести книгу, газету, коробку, сумку – Я очен люблю читать книгу;
ждать (сестра, подруга, дедушка, мама, папа, дядя); написать (песня, басня,
сказка).

Спишите. Слова из скобок поставьте в нужном падеже.

  1. Света читает книгу, газету. 2. Анна рисует улицу, школу. 3. Рубен
    любит музыку, литературу. 4. Мы слушаем песню, оперу. 5. Они
    изучают математику, географию.

Спишите. Слова из скобок поставьте в нужном падеже.

  1. Я вижу там машину. 2. Он хорошо знает историю и математику. 3.
    Мой друг изучает историю и литературу. 4. Я люблю читать фантастику.
  2. Мой брат любит музыку. 6. Саркис слушает песню.
Posted in Մայրենի 6

06.05.2024

Աշխատանք դասարանում

1. Երեք նախադասությամբ ներկայացված միտքն արտահայտի՛ր տասը նախադասությամբ։

Խելամիտ զովազդի շնորհիվ` «Ֆուձի» հյուրանոցը Ֆուձիյամա լեռան 3776 մետրանոց գագաթի շրջակայքի բազմաթիվ հյուրանոցներից 

ամենահաջողակն է: Գովազդը հետևյալն է. «Եթե Ձեր համարի պատուհանից Ֆուձիյաման դիտելուն վատ եղանակը խանգարի, հյուրանոցը Ձեր վճարած վարձը կվերադարձնի»: Իսկ տեսանելիությունը տասնյոթ տարվա ընթացքում ընդամենը տասնհինգ օր է վատ եղել:

2. Բարդ նախադասությունը պարզ նախադասություններով արտահայտի՛ր։

Հարավային Աֆրիկայում կա մի բույս, որը հիմնականում թիթեռներով է սնվում:

Անգլիայում մեծ ճանաչում ունի խոլորձ (օրխիդեա) ծաղիկը, որն ունի չորս հազար տեսակ:

Առավել արժեքավոր է այն տեսակը, որի հոտը շարունակ փոխվում է:

Մոնղոլիայի երկարակյացների մեջ, որոնց միջին տարիքը գերազանցում է հարյուրը, չկա ոչ մի տղամարդ:

Արդեն գիտական պատասխան կա այն հարցին, թե ո՞ր տարիքից են երեխաները սկսում հեքիաթ սիրել:

Լրացուցիչ աշխատանք (տանը) 

Կարդա՛ ,,Մանուշակը Հյուսիսային բևեռում,, ստեղծագործությունը և պատասխանի՛ր հարցերին։ 

1. Դուրս գրի՛ր մանուշակին նկարագրող նախադասությունները:

Անծայր սառցե անապատում հայտնվել էր մի փոքրիկ, մանուշակագույն արարած, որն իր շուրջը տարածում էր տարօրինակ բուրմունք: 

2. Ո՞ր տողերում է արտահայտված հեքիաթի ասելիքը /գաղափարը/:

Մի գեղեցիկ օր այստեղ միլիոնավոր մանուշակներ կծաղկեն: Սառույցները կհալվեն , և կհայտնվեն կղզիներ, տներ և մարգագետինով վազվզող երեխաներ…:

3. Ինքդ ձևակերպիր հեքիաթի ասելիքը:

Հեքիաթի ասելիքն այն է, որ մենք մեր կյանքում ունենք շատ անելիքներ, որոնք պետք է անենք ինչել որ լինի:Նաև շատ կարևոր է, թէ ինչ տեսակի մարդ կլինի մեր կողքին։

4. Տրված նախատդաությանների ստորոգյալները համաձայնեցրու ենթակաների հետ:

Օրինակ՝

Ինձ մոտ նոր դասագրքեր կա: – Ինձ մոտ նոր դասագրքեր կան:

Գարնանը օրերը երկարում է- Գարնանը օրերը երկարում են։

Նրա մազերը սև է- Նրա մազերը սև են։

Քո երգերն ամբողջ քաղաքում երգվում է- Քո երգերն ամբողջ քաղաքում երգվում են։

Կատվի աչքերը ճրագի պես վառվում էր- Կատվի աչքերը ճրագի պես վառվում էին:

Ուրախ էր անցնում նրա օրերը: ՈՒրախ Էին անցնում նրա օրերը։

Ցրտերն ընկավ-Ցրտերն ըկան

Ջրերը կտրվեց-Ջրերը կտրեցին

Քաղաքում ինչ-որ լուրեր է պտտվում:Քաղաքում ինչ-որ լուրեր են պտտվում:

Այնպես փախան, որ հետքերն էլ չի երևում:Այնպես փախան, որ հետքերն էլ չեին երևում:

Posted in Մայրենի 6

Լրացուցիչ աշխատանք (տանը) 

1. Տեքստը երեք նախադասությամբ փոխադրի՛ր

ա) աոաջին և երկրորդ, չորրորդ և հինգերորդ նախադասությունները մեկական նախադասություն դարձնելով,

Գայլն անցնում էր մի վրանի մոտով, երբ նա տեսավ, որ այնտեղ հովիվները գառան միս են ուտում, բայց այդ փաստն անարդարացի թվաց ու շատ նեղացրեց գայլին և Նա մոտեցավ հովիվներին ու բողոքեց ու Ասաց.

-Ի՞նչ հարայ-հրոց կբարձրացնեիք, եթե ձեր արածն անեի՛:

բ) երկու նախադասություն հանելով:

Վրանի մոտ անցնում էր գայլը, երբ տեսավ, որ այնտեղ հովիվները  գառան միս են ուտում:  Այդ փաստը գայլին դուր չեկավ և  նա մոտեցավ հովիվներին ու բողոքեց: Ասաց․ Ի՞նչ, ինչպիսի աղմուկ կբարձրացնեիք, եթե ձեր արարքը կրկնեի՛:

2. Նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունը գտի՛ր. ի՞նչն է այդ տարբերության պատճառը:

 Ա. Սուրենին` ակումբի նախագահին, կհամոզենք:

Սուրենին են ասում

 Բ. Սուրենին, ակումբի նախագահին կհամոզենք:

Սուրենին և նախագահին են համոզելու

Ա. Սիմինդրի խիտ արտից դուրս եկավ մի ջահել կին` եղեգի պես ճոճելով բարակ իրանը: 

Եղեգնի նման

Բ. Սիմինդրի խիտ արտից դուրս եկավ մի ջահել կին` եղեգի պես, ճոճելով բարակ իրանը:

Դուրս է գալիս եղեգնի նման և ճոճելով բարակ իրանը։

Posted in Մայրենի 6

Ճշմարտության մոլորակը

Այս էջը պատրաստված է պատմության դասագրքից, որով սովորում են Մուն մոլորակի դպրոցներում: Հոդվածը Բրուն անունով մի մեծ գիտնականի մասին է /ասենք, որ բոլոր բառերը վերջանում են ,,ուն,,-ով. այնտեղ, օրինակ, չեն ասում լուսին, ասում են՝ լուսուն, ոչ թե շիլա են ասում, այլ շիլուն և այլն/:  Ահա այդ էջը:

,,Բրունը՝ գյուտարարը, որն ապրել է 2000 տարի առաջ, ներկայումս պահվում է սառնարանում: Նրան կարթնանցնեն 49 000 դար հետո, որպեսզի նորից սկսի ապրել: Նա դեռ գրկանոց երեխա էր, երբ հայտնագործեց ծիածան ստեղծող մեքենա, որն աշխատում էր ջրով և օճառով:  Սովորական պղպջակների փոխարեն նրանից դուրս էին թռչում տարբեր չափերի ծիածաններ. Երբեմն այնքան մեծ, որ կարող էին ձգվել երկնքի մի ծայրից մյուսը: Դրանք ծառայում էին տարբեր նպատակների . այդ ծիածանների վրա նույնիսկ լվացք էին փռում: Դեռ մսուր-մանկապարտեզում երկու փայտե ձողերով խաղալիս նա ձեռքի գայլիկոն հայտնագործեց, որով ջրի մեջ անցքեր էին բացում: Այդ գործիքը բարձր գնահատվեց ձկնորսների կողմից, որոնք այն օգտագործում էին, երբ ձկները խայծը կուլ չէին տալիս:

  Տարրական դպրոցի առաջին դասարանում նս ստեղծեց տանձերին խուտուտ տվող մեքենա, սառույց տապակելու խեցաման , կշեռք՝ ամպերը կշռելու համար, հեռախոս, որով հնարավոր էր խոսել քարերի հետ, երաժշտական մուրճ, որը մեխ խփելիս քաղցրահնչյուն ելևէջներ էր արձակում և այլն:

Նրա բոլոր հայտնագործությունները հիշատակելու համար շատ ժամանակ է պահանջվում: Կխոսենք առավել հայտնիների , մասնավորապես ստող մեքենայի մասին, որն աշխատում էր մետաղանիշով: Մի մետաղանիշ գցելով՝ կարելի էր միանգամից տասնչորս հազար սուտ լսել: Այդ մեքենայի մեջ էին աշխարհի բոլոր ստերը, որոնք մարդիկ նոր-նոր էին հորինելու: Երբ մեքենան դուրս տվեց բոլոր հնարավոր ստերը, մարդիկ ստիպված եղան միայն ճիշտն ասել: Ահա թե ինչու է մոլորակը կոչվում նաև Ճշմարտության մոլորակ:

Հեղինակ՝ Ջաննի Ռոդարի

Առաջադրանքներ

  1.Տարրական դպրոցի առաջին դասարանում նա ստեղծեց տանձերին խուտուտ տվող մեքենա, սառույց տապակելու խեցաման , կշեռք՝ ամպերը կշռելու համար, հեռախոս, որով հնարավոր էր խոսել քարերի հետ, երաժշտական մուրճ, որը մեխ խփելիս քաղցրահնչյուն ելևէջներ էր արձակում և այլն:

Այս հայտանգործությունները ինչով կարող էին օգնել մոլորակի բնակիչներին, ի՞նչ օգուտ կտային:

2. Հորինիր պատմություն ,,Ստի մոլորակը,, վերնագրով:

Մի մոլորակ կար, որը կոչվում էր Ստի։ Այն անհասանելի էր մնացած տիեզերքների համար։ Մոլորակի վրա բնակվում էին ստահակներ, որոնց խոսքերը երբեք չէր կարելի վստահել։ Ստիի վրա շենքերը շարժվում էին, երբ մարդիկ ստում էին։ Կյանքը այդտեղ նման չէր այլ մոլորակների, քանի որ իրականությունը միշտ մշուշոտ էր։ Բնակիչները շատ էին ծիծաղում, երբ գալիք անձրևը կարմիր էր, ու պտուղները երկնագույն էին աճում։ Ստիի քաղաքներում ժամերն էլ էին ստով լրացվում՝ երբեք ճիշտ ժամանակը չասելով։ Այնտեղ ճշմարտությունն անտեսանելի էր, իսկ ստերն էլ շքեղ։ Մարդիկ եկել-գնացել են, բայց Ստի մոլորակը շարունակում է գաղտնի մնալ՝ սպասելով նորածանոթ ստերին:

Posted in Պատմություն6

Առաջադրանքներ

1.Ե՞րբ սկսվեց հռոմեա–հայկական պատերազմը: Ի՞նչ դեպքեր էին նախորդել դրան:

Ք.ա. 69 թ. գարնանը Լուկուլլոսի գլխավորությամբ մտավ Հայաստանի տարածք: Նույն տարվա հոկտեմբերին հռոմեացիները հաջողության հասան Տիգրանակետի մոտ տեղի ունեցած ճակատամարտում: Սակայն Ք.ա. 68 թ. հայերը ջախջախեցին հռոմեական բանակը Արածանիի ճակատամարտում և թշնամուն դուրս քշեցին Հայաստանից:

2.Ե՞րբ են տեղի ունեցել Տիգրանակերտի և Արածանիի ճակատամարտերը:

Ք.ա. 69

Ինչպես ավարտվեց Լուկուլլոսի արշավանքը Հայաստան:

Պոմպեոսի կողմից ստորագրվեց հայ–հռոմեական հաշտության պայմանագիր:

Պոմպեոսը ե՞րբ եկավ Արևելք: Ի՞նչ քայլեր նա ձեռնարկեց:

Ք. ա. 66 թ.

3.Ինչո՞ւ Արտաշատի պայմանագրով Տիգրան Մեծը կատարեց մեծ զիջումներ:

Առաջին հայացքից անհասկանալի թվացող այս քայլը բացատրվում է Տիգրան Մեծի հայրենապաշտությամբ: Պատերազմը շարունակելու դեպքում Հայաստանը միայնակ պետք է կռվեր ընդդեմ Հռոմի և Պարթևստանի, այլ կերպ ասած` ընդդեմ ամբողջ աշխարհի:

4.Երբ մահացավ Տիգրան Մեծը: Բնորոշեք նրան իբրև տիրակալի:

Տիգրան Մեծը մահացավ Ք. ա. 55 թվականին 85 տարեկանում։Նա սերունդների հիշողության մեջ մնաց որպես հզորագույն և հայրենապաշտ տիրակալ։

Posted in անգլերեն6

Hometask

  1. was
  2. were
  3. were
  4. were
  5. was
  6. were
  7. were
  8. were
  9. were
  10. was
  11. was
  12. was

Choose the correct option.

  1. were
  2. was
  3. were
  4. was
  5. were
  6. were
  7. was
  8. were

Change into the past.

  1. I were at the school yesterday.
  2. Where is he yesterday?
  3. These were our friends.
  4. the dog is playing with my ball yesterday.

Write down the words in correct option.

  1. My friends were sad at home.
  2. I was watching a film at the cinema.
  3. Tennis match was boring last sunday.

Posted in Մայրենի 6

Հսկայի մազերը

Կային-չկային չորս եղբայրներ: Նրանցից երեքը շատ ցածրահասկ էին, բայց չափազանց խորամանկ, իսկ չորրոդը՝ հսկա էր՝ աննկարագրելի ուժով, սակայն միամիտ էր, ոչ իր եղբայրների նման:

Նրա ուժն իր ձեռքերի և բազուկների մեջ էր, իսկ խելքը՝ մազերի: Խորամանակ եղաբայրները նրա մազերը կարճ էին կտրում, որպեսզի խելք չմնար, և ստիպում էին աշխատել չորսի փոխարեն: Իսկ իրենք կանգնում նայում էին, թե ինչպես է նա աշխատում, և միայն իրենց գրպաններն էին լցնում:

Խեղճ հսկան ստիպված էր անել բոլոր գործերը՝ վարել հողը, փայտ կոտրել, ջրաղացի անիվը պտտել և եզի փոխարեն քաշել սայլը: Իսկ նրա խորամանակ եղբայրները, սայլի մեջ նստած, ճիպոտով ուղղություն էին տալիս նրան և ասում.

-Կարճ մազերը քեզ շատ են սազում:

-Իսկական գեղեցկությունը խոպոպները չեն:

-Նայեք, կարծում եմ, այս մազափունջը երկար է. Պետք է այս երեկո այն կարճացնենք:

Եվ, միյանց հրմշտելով, ծիծաղում էին: Շուկայում նրանք հավաքում էին ողջ եկամուտը և գնում պանդոկ՝ զվարճանալու, իսկ խեղճ հսկային թողնում էին՝ սայլերը հսկելու:

Նրան լավ էին կերակրում, որպեսզի կարողանա աշխատել, խմելու բան էլ էր ստանում, երբ ծարավ էր լինում, սակայն տալիս էին միայն մի տեսակի գինի. այն, որ ցայտում էր շատրվանից:

Բայց ահա մի օր հսկան հիվանդացավ: Եղբայրները, վախեցած, որ հսկան կմեռնի և իրենց փոխարեն էլ չի աշխատի, բերեցին երկրի լավագույն բժիշկներին, տվեցին նրանց ամենաթանկ դեղերը, իսկ ուտելիքն էլ մատուցում էին անկողնում:

Եղաբայրներից մեկը բարձն էր ուղղում, մյուսը՝ վերմակը, և ասում էին.

Տեսնո՞ւմ ես՝ քեզ ինչքան շատ ենք սիրում: Չմեռնես: Մեզ հետ այդքան դաժան չվարվես:

Նրանք այնքան էին անհանգստացած հսկայի հիվանդությամբ, որ բոլորովին մոռացել էին նրա մազերի մասին: Հսկայի մազերը երկարեցին այնքան, որքան երբևէ չէին եղել:  Եվ մազերի հետ վերադարձավ նաև խելքը: Նա սկսեց խորհել, հետևել իր եղբայրներին և մեկ-երկու… սկսեց ամեն ինչ հասկանալ:  Վերջապես նա գիտակցեց , թե որքան նենգ էին իր եղբայրները: սակայն ոչ ոքի ոչինչ չասաց և սպասեց, որ իր ուժերը վերականգնվեն: Եվ մի առավոտ, երբ եղբայրները դեռ քնած էին, նա վեր կացավ, կապեց նրանց և դրեց սայլակի վրա:

-Ուր ես մեզ տանում, սիրելի եղբայր: Ո՞ւր ես տանում քեզ սիրող եղբայրներին:

-Հիմա կտեսնեք:

Նա տարավ նրանց կայարան, այդպես կապկպած ՝ գնացք նստացրեց և հրաժեշտ տվեց:

Հեռացեք և այլևս չվերադառնաք այս կողմերը: Դուք ինձ շատ եք շահագործել: Հիմա ես եմ տերն ու տիրակալը:

Գնացքը սուլեց , անիվները շարժվեցին, բայց երեք խորամանկ եղբայրներն անշարժ մնացին իրենց տեղերում: Եվ ոչ ոք նրանց այլևս չտեսավ:

Հեղինակ՝ Ջ. Ռոդարի 

Առաջադրանքներ 

1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

խոպոպ – մազի ոլորք

2. Ո՞ր հեքիաթին կամ ստեղծագործության ես նմանեցնում։

Իմ կարծիքով այս հեքիաթը ես կնամանեցնեմ «Եղեգնուհի» հեքիաթի հետ։

3. Ի՞նչ միտք , գաղափար կարող է արտահայտել այս հեքիաթը։ 

Այս հեքիաթի ասելիքն այն է, որ ամեն մեկի հետ վատ վարվեք, այդ վարմունքը բումերանգի պես կվերադառնա դեպի ձեզ։