Posted in Մայրենի 6, Uncategorized

12.03.2024

Աշխատանք դասարանում

1. Կետերը փոխարինի՛ր փակագծերում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով:

Օվկիանոսի խորքերում խորջրյա անձավներում հաճախակի հանդիպում են շնաձկան ատամներ, որոնք շատ կայուն ենքայքայում նկատմամբ: Երբեմն գտնում են կետի ականջի ու ձկան ոսկորներ, բայց ամբողջական կմախքները շատ հազվադեպ են, քանի որ միացությունների  քայքայումը խորքերում մեծանում է:

2. Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն, որ նույն շաքրի մի բառը չունի:

ա) Պապ            բ) Հովհաննես Թումանյան

երգիչ          Արշակ Երկրորդ

ձիապան            նվագախումբ

աղջիկ              Ձենով Օհան

լուսնյակ             Հայաստանի Հանրապետություն

Ա շարքի բոլոր բառերը ցույց են տալիս անձ։

Բ շարքի բոլոր բառերը հատուկ անուններ են։

3. Փորձի՛ր պարզել, թե հատուկ անուններից որոնք են չակերտներում գրվում:

Մենք վաղուց ենք անցել «Քաջ Նազարը»:

Շատ եմ հավանում Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» պատմվածքը:

Այս գիրքը հրատարակել է «Շաղիկ» հրատարակչությունը:

Ընկերս աշխատում է «Նոր դպրոց» հրատարակչությունում:

Ամենաշատը սիրում եմ աշակերտական «Ծիր Կաթին» թերթը:

Կարդացե՞լ ես երիտասարդների «Լրագիր օր» շաբաթաթերթը:

Իրերը տեղավորել էր «Էրեբունի» հյուրանոցում ու հասել ընկերներին:

Ամերիկյան «Գրումման Էրկրաֆտ» ընկերությունը «Բեն Ֆրանկլին» սուզվող ապարատն ստեղծել է խորջրյա ուսումնասիրությունների համար:

Գագարինը առաջին մարդն էր, որ «Վոստոկ» տիեզերանավով տիեզերք թռավ:

Չակերտների մեջ մտնում են հետեվյալ կետերը․

1.Գրքի վերնագրերը։

2.Ընկերությունները։

3.Հրատարակչություններ։

4. Տրված հատուկ անունները տեղադրի՛ր նախադասություններում՝ համապատասխանաբար կետադրելով:

Ապոլոն-11, Հաղթանակ, Հազարան բլբուլ, Կիևյան, Ջերմուկ, Դունկան, Աքսորականներն անտառում:

Հեքիաթներից ամենաշատը սիրում եմ <<Հազարան բլբուլը>>:

<<Հազթանակ>> և <<Կիևյան կամուրջները>> Երևանի ամենագեղեցիկ կառույցներից են:

1969թ. ամերիկացի աստղագնացները <<Ապոլոն-11>> տիեզերանավով վայրէջք կատարեցին Լուսնի վրա:

Նավապետ Գրանտի երեխաներն էլ դարձան <<Դունկան>> զբոսանավի ուղւորներ, և բոլորով գնացին խիզախ ծովայինին գտնելու:

Ջերմուկի հանքային ջուրը բուժիչ նշանակություն ունի:

Խորասուզված կարդում էր Մայն Ռիդի <<Աքսորականներն անտառումնարկածային>> վեպը:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ ,,Կարդալ բայը չի սիրում հրամայական,, ստեղծագործությունը և պատասխանիր հարցերին։ 

Առաջադրանքներ

  • Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր:

  •  բարոյախոսը -Բարոյականության սկզբունքները քարոզող: 

  • կենսաակերպ-ապրելակերպ
  • Դուրս բեր կարևոր մտքերը,  մեկնաբանիր: 

  • —  Ինչպես  եմ  ձեզ  նախանձում,  որ  կարդալու  ժամանակ  ունեք:
    Իսկ  ինչո՞ւ  այն  մյուսը,  որն  աշխատում  է,  վազում  խանութներով,  երեխաներ  մեծացնում,  մեքենա  վարում,  երեք  տղամարդու  հետ  սիրախաղ  անում,  ատամնաբույժի  մոտ  գնում,  մեկ  շաբաթից  պատրաստվում  տեղափոխվել.  ինչո՞ւ  նա  ունի  կարդալու  ժամանակ,  իսկ  միայնակ  բարոյախոսը  չունի:

Ժամանակ միշտ կարելի է գտնել։

ԸՆթերցանությունը  չի  կապվում  հասարակական  կյանքի  ձևաչափի  հետ,  այն,  ինչպես  և  սերը,  կենսակերպ  է:  Հարցն  այն  չէ,  թե  ես  ունեմ  կարդալու  ժամանակ  (  ժամանակ,  որն  ի  դեպ  ոչ  ոք  ինձ  չի  տա),  այլ  այն՝  կնվիրեմ  ես  ինձ  ընթերցող  լինելու  երջանկությունը,  թե  ոչ:

Մարդ սկսում է կարդալ,այն ժամանակ,երբ նա է ուզում՝ինչպես սերը։

  • Ի՞նչ եզրակացության եկար ստեղծագործությունը կարդալիս:

  • Այն եզրակացությանը,որ մարդ կարող է գտնել ժամանակ այն բանին,որով ուզում է զբաղվել,իսկ եթե չի ուզում,ապա նա չի կարող գտնել ժամանակ այդ գործի համար։

  • Բացատրի՛ր վենագիրը: 

  • Իմ կարծիքով վերնագիրը ասում է,որ դու պետք է կարդաս հաճույքով,ոչ թե ստիպելով։

Leave a comment