Posted in Մաթեմատիկա 6

Համեմատություններ, նրանց հիմնական հատկությունը

3:2 և  12:8 հարաբերությունները հավասար են, քանի որ 12/8 կոտորակում համարիչն ու հայտարարը կրճատելով 4-ով ստանում ենք՝ 12/8 = 3/2

Այսպիսով՝ 3:2=12:8 

Կարդում ենք այսպես՝ «3-ի հարաբերությունը 2-ին հավասար է 12-ի հարաբերությանը 8-ին»: 

Երկու հարաբերությունների հավասարությունը կոչվում է համեմատություն:

m/k = n/t կամ m : k = n : t 

Համեմատության բոլոր անդամները զրոյից տարբեր թվեր են՝ m≠0,k≠0,n≠0,t≠0

m և t թվերը կոչվում են եզրային անդամներ, իսկ k-ն և n-ը՝ միջին անդամներ:

Համեմատության հիմնական հատկությունը.

Համեմատության եզրային անդամների արտադրյալը հավասար է նրա միջին անդամների արտադրյալին:

Եթե m/k = n/t կամ  m:k=n:t, ապա m⋅t=k⋅n

Իրոք՝ 3/2 =12/8 համեմատության եզրային անդամների արտադրյալը հավասար է՝ 3⋅8=24

Նույնը ստանում ենք նաև միջին անդամները բազմապատկելիս՝ 2⋅12=24

Ճիշտ է նաև հակադարձ պնդումը՝ եթե m, k, n և t զրոյից տարբեր թվերի համար m⋅t=k⋅n, ապա m/k = n/t

Օրինակ՝ եթե 3⋅8=2⋅12, ապա 3/2 = 12/8 

3/2 = 12/8 համեմատության մեջ տեղերով փոխելով միջին կամ եզրային անդամները նորից ստանում ենք ճիշտ հավասարություններ՝ 3/12 = 2/8 և     8/2 = 12/3

Դասարանական աշխատանք

1․ Գրիր համեմատություն․

ա) 9-ի հարաբերությունը 90-ին հավասար է 2-ի հարաբերությանը 20-ին=9:90=3:30

բ) 15-ի հարաբերությունը 21-ին հավասար է 5-ի հարաբերությանը 7-ին=15:21=5:7

գ) 3-ի հարաբերությունը 8-ին հավասար է 12-ի հարաբերությանը 32-ին=3:12=8:32

2․ Նշիր այն հարաբերությունը, որը 11 : 5 հարաբերության հետ կազմում է ճիշտ համեմատություն:

ա) 11 : 6

բ) 110 : 50

գ) 660 : 30

դ) 66 : 5

3․ Նշիր ճիշտ համեմատություն կազմած հավասարությունները

ա) 30 ։ 12 = 10 : 3

բ) 10 : 4 = 100 : 40

գ) 30 : 12 = 100 : 40

դ) 30 : 12 = 10 : 4

ե) 10 : 3 = 100 : 40

4. Արդյո՞ք 6/6 = 48/24 հավասարությունը կազմում է ճիշտ համեմատություն։

ա) այո

բ) ոչ

5. Նշիր m/x = c/d համեմատության եզրային և միջին անդամները․

Եզրային անդամներն են՝ x/c

Միջին անդամներն են՝ m/d

6․ Ընտրիր երեք հարաբերություն որոնք համարժեք են 4 ։ 3-ին․

ա․ 8 ։ 6

բ․ 9 ։ 12

գ․ 20 ։ 15

դ․ 32 ։ 24

ե․ 36 ։ 28

7․  Սոֆին ձվով և շաքարավազով թխվածք է պատրաստում։ Ձվի 1 սպիտակուցի դիմաց նա օգտագործում է 50 գրամ շաքարավազ։ 10 ձվի սպիտակուց օգտագործելու դեպքում քանի՞ գրամ շաքարավազ անհրաժեշտ կլինի Սոֆիին։

10*50=500

8․ Մի հատվածի երկարությունը 10 սմ է, մյուսինը՝ 25 սմ։ Նրանց երկարություններն արտահայտելով միլիմետրերով՝ կազմեք համապատասխան համեմատությունը։

10սմ=10*10=100մմ

25սմ=25*10=250մմ

9*․ Ընտրությունների ժամանակ քաղաքի շրջաններից մեկում 54000 ընտրողներից ընտրական տեղամաս են գնացել 32700-ը, իսկ մյուս շրջանում 65000 ընտրողներից գնացել են 41500-ը։ Այդ շրջաններից որու՞մ են ընտրողներն ավելի պարտաճանաչ եղել։

21300ավելի պարտաճանաչ է։



10*․ Քառակուսու կողմը 55 սմ է։ Ուղղանկյան մակերեսը քառակուսու մակերեսի 3/5-ն է։ Որքա՞ն է ուղղանկյան լայնությունը, եթե նրա երկարությունը հավասար է քառակուսու կողմին։  

SՔ=55*55=3025

SՈԻ=3025:5*3=1815

X=1815:55

X=33

Posted in Պատմություն6

Հայկական լեռնաշխարհի լճերը, գետերը և բնակլիմայական պայմանները

diananazaryan

Լճերը

Հայոց հայրենիքի տարածքը հարուստ է ջրային պաշարներով։ Կան երեք խոշոր լճեր՝ Սևանը, Վանը և Ուրմիան։
Սևանն ունի քաղցրահամ ջրեր և հայտնի է նաև Գեղամա կամ Գեղարքունյաց ծով անուններով։ Ծովի մակերևույթից բարձր է եղել 1916մ։ Խորհրդային Հայաստանում ջրի անխնա օգտագործման պատճառով լճի մակարդակն իջել է քսան մետրով։ Սևանա լիճը վտանգված է, ուստի այսօր ջանքեր են գործադրվում ջրի մակարդակը բարձրացնելու, ինչպես նաև հազվագյուտ ձկնատեսակները վերացումից փրկելու համար։

Վանա Լիճը (հնում Բզնունյաց ծով) հայտնի է հատկապես Աղթամար կղզու վրա կառուցված նշանավոր Ս․ Խաչ եկեղեցով։ Լճի աղի ջրերում բազմանում է միակ ձկնատեսակը՝ տառեխը։

Մեր լեռնաշխարհ ամենամեծ լիճն Ուրմիան է։ Աղիության պատճառով չունի կենդանական և բուսական աշխարհ։ Հնում այն հայտնի էր Կապուտան ծով անվամբ։

Հայտնի են նաև Ծովակ Հյուսիսո (Չլդըր) և Փարվանա լճերը։

Գետերը։ Հայկական լեռնաշխհարի բնության առանձնատկություններից է նաև բազմաթիվ մեծ ու փոքր գետերի առայությունը։ Հայաստանից են սկզբնավորվում տարածաշրջանի մի քանի հայտնի գետեր՝ Եփրատը, Տիգրիսը, Արաքսը, Ճորոխը և Կուրը։ Հայկական գետերը թափվում են Սև ու Կասպից ծովերը և Պարսից ծոցը։

Արաքսը (հնում Երասխ), որն ամբողջությամբ հոսում է Հայաստանի տարածքով, Համարվում է հայոց մայր գետը։

Աստվածաշնչի համաձայն՝ դրախտը եղել է Եփրատի ու Տիգրիսի ակունքներում։ Եփրատի արևելյան ճյուղի՝ Արածանիի ջրերում 301 թ․ Հայոց Տրդատ 3-րդ Մեծ արքան, արքունիքը, զորքը և ժողովուրդը մկրտվել են քրիստոնյա։

Հայկական լեռնաշխարհում նշանավոր են Արարատյան, Մշո, Կարնո (Էրզրումի), Ալաշկերտի, Շիրակի և այլ դաշտերը։

Բնակլիմայական պայմանները։ Հայաստանի բնակլիմայական պայմանները բազմազան են։ Ցածրադիր գոտում աճող մրգերից հայտնի են հայկական խաղողն ու ծիրանը։ Հին աշխարհում ծիրանը, ի պատիվ հայերի՝ արմենների, անվանվել է արմենիակա։

Ավելի բարձրադիր վայրերում աճում են ցորեն, գարի, ցրտադիմացկուն խաղող։ Լեռնային հարուստ մարգագետինները նպաստավոր են անասնապահության համար։

Հայաստանը հայտնի է եղել որդան կարմիր ներկով, որը ստանում էին Արարատյան դաշտում բազմացող հաստուկ որդի տեսակից։

Անտառապատ են Հայոց լեռնաշխարհի հյուսիսային նահանգները։ Կենդանիներից տարածված են հայկական մուֆլոնը, եղջերուն, վարազը, աղվեսը, գայլը, արջը, բորենին և այլն։ Հայաստանը վաղ ժամանակներից ճանաչված էր ձիաբուծությամբ և մեղվապահությամբ։

Հայաստանի ընդերքը հարուստ է ոսկու, արծաթի, պղնձի, մոլիբդենի, աղի հանքերով, շինաքարով և այլ բնապաշարներով։ Մեր երկրի ընդերքից բխում են նաև հանքային ջրեր, որոնք հնուց ի վեր հայտնի են իրենց բուժիչ հատկություններով։

Հարցեր և առաջադրանքներ
1․Թվարկե՛ք և նկարագրե՛ք Հայկական լեռնաշխարհի խոշոր լճերը:

Սևանա,Վանա,Ուրմիո:


2․Պարզե՛ք, թե ձեր մարզում ինչ գետեր, լճեր, լեռներ, դաշտեր կան և ուսումնասիրե՛ք։

Ես ապրում եմ Երևանում Երևանի միջով է անցնում Հրազդան գետը։
3․Ո՞րն է հայոց մայր գետը։

Հայոց մայր գետը Արաքսն է։


4․Ներկայացրե՛ք հայկական բնաշխարհի բուսական և կենդանական աշխարհը։

Կենդանիներից տարածված են հայկական մուֆլոնը, եղջերուն, վարազը, աղվեսը, գայլը, արջը, բորենին և այլն։


5․Ի՞նչ բնապաշարներով է հարուստ Հայկական լեռնաշխարհը։

Ավելի բարձրադիր վայրերում աճում են ցորեն, գարի, ցրտադիմացկուն խաղող։ Լեռնային հարուստ մարգագետինները նպաստավոր են անասնապահության համար։

Նոր Հասկացություններ, անուններ
Սևանա,Վանա,Ուրմիո լճեր, Ծովակ Հյուսիսո (Չլդըր), Փարվանա, Մշո, Կարնո, Ալաշկերտի դաշտեր, արմենիակա, որդան կարմիր։