Posted in Մայրենի

Անուշապուր

Կաղանդ Պապա մը գար
Նվերներ բերեր
Տար տար չհատներ

Ծառ մը բարձրանար
Թիզ թիզ -օրեօր-
Երկինք չհասներ

Ինչ որ կյանք կըսենք
Անուշապուր մը ըլլար-ուտեինք-
Կեր կեր- չհատներ:

Բացատրի՛ր Կաղանդ, Կաղանդ Պապա, չհատնել, անուշապուր  բառերը:

Համացանցից գտի՛ր և բլոգումդ տեղադրի՛ր անուշապուրի բաղադրատոմսը:

կաղանդ-նոր տարի

կաղանդ պապա-ձմեռ պապիկ

չհատնել-չվերջանալ

անուշապուր-ծիրանաչրով քաղցր ապուր

Համացանցից գտի՛ր և բլոգումդ տեղադրի՛ր անուշապուրի բաղադրատոմսը:

կես բաժակ ցորեն

վեց բաժակ ջուր

երեք բաժակ ծիրանաչիր

երեք բաժակ չամիչ

մեկ բաժակ շաքարավազ

մեկ բաժակ կտրտած ընկույզ և նուշ

Posted in Մայրենի

Ես ցանկությունների ծառի տակ

Օրերից մի օր եղբորս հետ քայլում էինք անտառով,որ  մայրիկի

ճաշի համար սունկ հավաքենք, մեկ էլ եղբայրս նայեց ինձ `իր մեծ ու գեղեցիկ աչուկներով և ասաց.

_ Քույրիկ, քույրիկ,- նայիր այնտեղ այնքան գեղեցիկ ծառ կա, արի գնանք այնտեղ, խնդրում եմ, – ձեռքս քաշելով ասաց եղբայրս:
_ Ոչ, ժամանակ չունենք, մայրիկը մեզ է սպասում, – ասացի ես:

Եղբայրս, իր ձևերով կարողացավ ինձ համոզել և ես համոզված, որ նա իր ուզածը միևնույն է անելու է ասացի.

_ Է~հ, Դավիթ համոզեցիր:

Հետո մոտեցանք ծառին և տեսանք… Ինչ գեղեցկություն, ես եղբորս շնորհակալություն հայտնեցի, որ նա ինձ բերեց այստեղ, և մենք հիմա ուշադիր զննում ենք ծառի շուրջ բոլորը,ապշած էինք: Ծառի ճյուղերի վրա գունավոր թութակի գույներով  գեղեցիկ ժապավեններ էին կախված, որոնք քամուց թեթև շարժվում էին և խշխշոցը նմանվում էր վարարած գետի : Ես նայեցի եղբորս և հիշելով ասացի.
_ Մեր ժապավենները:

Մենք մեր ձեռքերից հանեցինք ժապավենները, կապեցինք ճյուղերից մեկին և իմ գլխի մեջ ինչ — որ բան կատարվեց, ես երեք անգամ փռշտացի և մի բան հիշեցի… գիտեք ինչ << Դոնալդ Բիսեթի Ցանկությունների ծառը>> մենք ցանկություն պահեցինք, որ այշխարհում լինի խաղաղաղություն: Մի քանի վարկյան հետո, ես բռնեցի եղբորս ձեռքը և անտառը սկսեց գեղեցկանալ, փայլել և մենք հենց այդ րոպեին օդ բարձրացանք, և տեսանք ամպ ու կապույտ երկինք: Երբ իջանք ներքև, դեռ օդը դանդաղ սկսում էր խուտուտ տալ տերևներին: Մենք տուն վերադարձանք, երեկոյան ընթրիքին պատմեցինք մայրիկին թե ինչ է եղել: Մայրիկը ուրախությունից սկսեց հուզվել… երևի նա էլ ժամանակին հանդիպել է այդ Ցանկությունների ծառին:

Posted in Մաթեմատիկա

Բեկյալ գծեր և բազմանկյուններ

B

C                                               D

A

E

Հաջորդաբար իրար միացած հատվածները կազմում են մի պատկեր, որը կոչվում է բեկյալ գիծ, իսկ այդ հատվածների երկարությունների գումարը կոչվում է բեկյալ գծի երկարություն։

Բեկյալ գծի երկարությունը մեծ է նրա ծայրակետերի երկարությունից։

Բազմանկյուններ

Եթե բեկյալ գծի ծայրակետերը համընկնում են, ապա այն սահմանագծում է մի երկրաչափական պատկեր, որը կոչվում է

բազմանկյուն։

C

B

D

  E 
    
A   
 ABCDE բազմանկյուն 
   
    

B

Բազմանկյունը կազմող հատվածները կոչվում են բազմանկյան կողմեր, իսկ նրանց միացման կետերը՝ բազմանկյան գագաթներ։

Բազմանկյան 2 ոչ հարևան գագաթները միացնող հատվածները կոչվում են բազմանկյան անկյունագծեր։

C

  D 
    A, B,C,D,E-ն ABCDE 
   
   են, AB,BC, CD, DE, EA-ն 
    բազմանկյան գագաթներն 
     
   Eբազմանկյան կողմերն են։ 
  
    
    

A

Բազմանկյուններին անվանումներ ենք տալիս՝ ըստ անկյունների կամ կողմերի քանակի։

Օրինակ՝ 3 անկյուն ունեցող բազմանկյունը կոչվում է եռանկյուն, 4 անկյուն ունեցողը՝ քառանկյուն, 5 անկյուն ունեցողը՝ հնգանկյուն և այսպես շարունակ։

B                                                                                 B

C

A

ABCCAABCDD

Ուղղանկյունը այնպիսի քառանկյուն է, որի բոլոր անկյունները ուղիղ են։

B  C  C  D  
            
             
            
             
      B      
          E 
    D    
         
       
          
A        
   AABCDE 
       
         
            
         բազմանկյունը 
         հնգանկյուն է 
             

Առաջադրանքներ

  1. Որքա՞ն է այն հավասարակողմ հնգակյան կողմը, որի պարագիծը հավասար է 55 սմ:

55 : 5 = 11

  1. Ունենք 4 սմ կողմով 4 քառակուսի, որոնք միմիանց ենք միացրել երկու ձևով: Գտե՛ք ստացված պատկերների մակերեսները և պարագծերը:
 
  
    

ա/ 10 x 4 = 40

16 x 4 = 64

Պատ.՝ պարագիծը՝ 40սմ, մակերեսը` 64սմ քառակուսի:

բ/ 4 x 4 = 8

8 x 4 = 32

8 x 8 = 64

Պատ.՝ պարագիծը՝ 32սմ, մակերեսը` 64սմ քառակուսի:

  • Բռնցքամարտիկը, կարատեիստը և ծանրամարտիկը հետապնդում էին հեծանվորդին 12 կմ/ժ արագությամբ: Արդյո՞ք նրանք կհասնեն հեծանվորդին, եթե նա15 կմ/ժ արագությամբ 45 կմ անցնելուց հետո կպարկի մեկ ժամ հանգստանալու:

1)45:15=3 ժ

2)3 ժ+1 ժ-4 ժ

3)12կմ/ժx4 ժ=48 կմ

Այո կհասնեն։

  • Երկու կենդանաբանական այգիներից, որոնք գտնվում են միմյանցից 240 կմ հեռավորության վրա փախել են մայր փիղը և նրա որդին: Մայր փիղը վազում է 20 կմ/ժ արագությամբ, իսկ փղիկը կրկնակի դանդաղ: Քանի՞րոպեից են գրկելու իրար, եթե վազեն իրար ընդառաջ:

1)20:2=10կմ/ժ

2)20կմ/ժx8 ժ=160 կմ

3)240-160 կմ=80 կմ

4)8×10կմ/ժ=80 կմ

5)8 ժ=8×60=480 ր

Posted in Մայրենի

Ցանկությունների ծառը

Մի ծառ կանգնած էր այգում: Արևի շողերն ընկնում էին  նրա վրա, քամին թեթև  վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն, ցանկություն, ցանկությու՜ն պահիր»:

Ծառը սովորական չէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր, նրա ցանկությունը կկատարվեր:

Ծառի կողքին մի տնակ կար: Տնակում մի գիրուկ ծերուկ էր ապրում: Նրա անունը Ուիլիամ Քեդոգան Սմիթ էր: Նա օճառ էր վաճառում  գյուղի խանութում և չէր սիրում փոքրիկ տղաներին ու աղջիկներին:

Մի օր նա կանգնեց կախարդական ծառի տակ ու ասաց.
-Ուզում եմ, որ  մեր թաղում ապրող բոլոր  աղջիկներն ու տղաները հայտնվեն Լուսնի վրա:

Հենց  նա այս բառերն ասում է, բոլոր տղաներն ու աղջիկները հայտնվում են Լուսնի վրա:

Այնտեղ ցուրտ էր ու տխուր,  փոքրիկները սկսում են լաց լինել: Բայց նրանք այնքան հեռու էին, որ մայրիկները չէին կարող լսել նրանց ձայները:

Հենց որ երեխաները հայտնվում են Լուսնի վրա, ծառի վրայի բոլոր թռչունները էլ չեն երգում:

Իսկ մի կեռնեխ նայում է պարոն Սմիթին ու ասում.
-Ես ուզում, եմ, որ բոլոր երեխաները նորից վերադառնան:

Պարոն Քեդոգան Սմիթն ասում է.

-Ուզում եմ, որ Լուսնի վրա հայտնվեն: Իսկ կեռնեխը` «Ուզում եմ, որ վերադառնան»:

Երեխաները գնալով ավելի ու ավելի են շփոթվում, չեն հասկանում, թե որտեղ են` Երկրի՞, թե՞ Լուսնի վրա:

Պարոն Սմիթը ոտքը խփեց գետնին ու ասաց. «Ուզում եմ… », բայց չհասցրեց շարունակել, որովհետև կեռնեխը շատ արագ ասաց. «Ուզում եմ, որ պարոն Սմիթը բարի դառնա»:

Եվ պարոն Սմիթը, ով հենց նոր պատրաստվում էր ասել. «Ուզում եմ, որ բոլոր երեխաները հայտնվեն Լուսնի վրա», հանկարծ միտքը փոխեց, քորեց գլուխն ու ասաց.
-Ուզում եմ, որ բոլոր երեխաները կեսօրին գան ինձ հյուր` թեյ խմելու, մենք թխվածք կուտենք ու նարնջի հյութ ու լիմոնադ կխմենք: Իսկ ես այլևս օճառ չեմ վաճառի, փոխարենը հրուշակեղենի խանութ կբացեմ,  թող բոլորն ինձ  Ուիլիամ Քեդոգան Սմիթի  փոխարեն պարզապես Բիլ Սմիթ ասեն: Հեյ-հո՜, հեյ-հո՜:

Նա երեք անգամ գլուխկոնծի տվեց, իսկ ծառի վրայի թռչունները նորից սկսեցին երգել:

Արևը շողում էր, քամին կամացուկ վազվզում էր ծառի ճյուղերի մեջ, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն,ցանկություն, ցանկությու՜ն պահիր»:

Հեղինակ`Դոնալդ Բիսեթ

  1. Դուրս գրիր անծանոթ ու անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:

գիրուկ-գեր

կեռնեխ- ճարեկ

  1. Դուրս գրիր քեզ դուր եկած հատվածը:

-Ուզում եմ, որ բոլոր երեխաները կեսօրին գան ինձ հյուր` թեյ խմելու, մենք թխվածք կուտենք ու նարնջի հյութ ու լիմոնադ կխմենք:

  1. Ինքդ վերնագրիր պատմությունը:

Կախարդված Ծառը

  1. Լրացրու բաց թողած տառերը՝ կեսօր,  թխվածք, գլուխկոնծի, ցանկություն, թռչուն: Հուշում՝ «Ցանկությունների ծառը» հեքիաթի մեջ այս բառերը կան:

Գրիր հետևյալ բառերի հոմանիշները՝ գիրուկ, լաց լինել, մտածել, ցանկանալ:

գիրուկ-չաղլիկ

լաց լինել-արտասվել

մտածել-խորհել

ցանկանալ- կամենալ, ուզել, ուզենալ, տենչալ, ըղձալ, մաղթել

  1. Գրիր հետևյալ բառերի հականիշները՝ տխուր,  հայտնվել, վաճառել, արագ։

տխուր-ուրախ,զվարթ

հայտնվել-անհետանալ, կորչել, թաքնվել, չքանալ

վաճառել-գնել, առնել

արագ-դանդաղ, կամաց, ծանր

Posted in Կենդանիներ

Իմ սիրած կենդանին

Image• Posted on 

Իմ սիրած կենդանին ձին է։ Ես միշտ երազել եմ ձի ունենամ, բայց միևնույն ժամանակ գիտեի որ շատ դժվար է ձի պահել։ Ձիին իմ ամենա սիրած կենդանին է։ Ես նաև սիրում եմ շուն։ Ես նաև ներքեվում գրել եմ շան մասին։

Շներ

Posted on 

Ընտանի շուն կամ շուն (հոգնակի՝ շներ), շնազգիների ընտանիքի կաթնասուն է։ Շունը գորշ գայլի ենթատեսակներից է, աշխարհում ընտելացված ամենատարածված կենդանիներից։ Առաջին ընտելացված կենդանին է։ Առաջին մասամբ ընտելացված շները գոյություն են ունեցել ավելի քան 33 000 տարի առաջ։

This image has an empty alt attribute; its file name is 46430022-1.webp
This image has an empty alt attribute; its file name is 38204010_1232037909_5117-1.jpg