Posted in Մայրենի 6

28.09.2023

Աշխատանք դասարանում 

Կարդա՛ Կոմիտասի ,,Հունձ,, բանաստեղծությունը և պատասխանի՛ր հարցերին։ 

Ջեռավ ամառն ու ջեռավ,
Բերավ կատարն ու բերավ,
Ցայտեց ցորեն
Արտեն, ձորեն։

Ճամփաներում՝
Կյանք է եռում՝
Դաշտեն կալեր կիզվելով,
Հասկեն շարեր դիզվելով։

Երգ ու տաղով
Ոսկի սայլեր ու որան.
Հերկ ու բաղով
Պղինձ-քայլեր շորորան։

Երգ ու տաղեր՝
Ոսկի սայլեր օրորում,
Հերկ ու բաղեր՝
Պղինձ քայլեր շորորում։

  1. Բացատրի՛ր բառերը՝
  2.  
  3. Հունձ –  Հնձելը, արտը քաղելը:
  4.  
  5. Կալ – Հացահատիկը կալսելու տեղ
  6.  
  7.  Հերկել – Տրակտորով՝ գութանով ևն հողը ճեղքել ու որոշ հաստությամբ 
  8.  
  9.  Ցայտել – Ուժգին հոսանքով դուրս հոսել՝ ցայտերի վերածվելով
  10.  
  11.  Ջեռալ – Տաքանալ

2. Գրավոր ներկայացրո՛ւ բանաստեղծության բովանդակությունը:

Իմ կարծիքով Բանաստեղծությունը ներկայացնում է փոքր գյուղ որի բնակիչները հնձում են ցորենը ։  

3. Տարվա ո՞ր եղանակն է ներկայացված, բանաստեղծությունից մեջբերումներ արա:

Ամառը 

4. Ի՞նչն է բանաստեղծության մեջ իշխում, ձա՞յնը, գու՞յնը, թե՞ այլ բան: Հիմնավորի՛ր պատասխանդ: 

Իմ կարծիքով ձայնը։

5. Ի՞նչ գույն ունի բանաստեղծությունը, ի՞նչ ձայն ունի: 

Կանաչ, վարդագույն և կապույտ

Հանգիստ մեղմ և հոգեվոր