Posted in Մայրենի 6

01.02.2024

Աշխատանք դասարանում

Մթնշաղ

Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,

Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցրնորում է կապույտ մութի աշխարհում…
Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ…

  • Գրի՛ր տրված բառերի բացատրությունը: Մթնշաղ, խոհուն, անձավ, նինջ, խորհրդավոր, անսահման:

Մթնշաղ- արշալույսի կամ վերջալույսի աղջամուղջ:

խոհուն- լուրջ

անձավ-լեռնային զանգվածի կամ գետնի մեջ գտնվող խոռոչ

նինջ-քուն

խորհրդավոր-գաղտնիքներ պարունակող

անսահման-առանց սահման

  • Բանաստեղծությունն ինչո՞ւ է կոչվում ,,Մթնշաղ,, , նոր վերնագիր հորինի՛ր:

<<Վերջալույսի աղջամուղջ>>

Բանաստեղծությունը կոչվում է ,,Մթնշաղ,, , որովհետև բանաստեղծությունում ամեն ինչ կատարվում է մթնշաղի ժամանակ:

  • Ինչի՞ մասին է, ի՞նչ է ներկայացված: 

Բանաստեղծությունը ներկայացնում է, թե ինչպես է գլխավոր հերոսը, նայելով մթնշաղին, մտնում երազանքների աշխարհ, որտեղ բոլոր երազանքները կատարվում են:

  • Գրի՛ր շարադրություն բանաստեղծության տողերից մեկով․

Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ

Կապույտ մութի աշխարհում

Որպես երազ մոռացումի անձավում

Թվում է, թե անեզր է ամեն ինչ 

Կյանքը՝ մի անսահման քաղցր նինջ: 

Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ

Ես սիրում եմ մթնշաղը, որովհետև մթնշաղի ժամանակ, ես հիշում եմ իմ մոռացված երազանքների մասին: Ես սիրում եմ մթնշաղը, որովհետև նրան նայելը շատ հաճելի է: Մթնաշաղը անկեղծացնում է մարդկան և ցույց է տամ, որ պետք է անկեղծ լինել միշտ:

Leave a comment