Posted in Հայրենագիտություն

Որո՞նք են ՀՀ հարևան երկրները` հյուսիսից, հարավից, արևմուտքից, արևելքից, հարավ արևմուտքից, հարավ արևելքից։

Հյուսիսում գտնվում է Վրաստանը,Հարաֆում Պարսկաստանը,Արևելքում Ադրբեջանը,Արևմուտքում Թուրքիան։

2. Թվարկիր ՀՀ մարզերը` մարզկենտրոններով։

Սյունիք Կապան

Վայք Եղեգնաձոր

Արարատ Արտաշատ

Արագածոտն Աշտարակ

Լոռի Վանաձոր

Տավուշ Իջևան

Գեղարքունիկ Գավառ

Կոտայք Հրազդան

Արմավիր Արմավիր

Շիրակ Գյումրի

Երևան Երևան

3. Ո՞րն է ՀՀ ամենաերկար գետը։ Նշի՛ր քանի կմ է։

Ամենաերկար գետը Արաքսն է 1072կմ-է

4. Ո՞րն է ՀՀ ամենաբարձր լեռը։ Նշի՛ր բարձրությունը։

Անվանում Արագած բարձրություն 4090կմ։

5. Ո՞ր մարզը արտաքին սահման չունի։

Կոտայքի մարզը

6. Ո՞րն է ամենամեծ մարզը։

Գեղարքունիկն է

7. Ո՞րն է ամենափոքր մարզը։

Արմավիրն է

8. Ո՞ր մարզն ունի ամենամեծ ցամաքային տարածքը։

Արարատն է

9. Ո՞րն է ամենախիտ բնակեցված մարզը։

Ք․ Երևանն է

10. Թվարկի՛ր` ո՞ր մարզերն են հարևան Երևանին։

Արարատի մարզ,Արագածոտնի մարզ,Կոտայքի մարզ։

11. Ո՞ր գետն է անցնում ՀՀ և Թուրքիայի սահմանով։ Է՞լ որ երկրի սահմանն է հատում այն։

Արաքս գետն է

12. Ո՞րն է ՀՀ հարավային մարզը։

Սյունիքի մարզ

13. Ո՞ր մարզերն են գտնվում ՀՀ հյուսիսում։

Տավուշի մարզ

14. Թվարկի՛ր քո իմացած գետերը։ Նշի՛ր ո՞ր մարզերով են հոսում։

  • Ախուրյան – 186 կմ, սկիզբ է առնում Արփի լճից։
  • Մեծամոր – կարճ (40 կմ), բայց հանրապետությունում ամենաջրառատ գետն է։
  • Քասախ – Մեծամորի ձախակողմյան խոշոր վտակն է, սկիզբ է առնում Արագած և Փամբակ լեռների լանջերից։
  • Հրազդան – 141 կմ, սկիզբ է առնում Սևանա լճից։
  • Արփա – հոսում է նեղ կիրճով, տեղ-տեղ ընդմիջվում է գոգավորություններով և հատելով Հայաստանի պետական սահմանը՝ Արաքսի մեջ է թափվում Նախիջևանի Հանրապետության տարածքում։
  • Որոտան – Զանգեզուրի ամենամեծ գետն է (178 կմ), հովտի խորությունը տեղ-տեղ հասնում է մի քանի հարյուր մետրի։
  • Դեբեդ – 178 կմ, որը կազմավորվում է Փամբակ և Ձորագետ գետերի միախառնումից։

Հայտնի են նաև Ողջին, Մեղրիգետը, Աղստևը, Գետիկը և Ոսկեպարը։

15. Ո՞ր արքան է հիմնել Էրեբունի բերդաքաղաքը, ո՞ր թվականին։ Որտեղի՞ց է դա հայտնի։

Էրեբունի ամրոց, պատմական հուշարձան, գտնվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ Արին բերդ բլրի վրա։ Հիմնադրվել է Ք․ ա․782 թվականին Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ի կողմից։

16. Գյումրին ինչպիսի՞ քաղաք է համարվում։ Թվարկի՛ր նրա հին անվանումները։

Լեննական,Կումայրի,Ալեքսանդրապոլ,Լենինական,Գյումրի։

17. Ո՞ր արքայի օրոք է Հայաստանը դարձել քրիստոնյա երկիր, ո՞ր թվականին։

Տրդատ թագավորի ժամանակ 301թվականին հայ ժողովուրդը ընդունել է քրիստոնեությունը վորպես պետական կրոն։

18. Ո՞վ է Գրիգոր Լուսավորիչը։

Գրիքոր Լուսավորիչը եղելե եպիսկոպոսապետ։

19. Թվարկի՛ր տեսարժան վայրեր, որոնք քեզ դուր են եկել։

20.Տեղադրի’ր երրորդ ուսումնական շրջանի հաշվետվության հղումը։

Գոշավանք,Զառնի-Պառնի,Հախպատ։

21. Քեզ դո՞ւր եկավ հայրենագիտության այս տարվա դասընթացը։ Ինչու՞:

Ինձ շատ դուր եկավ,որովհետև ես շատ բան սովորեցի մեր տեսարժան վայրերի և մեր պատմության մասին։

22. Շնորհակալություն։

Ես եմ շնորհակալ սիրելի ընկեր Արմինե,հետաքրքիր հարցերի համար։

Posted in Հայրենագիտություն

Գյումրի քաղաքի մասին

Արևմտյան մասը բարձրադիր է՝ կազմված երկու սեղանաձև բարձունքներից։ Ռելիեֆը հարթավայրային է, քիչ մասնատված, ծածկված 300 – 350 մ հաստությամբ լճագետային ու հրաբխային նստվածքներով։ Կլիման ցամաքային է, համեմատաբար տաք ամառներով ու ցուրտ ձմեռներով։ Տարեկան միջին ջերմաստիճանը 7 °C է, հունվարինը՝ – 8 °C (նվազագույնը՝ – 35 °C), հուլիսինը՝ 20 °C (առավելագույնը՝ 34 °C)։ Տարեկան տեղումները 500 մմ են։ Գտնվում է 8-9 բալանոց սեյսմիկ գոտում։ Վերջին ուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել 1988 թվականի դեկտեմբերի 7-ին։ Նախորդ երկրաշարժը տեղի է ունեցել 1926 թվականի հոկտեմբերի 22-ին։

Posted in Հայրենագիտություն

Գյումրի

Ալեքսանդրապոլի զինանշանը այլ է եղել՝ ներքևի մասում կար Խաչ և Լուսնի մահիկ, որոնք միմյանցից բաժանվում էին սանդուղքով։ Սանդուղքը խորհրդանշել է այն, որ ցանկացած ալեքսանդրապոլցու սոցիալական աճի, վեր բարձրանալու հնարավորություն է ընձեռվում։ Խաչը խորհրդանշել է Արևելյան Հայաստանը, իսկ մահիկը՝ Արևմտյան Հայաստանը, որտեղից էլ գաղթել է Գյումրու բնակչության զգալի մասը։ Զինանշանի պատկերը կարելի է տեսնել Գյումրու Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում։

Posted in Հայրենագիտություն

Լոռու մարզ

Մարզկենտրոնը`   Վանաձոր
Մարզի կազմավորման թիվը՝ 1995թ.ի ապրիլի 12
Տարածաշրջանները`   Գուգարքի շրջան, Թումանյանի շրջան, Սպիտակի շրջան, Ստեփանավանի շրջան, Տաշիրի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   8 համայնք
Գյուղական համայնքների թիվը`   105 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը`   122 բնակավայր
Ընդհանուր տարածքը`   3,789 կմ²
Ամենաբարձր կետը`   Թեժ լեռ (3107 մ)
Ամենացածր կետը`   308 մ
Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 01.01.2002թ.ի տվյալների)`   392,300 մարդ
Բնակչության խտությունը`   103.5/կմ²

Լոռու մարզը բնակչության թվով առաջին մարզն է: Մարզն իր բոլոր հարևան մարզերի և Վրաստանի հետ կապվում է բարեկարգ ավտոխճուղիներով կապվում է :

Լոռու մարզի տարածքը զբաղեցնում է պատմական Հայաստանի Գուգարք նահանգի արևելյան կեսը: Այստեղ X-XIդդ. գոյություն է ունեցել հայկական անկախ պետություն`   Լոռու թագավորությունը: Մարզի մի մասը հանդիսացել է Զաքարյանների տոհմական կալվածքը:

Բնական ռեսուրսները և հարստությունները

Լոռու մարզն ընգրկում է Դեբեդ գետի ավազանը ամբողջությամբ: Մակերևույթին բնորոշ են ընդարձակ լեռնաշղթաները, աստիճանակերպ լանջերը, լավային սարավանդները, անդնդախոր ձորերը: Առանձնանում են Փամբակի ու Լոռու գոգավորությունները և Լոռու ձորը:

Գոգավորությունները միմյանցից բաժանվում են Բազումի լեռնաշղթայով: Այստեղ է գտնվում Պուշկինի լեռնանցքը, որտեղով անցնում է խճուղին, որտեղով 1828թ. Էրզրում մեկնելիս անցել է Ալեքսանդր Պուշկինը:

  Մարզի հիմնական ջրային զարկերակը Դեբեդ գետն է`   Ձորագետ, Փամբակ, Մարց վտակներով: Մարզը հարուստ է հանքային աղբյուրներով:

Լոռու մարզում տիրապետող են անտառը, լեռնատափաստանային ու մերձալպյան բուսականությունը:

Մարզի բնակչությունը

Լոռու մարզը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: Այժմ մյուս մարզերից տարբերվում է բնակչության ավելի մեծ բացարձակ թվով: Մարզի մյուս հատկանշական կողմն այն է, որ նա բնակչության ուրբանիզացման ամենաբարձր մակարդակ ումեցող մարզերից է:

Քաղաքները

Լոռու մարզի մարզկենտրոնը Վանաձորն է (նախկինում կոչվել է Մեծ Ղարաքիլիսա, Կիրովական), որն անցած դարասկզբին եղել է ոչ մեծ գյուղաքաղաք: Որպես քաղաքային բնակավայր ձևավորվել է 1930-ական, իսկ բուռն զարգացում ապրել է 1950-ական թվականներից սկսած: Այժմ Վանաձորը Հայաստանի Հանրապետության բազմաճյուղ արդյունաբերություն, ինչպես նաև կրթական, գիտական, առողջապահական, ու մշակութային հիմնարկների համեմատաբար զարգացած ցանց ունեցող կենտրոններից է, երկաթուղային ու ավտոխճուղային ճանապարհների կարևոր հանգույց: Վանաձորը իր մարդաշատությամբ երկրի երրորդ քաղաքն է:

Լոռու մարզի մյուս քաղաքներն են Ալավերդին, Ստեփանավանը, Սպիտակը, Տաշիրը, Թումանյանը, Շամլուղը, Ախթալան:

Ալավերդին նշանավոր է նրանով, որ դեռևս 19-րդ դարի վերջին այստեղ կառուցվել է Հայաստանի ծանր արդյունաբերության առաջնեկը`   «Մանես» պղնձաձուլական գործարանը: Նա եղել է մետալուրգիայի ամենահզոր ձեռնարկությունը անդրկովկասում և տվել է Ռուսաստանում արտադրվող պղնձի 1/4 մասը: 1980-ական թվականների վերջերին շրջակա միջավայրը աղտոտելու պատճառով արտադրությունը կանգնեցվեց: Այժմ աշխատում է իր հզորության մի մասով միայն:

1988թ. աղետալի երկրաշարժը մեծ վնաս հասցրեց նաև Լոռու մարզի արդյունաբերությանը: Շատ գործարաններ ու ֆաբրիկաներ հիմնովին ավերվեցին: Այժմ դրանց մի մասը վերականգնվում ու վերագործարկվում է:

Մարզի Դսեղ գյուղում է ծնվել ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, որտեղ էլ գտնվում է նրա տուն-թանգարանը:

Posted in Հայրենագիտություն

Շիրակի մարզ

Մարմաշենի վանք

ՄԱՐՄԱՇԵՆԻ ՎԱՆՔ – Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի  պահպանության ծառայության

Մարմաշենի վանքը գտնվում է Ախուրյանի շրջանի Մարմաշեն գյուղում։


Մարմաշենի միջնադարյան վանքը գտնվում է Շիրակի մարզի Մարմաշեն գյուղից մոտ 2կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին։ Բաղկացած է շինությունների երկու խմբից՝ Մեծ և Փոքր (կամ Վերին)։ Վանքի գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցին, ըստ հարավային պատի արձանագրության, կառուցել է իշխան Վահրամ Պահլավունին՝ 988-1029 թթ.-ին։ Սելջուկյան արշավանքներից Մարմաշեն վանքը զգալի ավերվել է։ 1225 թ.-ին Վահրամ Պահլավունու թոռներ Գրիգոր արքեպիսկոպոսը և նրա եղբայր Ղարիբը վերանորոգել են Կաթողիկեն։ Մարմաշենի վանքի Կաթողիկեն հայկական ճարտարապետության Բագրատունիների ժամանակաշրջանի լավագույն կառույցներից է։ Վանքի երկրորդ եկեղեցին Կաթողիկեից հյուսիս է, գրեթե նրան կից, և երջինիս հետ միաժամանակ է կառուցվել։Այն իրենից ներկայացնում է Կաթողիկեի փոքրացված ընդօրինակությունը թե՛ հորինվածքով , թե՛ ճարտարապետական մանրամասներով ու հարդարանքով։ Երրորդ եկեղեցին (XI դ) Կաթողիկեից հարավ է։ Այն, չորս անկյուններում ավանդատներով, կենտրոնագմբեթ կառույց է։  Ծառայել է որպես տապանատուն, այստեղ է թաղված Վահրամ Պահլավունին, որի այժմյան տապանաքարը ստեղծվել է XIX դ.-ում։ Գավթից հարավ-արևմուտք 1954-56 թթ պեղումներից բացվել է վանքի չորրորդ եկեղեցին՝ արտաքուստ կլոր, ներսից չորս փոքրիկ ավանդատներով, քառաբսիդ հորինվածքով։ Համալիրի արևելքում և հարավում գերեզմանատունն է։ Վանքն ունեցել է իր ջրմուղը, որի հատվածները հայտնաբերվել են գավթից արևմուտք։ Փոքր Մարմաշենը կամ Վերին վանքը Մեծից հյուսիս է, բլրակի վրա։ Մարմաշենի վանքը եղել է Հայաստանի կրոնական ու մշակութային նշանավոր կենտրոն, այն հայկական հոգևոր և ճարտարապետության արժեքավոր համալիրներից է։

 

Լմբատավանք

Լմբատավանք | Հայաստանի պատմամշակութային վայրերը

Լմպատավանքը  հայկական ճարտարապետական մի հուշարձան է, որը գտնվում է Արթիկ քաղաքի մոտ, Լմպատ թաղամասում։
Լմպատավանքը (ճիշտը՝ Լմպատի վանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցի), ճարտարապետական հուշարձան է Արթիկից  մոտ երկու կիլոմետր հարավ-արևմուտք։ Արտաքուստ և ներքուստ խաչաձև հատակագծով, տրոմպային փոխանցումով, ութնիստ թմբուկով, գմբեթավոր փոքր կառույց է։ Ըստ ճարտարապետական վերլուծության՝ VI դարի է։ Պահպանված հետքերը հիմք են տալիս ենթադրելու, որ արևմտյան թևը շրջապատված է եղել սրահով։ Հուշարձանի առանձնահատկություններն են՝ ուղղանկյուն հատակագծով հյուսիսային և հարավային թևերը՝ թաղի փոխարեն ծածկված գմբեթարդով ,արևելքում միակ խորանը՝ առանց լուսամուտի, պայտաձև խարանն ու կամարները։
Ըստ արձանագրության, գմբեթը X դարում վերականգնվել է։ Դեկորատիվ գեղանկարներով կառույցը ունի զուսպ և խոնարհ կերպար։ Խորանում և նրանից աջ ու ձախ մասերին պահպանվել են Լմպատավանքի կառուցման ժամանակակից որմնանկարների մնացորդներ. կենտրոնում եղել է գահակալ Քրիստոսը, շուրջը՝ երկնային ուժերի սիմվոլներ։ Աջ ու ձախ մասերին պատկերված են դեպի խորանի կենտրոնը շարժվող երկու ձիավոր (մեկը Սուրբ Գրիգորն է)՝ ձեռքերին խաչավարդ ցուպով։ Որմնանկարները հարթապատկերային են, տեղ-տեղ գրաֆիկական մոտեցումով, կատարված են հյութեղ, մեծ ներդաշնակությամբ։ Այժմ որմնանկարները քայքայվել և գրեթե չեն երևում։

Posted in Հայրենագիտություն, Uncategorized

Չինտանում ինչպեսեն նշում Ամանորը

Ամանորը Չինաստանում , որը 1911 թվականից սկսած բառացիորեն թարգմանվում է Գարնան տոն չինարենհեշտ. 春节 , պինինchūnjiéպալլ.չունցզե)[1]:12, հին ժամանակներից համարվում է ամենաերկարատև և գլխավոր տոնը Չինաստանում և Արևելյան Ասիայի մնացած երկրներում[1]:11: Ավանդական նոր տարին հարմարեցրած է ձմեռային նորալուսնի լուսնային ամբողջական ցիկլի ավարտին Ձմեռային արևադարձ (այսինքն դեկտեմբերի 21-ից հետո երկրորդ նորալուսնին)։ Գրիգորյան օրացույցում դա համապատասխանում է հունվարի 21-ից փետրվարի 21-ի միջև ընկած օրերից մեկին։ Չինական ամանորը հաճախ ոչ պաշտոնական անվանում են «լուսնային նոր տարի», քանի որ այն համարվում է լուսնա-արեգակնային չինական օրացույցի արտադրվող մասնիկ, իսկ նրա ճշգրիտ ամսաթիվը որոշվում է լուսնային փուլերի հիման վրա։ Ամանորյա տոնակատարությունների ցիկլը ավանդաբար սկսվում է չինական օրացույցի առաջին ամսվա առաջին օրը (չին. 正月 zhēng-yuè) և ավարտվում է Լուսարձակների տոնով[1]:78, որը գալիս է տոնակատարության 15-րդ օրը։

Posted in Հայրենագիտություն

Կոտայքի մարզի տեսարժան վայրեր

Գանձ-ադամանդ

Գեղարդի համալիրի հյուսիսային պատի մեջ գտնվող քարայրային վանքում, ավանդության համաձայն, թանկարժեք գանձ է պահվել։ Իրականում ժամանակի ճարտարապետները, օգտագործելով երդիկից եկեղեցի մտնող լուսային էֆեկտները, կարողացել են լույսին տալ կլորավուն ադամանդի տեսք։ Լենկթեմուրը, իմանալով այդ մասին, ցանկացել էր վերցնել գանձը, սակայն մոտենալով նրան՝ փակել էր լույսի ճանապարհը սեփական ստվերով, ինչի արդյունքում գանձն «անհետացել էր»։ Հեռանալով՝ նա կրկին տեսնում է գանձը, այդպես նա մոտենում է երեք անգամ։ Այնուհետև Լենկթեմուրը որոշում է չավերել վանքը և հեռանում է։

1679 թվականի Գառնու երկրաշարժից հետո գանձ-ադամանդն անհետանում է։

Հավուց թառ

download

Հավուց Թառի Վանքը  գտնվում է Կոտայքի մարզում,  Գառնի գյուղի մոտ, Ազատ գետի ձախափնյա բարձունքում: Վաղ միջնադարում  վանքը խոշոր կրոնական, մշակութային կենտրոններից մեկն էր: Ըստ պատմաբան Մխիթար Այրիվանեցու, Իշխան  Գևորգ Մարզպետունին կառուցել է  Ս. Ամենափրկիչ եկեղեցին, որը  1013թ ին վերակառուցեց  Գրիգոր Մագիստրոսը:  Վանական համալիրի տարածքում էր նաև   Սուրբ Կարապետ մատուռը, որը կառուցվել է 1213 թ.։ Վանքի  բոլոր   շինությունները պատրաստված են  կարմիր և սև տուֆից:

 1679թ․ Գառնու երկրաշարժից    վանքը խիստ վնասվել է:  1721թ-ին մատուռի ավերակների վրա, կաթողիկոս Աստվածատուրի  նախաձեռնությամբ, սկսվեցին Սուրբ Կարապետ եկեղեցու կառուցման աշխատանքները, որը մնաց անավարտ:

Հավուց Թառի վանքի  տարածքում  կան եզակի խաչքարեր՝ կատարված նրբանկատ  վարպետությամբ, անկրկնելի  շքեղությամբ:  Այդ խաչքարերից մեկը  պահպանվում է Հայաստանի պատմության թանգարանում, որպես մեկը երկրի տասը լավագույններից :

Հավուց Թառը  տեղական բնակչության շրջանում ավելի հայտնի է որպես Ամենափրկիչ, և  այդ անունը կապված է մի գեղեցիկ լեգենդի հետ: Թուրքերի ներխուժումներից   մեկի  ժամանակ  վանքի վանահորը հաջողվել է համոզել թշնամու զինվորներին ներում   շնորհել բոլոր նրանց, ովքեր կտեղավորվեն  վանքում: Մարդիկ  վանքի  դարպասներից մտնում էին ներս ու գաղտնի ճանապարհով դուրս էին գալիս: Այս   գաղտնի    միջոցով վանքը փրկեց նրանց ու ստացավ Ամենափրկիչ  անվանումը: