Posted in Մայրենի 6

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1.       Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով (անհրաժեշտության դեպքում նախադասության կառուցվածքը փոխի՛ր):

Ամերիկայի մի օձաբուծարանում մոտ մեկ մետր երկու գլխանի օձ էր ապրում: Օձաբուծարանը, որ հիմնականում զբաղվում է. օձաթույն հավաքելով, այդ եզակի ցույց տվող նմուշ ձեռք է բերել տաս տարեկան մի դպրոցականից, երբ օձն ընդամենը տասնհինգ սանտի մետր ճուտիկ էր:

Սողունը երեք տարեկանում միանգամից վեց ձկնիկ էր ուտում. ընդ որում, երկու գլուխները որսում էին միաժամանակ: Բայց դիտողները վկայում էին, որ այդ միասնական գործողության ժամանակ ձախ գլուխը գլխավորում էր:

2.     Լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Ալեհույս, հրաժեշտ, երբևէ, ընկույզ, պարտիսպան, վզկապ, հույս, երթևեկել, ունեոր, թեթևություն, մարզել, աղոթք, Ալվարդ, օրիորդ, կանթեղ։ 

3.   Բառերը գրի՛ր միասին, անջատ կամ գծիկով։

Գլուխ-կոնծի, առ-հասարակ, ան-թիվ, ան-համար, կարծես-թե, ութ-հարյուր, առ- և- տուր, ծափ-ծիծաղ։

 4.    Գտնել հոմանիշների հինգ եռյակ

Պոզ, քուն, մարգարե, խորխորատ, նախագուշակ, եղջյուր, նինջ, բաղձանք, վիհ, նիրհ, կիրճ, կոտոշ, իղձ, կանխասաց, ցանկություն։ 

Leave a comment