Նյութի անցումը պինդ վիճակից հեղուկ վիճակի կոչվում է հալում: Հալման հակառակ երևույթը, երբ նյութը հեղուկ վիճակից անցնում է պինդ վիճակի, կոչվում է պնդացում:
Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան :
Այն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան: Այն կախված է մթնոլորտային ճնշումից:
Ո՞ր եչրույթներն են կոչվում գոլորշացում և խտացում:
Նյութի անցումը հեղուկ վիճակից գազային վիճակի կոչվում է գոլորշացում: Հակառակ երևույթը, երբ նյութը գազային վիճակից անցնում է հեղուկ վիճակի, կոչվում է խտացում:
Մենք գիտենք, թե ինչպես հաշվել ուղղանկյունանիստի (կամ խորանարդի) ծավալը, եթե նրա կողերի երկարությունները բնական թվեր են` 𝑉=𝑎⋅𝑏⋅𝑐, որտեղ 𝑎,𝑏,𝑐 բնական թվերը ուղղանկյունանիստի կողերի երկարություններն են:
Իսկ ինչպե՞ս հաշվել ծավալը, եթե կողերի երկարությունները կոտորակային թվեր են:
Այսպիսով, իմանալով զուգահեռանիստի երեք կողերը՝ չափումները, կարողանում ենք հաշվել ուղղանկյունանիստի ծավալը:
𝑉=𝑎⋅𝑏⋅𝑐 բանաձևը ճիշտ է ցանկացած 𝑎,𝑏,𝑐ռացիոնալ կողերով զուգահեռանիստի դեպքում:
Նկատի ունենալով, որ 𝑎⋅𝑏-ն ուղղանկյունանիստի հիմքի մակերեսն է (նայիր առաջին նկարին), իսկ 𝑐-ն՝ բարձրությունը, ապա
Ուղղանկյունանիստի ծավալը հավասար է նրա հիմքի մակերեսի և բարձրության արտադրյալին՝ 𝑉=𝑆հիմք⋅𝑐
Ծավալի չափման միավորները
Խնդիրներ
1.
Ուղղանկյունանիստի հիմքի մակերեսը 4/9 սմ² է, իսկ բարձրությունը 1/9 սմ:
Որոշիր ուղղանկյունանիստի ծավալը:
4\81
2. Տրված ուղղանկյունանիստում 𝐴𝐾 = 1/17 սմ, իսկ 𝐴𝐵𝐶𝐷 ուղղանկյան մակերեսը 4 սմ² է:
4\17
Որոշիր ուղղանկյունանիստի ծավալը:
3.
Որոշիր վերևի ուղղանկյունանիստի ծավալի հաշվման ճիշտ բանաձևը:
Ընտրիր ճիշտ տարբերակը:
𝑉 = 𝑆𝐴𝐵𝐶𝐷⋅𝐿𝑀
𝑉 = 𝑆𝐴𝐵𝐶𝐷⋅𝑀𝐶
𝑉 = 𝑆𝐴𝐵𝐿𝐾⋅𝐴𝐾
𝑉 = 𝑆𝐾𝐿𝑀𝑁⋅𝐴𝐵
4. Հաշվիր խորանարդի ծավալը, եթե նրա կողը 4/17 դմ է:
64\4913
5. Ուղղանկյունանիստն ունի հետևյալ չափումները՝ 81 դմ, 23 դմ, 3/9 դմ:
Որոշիր ուղղանկյունանիստի ծավալը:
1863\1 x 3\9 = 5589\9
Լրացուցիչ առաջադրանք
1.
𝑄𝑃𝑅𝑇 ուղղանկյան մեջ 𝑃𝑅 = 7/4 սմ, 𝑄𝑃 = 1/7 սմ:
Հաշվիր 𝑄𝑃𝑅𝑇 ուղղանկյան մակերեսը:
7\28
2. Սենյակի պատերը և առաստաղը ներկելու համար անհրաժեշտ ներկի քանակությունը հաշվելու համար սենյակը պատկերացնում են որպես ուղղանկյունանիստ։ Հաշվիր, թե ինչքան ներկ կպահանջվի սենյակը վերանորոգելու համար, եթե նրա լայնությունը 4մ է, երկարությունը՝ 6մ, բարձրությունը՝ 3մ, իսկ ամեն 1մ^2-ն ներկելու համար պահանջվում է 1/10 կգ ներկ։
24 + 2(12 + 18) = 84
84\10
3. Ուղղանկյունանիստի հիմքի երկարությունը 3 սմ է, լայնությունը՝ 7 սմ է, իսկ բարձրությունը՝ 14/31 սմ է:
4. Ուղղանկյունանիստի հիմքի մակերեսը 8/11 սմ² է, իսկ բարձրությունը 1/11 սմ:
Որոշիր ուղղանկյունանիստի ծավալը:
8\121
5. Տորթը կշռում է 900 գ։ Պողոսը բաժանեց այն 4 կտորի։ Ամենամեծ կտորը կշռում է այնքան, որքան մնացած 3 կտորները՝ միասին։ Որքա՞ն է կշռում ամենամեծ կտորը։
450
6. Նկարում պատկերված վզնոցը հավաքված է մոխրագույն և սպիտակ ուլունքներից։ Լիլիթն ուզում է վզնոցից հանել հինգ մոխրագույն ուլունք, բայց նա կարող է հանել դրանք միայն վզնոցի երկու ծայրերից։ Մոխրագույն ուլունքները հանելիս Լիլիթը ստիպված հանում է նաև սպիտակ ուլունքներ։ Ամենաքիչը քանի՞ սպիտակ ուլունք կարող է հանել Լիլիթը։
6․ Ե՞րբ է սկզբնավորվել քարի դարը և ի՞նչ փուլերի է բաժանվում
Սկսվել մարդկության առաջացումից և տևել է մինչև Ք․ա․ վեցերորդ հազարամյակ։ Բաժանվել է հին քարի դար, միջին քարի դար և նոր քարի դար։
7․ Ինչո՞վ է հայտնի Ախթամար կղզին
Իր ճարտարապետական կառույցներով, որոնից այժմ կանգուն է միայն Սուրբ Խաչ եկեղեցին։
8․ Ինչո՞ւ է Հայաստանի տարածքը կոչվում լեռնային երկիր
Որովհետև գտնվում է լեռնային գոտում՝ Հայկական Լեռնաշխարհում։
9․ Ինչպե՞ս են օտարները կոչել Հայաստանը
Արմենիա, Սոմխեթ,Ուրարտու։
10․ Ո՞րն է Վանի թագավորության նշանակությունը Հայաստանի պատմության մեջ
Հայաստանի տարածքում ստեղծվել էին բազմաթիվ վաղ պետական կազմավորումներ, բայց Վանի թագավորությունը կանխեց դա։
11․ Որոնք են Հայկական լեռնաշխարհի սահմանները
Առաջավոր Ասիայում՝ Իրանական և Փոքրասիական սարահարթների միջև։ Հյուսիսում Կովկասյան լեռներն են և Սև ծովը, հարավում՝ Միջագետքի դաշտավայրը։
12․ Որտե՞ղ է գտնվել Կիլիկյան Հայաստանը
Փոքր Հայքում, զբաղեցրել է պատմական Կիլիկիա շրջանը։
13․ Որո՞նք են հին քարի դարի կարևոր կայանները
Արտին լեռան վրա, Արզնիում, Ազոխում
14․ Ո՞վ թալանեց Արդինի-Մուսասիր գլխավոր տաճարը
Սարգոն 2-րդն։
15․ Ի՞նչ է Միջնաշխարհը
Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասը կոչվում է միջնաշխարհ։
16․ Ի՞նչ գիտեք Թեյշեբային քաղաքի մասին
Ռուսա Բ ներկայիս Երևանի տարածքում կառուցեց Թեյշեբաինի (Կարմիր բլուր) քաղաքը։ Այն նվիրված էր ռազմի և քաջության աստված Թեյշեբային։
17․ Ո՞րն է Հայկական բարձրավանդակի ամենաբարձր լեռը և որքա՞ն է բարձրությունը
Արարատը 5137մ
18․ Ո՞վ է Արատտայի հովանավոր աստվածը
Հայկը
19․ Հյուսիսից արշավող ո՞ր ցեղերի դեմ է պայքարել Վանի թագավորությունը
Սկյութական ցեղեր
20․ Ո՞ր լեզվաընտանիքին են պատկանում հայերը
Հնդեվրոպական
21․ Ո՞վ է Ռուսա 3-ի հայրը
Սարդուրի Դ
22․ Ի՞նչ է «Ոսկե եռանկյունին»
Հայկական լեռնաշխարհում բացվել են նեոլիթյան բազմաթիվ հուշարձաններ։ Դրանցից հատկապես կարևոր են Աղձնիքի և Հայոց Միջագետքի տարածքում գտնվողները։ Այդ տարածքը հնագետները անվանում են <<Ոսկե եռանկյունի>>։
23․ Ո՞վ է կառուցել «Շամիրամի ջրանցքը»
Մենուա արքան։
24․ Ինչո՞ւ է Արարատը համարվում սրբազան լեռ
Որովհետև ըստ Աստվածաշնչի,այնտեղ հանգրվանել է Նոյի Տապանը
25․ Ո՞ր թվականներին է գահակալել Արգիշտի 1-ը
մոտ մ.թ.ա. 827- մոտ մ.թ.ա.764, Վանի թագավորության թագավոր մ.թ.ա. 786-764 թվականներ։
26․ Մեծ Հայքի ո՞ր նահանգներն է իր մեջ ընդգրկում ներկային ՀՀ տարածքը
Սյունիքը
27․ Ե՞րբ է հայտնագործվել կրակը
Քարի դարում
28․ Ո՞րն է ՀՀ ամենաբարձր գագաթը և որքա՞ն է բարձրությունը
Արագած բարձրությունը 4090 մ
29․ Ո՞ր արքան ստեղծեց տեղական սեպագիրը
Իշպուինի
30․ Ո՞րն է Հայկական լեռնաշխարհի առաջին պետությունը
Արատտա
31․ Ո՞ր երկրի մասին է ասվում՝ ընդարձակ, նպատակություն չճանաչող երկիր
Նաիրի երկիր
32․ Ո՞րն է Հայկական լեռնաշխարհի գործող հրաբխային գագաթը
Թոնդրակ կամ Թոնդուրեկ
33․ Ո՞վ է հաջորդել Իշպուինիին
Մենուա
34․ Որո՞նք են Հայկական լեռնաշխարհի երեք խոշոր լճերը