Posted in Մայրենի 6

25.04.2024

Աշխատանք դասարանում

ԱՄՊԸ 

Ամպը հառաչում էր լեռան լանջին,
Դողում, սարսռում էր հասակով մեկ։
Գալիս, փաթաթվում էր գյուղացու մաճին,
Հետո թավալվում էր ակոսի մեջ։

Հետո վեր էր կենում, շտկում իրեն,
Կրկին ձևեր փոխում նա զանազան,
Բարձրանում էր հետո կողերն ի վեր
Եվ շիկացած ուսն էր շփում եզան…

Իսկ ճաշթողի ժամին դառնում էր շուն,
Թաթերին էր դնում դունչը մռայլ,
Նայում էր ապուրի տաք գոլորշուն,
Թվում էր ուր-որ է պիտի մռռար։

Բայց չէր մռռում, ավաղ, վեր էր կենում,
Մացառներին թողած պոչը փռչոտ,
Նայում սարերն ի վեր, սարերն էր գնում,
Գնում էր չորեքթաթ կամ չոքեչոք։

 Գնում էր, չէր լսում,— Այդ ո՞ւր, Բողա՛ր…

Ի՞նչ Բողար, ճախրում էր, չէր նայում ետ։
Գնում էր, որ վաղը երկինքն ի վար
Դառնար կայծակ, կարկուտ, դառնար աղետ:


1. Բացատրի՛ր բառերը՝ սարսռալ, մաճ, ակոս, զանազան, շիկացած, ճաշթող, մացառ, ճախրել
Սառսռալ —  դող զգալ
Մաճ — Արորի կոթը, որից բռնելով մաճկալը վար է անում
ակոս — Երկար գծաձև փոս հողի վերին շերտում, որ բացում է խոփը
զանազան —  մեկը մյուսից տարբեր
շիկացած — տաքացած
ճաշթող —  Ճաշի ժամանակը, կեսօր
մացառ — թուփ
ճախրել — Օդի մեջ պտույտներ կատարելով թռչել


2. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր  բայեր:
Հառաչում էր, դողում էր, սառսռում, փաթաթվում, փավալվում


3. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր քեզ դուր եկած պատկերը և ներկայացրու քո ընկալմամբ:
Իմ ընկալմամբ ամպը նմանվում է շանը և ճաղրում է երկնքում։


4. Պատմիր ամպի մասին:
Ամպը լեռան լանջին է, գալիս էր փաթաթվում գյուղացուն։ Նա տարբեր պատկերններ է ստանում, և դառնում է շուն։ Թվում էր ուր-որ է պիտի մռռար։ Բարձրանում երկինք, որ դառնար կայծակ կամ կարկուտ։


5. Յուրաքանչյուր չորս տողի համար համապատասխան վերնագիր մտածիր:


6. Բնության ո՞ր երևույթն է ներկայացված բանաստեղծության մեջ, մանրամասն նկարագրի՛ր:

Աշնան։

Posted in Բնագիտություն6

Ամփոփիչ աշխատանք

  1. Ի՞նպես է առաջանում կայծակը:Ի՞նչ է որոտը:

Կայծակը առաջանում է էլեկտրական պարպումից։ Որոտը այն ձայնն է, որը հետևում է կայծակին։

  1. Ի՞նչ է շանթարգելը, և ինպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից:

Այն մի մետաղյա ձող է, որը ամրացվում է շենքի վրա։ Կայծակը խփում է շանթարգելին և պարպվում գետնի մեջ։ Այսպիսով այդ էլեկտրական ուժեղ լիցքը շենքին հարվածելու կամ հրդեհ առաջացնելու փոխարեն մտնում է գետնի մեջ։

  1. Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք,եթե հայտվել եք բաց տարածքում:

Պետք է հեռու մնալ երկնասլաց առարկաներից, մետաղյա շինություններից, միայնակ ծառերից, խոտի դեզերից և ժայռերից:

  1. Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:

Հաստատուն մագնիս կոչվում են այն մարմինները, որոնք երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները:

  1. Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:

Բևեռ անվանում են մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն ավելի ուժեղ է:

  1. Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը:

Կողմնացույցը սարք է, որը ցույց է տալիս բևեռները: Կողմնացույցի աշխատանքը պայմանավորված է նրանով, որ Երկիրը նույնպես մագնիս է և ունի բևեռներ (հարավային և հյուսիսային):

  1. Ձեզ հայտնի ո՞ր բնագավառներում են օգտագործվում մագնիսները:

Մագնիսների օգտագործման բնագավառը բավականին շատ է:

  1. . Ե՞րբ է լույսը բեկվում: Ինչո՞վ է լույսի բեկումը տարբերվում անդրադարձումից:

Մի թափանցիկ միջավայրից մյուսի մեջ անցնելու
ժամանակ լույսը բեկվում է. անկման կետում լույսի
ճառագայթը փոխում է իր ուղղությունը։ Օրինակ, երբ
լույսի ճառագայթը օդից անցնում է ջրի մեջ, ջրի մակերևույթի վրա՝ անկման կետում, փոխում է իր ուղղությունը բեկում է:

Տարբերությունը այն է, որ լույսի բեկում ցույց է տալիս կոտրած իր իսկ, լույսի անդրադարձումը:

  1. Ի՞նչ է ոսպնյակը:

Ոսպնյակ է կոչվում թափանցիկ, ապակե մարմին, որը երկու կողմից սահմանափակված է գնդային մակերևույթներով:

  1. Ո՞ր կետն է կոչվում ոսպնյակի կիզակետ:

Fկետը, որում, ոսպնյակում բեկվելուց հետո, հավաքվում են գլխավոր օպտիկական առանցքին զուգահեռ ճառագայթները, եթե ոսպնյակը հավաքող է, կամ ճառագայթների մտովի շարունակությունները, եթե ոսպնյակը ցրող է, կոչվում է ոսպնյակի գլխավոր կիզակետ:

  1. Ի՞նչ օրենքով է կատարվում լույսի անդրադարձումը։

Լույսի ճառագայթը ուղղագիծ է տարածվում միայն համասեռ միջավայրում։ Այն, հասնելով երկու տարբեր միջավայրերի բաժանման սահմանին, փոխում է իր տարածման ուղղությունը՝ ամբողջությամբ կամ մասամբ մնալով նույն միջավայրում։

  1. Նշի՛ր հայելիների տեսակները:

Հայելիները լինում են հարթ, ուռուցիկ և գոգավոր :

  1. Ո՞ր անկյուն է կոչվում անդրադարձման անկյուն։

Անդրադարձող ճառագայթի և մակերևույթին տարված ուղղահայացի միջև կազմված անկյունը կոչվում է անդրադարձման անկյուն:

  1. Ո՞րքան է նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը։

Նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը 25 սանտիմետր է։

  1. Թվարկե՛ք մարդու աչքի մասերը և նշե՛ք դրանց նշանակությունը։

Աչքի բիբը , կախված լուսավորությունից, փոխում է իր չափերը և կարգավորում աչքի մեջ ընկնող լույսի քանակը։ Որևէ մարմնից եկող և աչքի մեջ ընկնող լույսը նախ բեկվում է եղջերաթաղանթի վրա, ապա ակնաբյուրեղում և ապակենման մարմնում։ Ցանցաթաղանթի վրա առաջանում է դիտվող առարկայի իրական, փոքրացված, շրջված պատկերը։ Տեսողական նյարդի օգնությամբ այդ պատկերը հաղորդվում է գլխուղեղին, և մարդու մոտ առաջանում է տեսողական զգացողություն։

Եղջերաթաղանթ

Ցանցաթաղանթ

Բիբ

Ծիածանաթաղանթ

Ակնաբյուրեղ

Ակնապատյան

Տեսողական նյարդ

Ապակենման մրմին

Posted in Մայրենի 6

Համո Սահյան «Անձրև»

Ամպը կախվել է ամպից, 
Ամպամած օր է. 
Վերը երկինք է մթին, 
Ներքևը՝ ձոր է:

Ինչ-որ տագնապ է ձորում, 
Ինչ-որ սարսուռ է… 
Ուշաթափվել է առուն, 
Եվ ուռին լուռ է:

Հավքը թևերն ամփոփել, 
Կարծես մրսում է, 
Ու՞մ և ինչու՞, չգիտե, 
Բայց սպասում է:

Քամին քարայրն է մտել, 
Փշաքաղվել է, – 
Քարայրի հոնքը ծռվել, 
Աչքը շաղվել է:

Շանթը զարկել է ամպին… 
Ա՜խ, վիրավոր է, 
Արյունաքամ կլինի 
Ամպը ուր-որ է:

Ի՞նչ կատարվեց… Երկնքում 
Քանդուքարափ է: 
Ամպերը փուլ են գալիս, 
Տեղատարափ է:

Կապույտ մրրիկ է պայթել, 
Կապույտ մշուշ է… 
Ուռին ուզում է փախչել, 
Բայց արդեն ուշ է:

Ուռին ճչում է կարծես. 
-Հասե՜ք. աղետ է:- 
Առուն ուշքի է եկել 
Եվ արդեն գետ է:

Որոտում է ձորն ի վար, 
Հոսում է ինքը, 
Ինքը-Նորին Մեծություն, 
Փլված երկինքը:

Ծառս է լինում և խառնում 
Ամպն ու ալիքը 
Եվ ծովերին է տանում 
Այս արհավիրքը:

Հոգնած ամպի մի պատառ 
Քարափի հոնքին՝ 
Ծիածանի թևի տակ 
Ավանդեց հոգին:

Հավքը բախվեց ուռենուն… 
Ոստերից նրա, 
Մոլորակներ թափվեցին 
Քարերի վրա:

Ելավ քամին քարայրից, 
Է՜խ, դու գիժ քուռակ, 
Թավալ տվեց խոտերում 
Ու մտավ պուրակ.

Ինչե՜ր արավ պուրակում, 
Պարզ է ինչ կանի,- 
Թրջված ու թավ մի պուրակ, 
Մի քուռակ քամի…

Քացով տվեց ծառերին 
Եվ շյուղահարեց, 
Հրճվեց, թրջվեց, փռշտաց 
Ու նորից պարեց:

Հանկարծ խրտնեց՝ պուրակում 
Մոլորված ամպից, 
Քառատրոփ սլացավ, 
Ընկավ քարափից…

Վերը երկինք է վճիտ, 
Ներքևը ձոր է, 
Ամեն ինչ թարմ է այնպես, 
Ամեն ինչ նոր է:

Այս բանաստեղծությունը ներկայացնում է, որ անձրևը գալիս է անդադար և վերջում հանդարտվում։