Posted in Մայրենի 6

Ի՞նչ է ասում 

Ի՞նչ է ասում ճամփորդներին
Հալված-մաշված այս կածանը,
Ժամանակին հազար ու մի
Քայլեր հաշված այս կածանը,
Անցող-դարձող քարավանի
Ծանր ու դանդաղ ոտքերի տակ
Մեջքը կոտրած, կուրծքը պատռած,
Հոգնած­, տանջված այս կածանը,
Մեծ աշխարհի մեծաժխոր
Ճանապարհից հեռու քաշված,
Հիսուսի պես, ապառաժի
Կողին խաչված այս կածանը:

1. Բացատրի՛ր բառերը՝ կածան, քարավան, պատռած,մեծաժխոր, ապառաժ: 

կածան – արահետ,

քարավան – ուղտերի շարան,

պատռած – պատեպատ տված,

մեծաժխոր – մեծ աղմուկով,

ապառաժ – ժայռաբեկոր

2. Ինչպե՞ս է նկարագրված կածանը, բանաստեղծության բառերն օգտագործելով ներկայացրո՛ւ: 

Կածանը շատ հալված և մաշված եր;

3. Ի՞նչ է ասում կածանը, փորձի՛ր ներկայացնել’  ի՞նչ կասի:

Կածանն ասում է, որ նա մաշված է, մեջքը կոտրած է և հին է։