Posted in Մայրենի

Ավ․ Իսահակյան։ Այդ ոչինչը ես եմ

  1. Կարդա՛ Ավ. Իսահակյանի  «Այդ ոչինչը ես եմ»  առակը:

Քաղաքապետ իշխանը շրջում էր քաղաքում: Մարդիկ ոտքի էին կանգնում, կպչում պատերին, խոնարհ գլուխ տալիս: Փողոցի մի անկյունում` պատի ստվերում, ցնցոտիների մեջ պառկած էր մի աղքատ դերվիշ:

Շքախմբի առաջնորդը գոռաց դերվիշի վրա.

-Ի՞նչ ես մեկնվել մայթին, ճանապարհը բռնել: Չե՞ս տեսնում` ով է գալիս. վե՛ր կաց, անպատկա՛ռ:

-Ես միայն ինձնից մեծի առաջ ոտքի կկանգնեմ, — անվրդով պատասխանում է դերվիշը:

Քաղաքապետը հետաքրքրված մոտենում է և հարցնում.

-Մի՞թե ես քեզանից մեծ մարդ չեմ:

-Իհարկե` ո՛չ: Քեզանից բարձր դեռ շատ աստիճաններ կան: Այո՞, թե` ոչ:

-Այո՛:

-Դու քաղաքապետ իշխան ես, գիտեմ. որ մեծանաս, ի՞նչ պիտի դառնաս,- հարցնում է դերվիշը:

-Նահանգապետ,- պատասխանում է քաղաքապետը:

-Հետո՞:

-Հետո վեզիր:

-Հետո՞:

-Փոխարքա:

-Հետո՞:

-Սահմանը սա է: Բոլորից մեծը շահն է:

-Ասենք թե` շահ դարձար, հետո՞,- հարցնում է դերվիշը:

-Հետո` ոչի՛նչ,- պատասխանում է քաղաքապետը:

-Ահա՛ այդ ոչինչը ես եմ: Ոտքերիս տակից անցիր, գնա քո ճանապարհով, — նույն անվրդովությամբ պատասխանում է դերվիշը և նվարդյուն աչքերը գոցում:

Տեքստից դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Ցնցոտի – քրքրված շոր

Դերվիշ – թափառական կրոնավոր

Գոցել – փակել

Նայի՛ր այս պատմության ֆիլմը և գրի՛ր քո կարծիքը ֆիլմի մասին:

Ֆիլմը սովորեցնում է, որ ոչ միայն տարիքով, պաշտոնով մարդկանց պետք է հարգել, այլ ընդհանրապես մարդը մարդուն պետք է հարգի։

Posted in Մաթեմատիկա

28.11.2022

  1. Որքա՞ն է փռված անկյան աստիճանային չափը:

Փռված անկյան աստիճանային չափը 180” է։

2.Որքա՞ն է ուղիղ անկյան աստիճանային չափը:

Ուղիղ անկյան աստիճանային չափը 90 ” է։

4.Կատարե՛ք բաժանում

9373 : 721 =13

27200 : 425 =64

39240 : 120 =327

32054 :682 =47

5.Գտե՛ք բաժանման թերի քանորդը.

97: 4 =24,25

67 : 5 =13,4

6.Ստուգողական աշխատանքից Հայկի և Արամի ստացած միավորների գումարը 75 է: Եթե Հայկը ստանար ևս 7 միավոր, կունենար այնքան միավոր, որքան ունի Արամը: Քանի՞ միավոր է ստացել նրանցից յուրաքանչյուրը:

ուծում
1)75+7=82
2)82:2=41
3)41-7=34