Posted in Մայրենի 6

Դեղձենին

Մի այգում պնդուկենու կողքին աճում էր մի դեղձենի: Նա շարունակ նախանձով նայում էր իր հարևանի ճյուղերին, որոնք շռայլորեն լի էին բերքով:

– Այդ ինչի՞ց է, որ նա այդքան շատ պտուղներ ունի, իսկ ես՝ այդքան քիչ, – չէր դադարում փնթփնթալ անխոհեմ ծառը: – Մի՞թե դա արդարացի է: Թող էս նույնպես նույնքան դեղձ ունենամ: Ինչո՞վ եմ նրանից վատը:

– Աչք մի՛ տնկիր ուրիշինի վրա, – մի անգամ ասաց նրան մոտակայքում բնակվող մի ծեր սալորենի: – Մի՞թե չես նկատում, թե ինչ ամուր բուն և ճկուն ճյուղեր ունի պնդուկենին: Փոխանակ անիմաստ փնթփնթաս ու նախանձես, ավելի լավ է ջանաս, որ բարձրորակ և հյութեղ դեղձեր աճեցնես:

Սակայն կուրացած չար նախանձով, դեղձենին չուզեց էլ ականջ դնել սալորենու բարի խորհուրդներին, և ոչ մի փաստարկ նրա վրա չէր ազդում: Նա անմիջապես հրամայեց, որ իր արմատներն ավելի խորը մխրճվեն հողի մեջ և այնտեղից ավելի շատ կենարար հյութեր և խոնավություն վերցնեն: Իսկ ճյուղերին նա հրամայեց ժլատություն չանել, իսկ ծաղիկներին՝ պտուղ դառնալ:

Երբ ծաղկունքի ժամանակն անցավ, ծառը պարզվեց, որ մինչև գագաթը լի է հասունացող պտուղներով:

Դեղձերը, լցվելով հյութով, օրեցօր ծանրանում էին, և ճյուղերն այլևս անկարող էին պահել նրանց:

Եվ ահա մի օր էլ, ծառը տնքաց  ծանրությունից, բունը ճրթոցով կոտրվեց, իսկ հասած դեղձերը ընկան գետնի  վրա, որտեղ էլ մնացին փտելու, անվրդով պնդուկենու ոտքերի մոտ:

Հեղինակ՝ Լեոնարդո դա Վինչի

Հարցեր և առաջադրանքներ

1. Բնութագրի՛ր դեղձենուն։ 

Դեղձենին շատ ագահ էր և դժգոհ։ 

 2. Քո կարծիքով ո՞րն է այս առակի ասելիքը:

Այս առակի ասելիքը այննե որ,մենք ինչ ունենք մեզ հերիք է և պետք չէ ագահություն անել։

3. Բառարանի օգնությամբ գրի՛ր ընդգծված բառերի բացատրությունը։ Առանձնացրո՛ւ քեզ համար անհասկանալի բառերը, բացատրի՛ր։ 

Շռայլ-ժլատ

Անխոհեմ-անմիտ

ջանասեր-աշխատասեր

ամուր-պինդ

մխրճվեն-խրել

 կենարար-համեղ

անվրդով- Անխռով

4. Ո՞ր նախադասությունն է համապատասխանում տեքստի ասելիքին։ 

Աչք մի՛ տնկիր ուրիշինի վրա, – մի անգամ ասաց նրան մոտակայքում բնակվող մի ծեր սալորենի: – Մի՞թե չես նկատում, թե ինչ ամուր բուն և ճկուն ճյուղեր ունի պնդուկենին: Փոխանակ անիմաստ փնթփնթաս ու նախանձես, ավելի լավ է ջանաս, որ բարձրորակ և հյութեղ դեղձեր աճեցնես:

5. Ի՞նչ առանձնահատկություններ ունի առակ ժանրը։