Posted in Պատմություն6

Հայկական լեռնաշխարհի լճերը, գետերը և բնակլիմայական պայմանները

Լճերը

Հայոց հայրենիքի տարածքը բազում է ջրային պաշարներով։ Կան երեք խոշոր լճեր՛ Սևանը, Վանը և Ուրմիան։
Սևանն ունի քաղցրահամ ջրրեր և հայտնի է նաև Գեղամա ևԳեղարքունյաց ծով անուններով։ Ծովի մակերևույթը բարձր է եղել 1916մ։ Խորհրդային Հայրենիքում ջրի անխնա օգտագործման պատճառով ծովի մակարդակն իջել է քսան մետրով։ Սևանա լիճը վտանգված է, ուստի այսօր ջանքեր են գործադրվում ջրի մակարդակը բարձրացնելու, ինչպես նաև հազվագյուտ ձկնատեսակները վերացումից փրկելու համար։

Վանա Լիճը (հնում Բզնունյաց ծով) հայտնի է հատկապես Աղթամար կղզու վրա կառուցված նշանավոր Ս․ Խաչ եկեղեցով:Աղի ջրերում բազմանում է միակ ձկնատեսակը՝ տառեխը։

Մեր լեռնաշխարհի ամենամեծ լիճն Ուրմիան է։ Աղիության պատճառով չունի կենդանական և բուսական աշխարհ։ Հնում այն հայտնի էր Կապուտան ծով անունով։

Հայտնի են նաև Ծովակ Հյուսիսո (Չլդըր) և Փարվանա լճերը։

Գետերը։ Հայկական լեռնաշխհարի բնության առանձնատկություններից է նաև շատ մեծ և փոքր գետերի առայությունը։ Հայաստանից են սկզբնավորվում տարածաշրջանի մի քանի հայտնի գետեր՝ Եփրատը, Տիգրիսը, Արաքսը, Ճորոխը և Կուրը։ Հայկական գետերը թափվում են Սև ու Կասպից ծովերը և Պարսից ծոցը։

Արաքսը (հնում Երասխ), որն ամբողջությամբ գնում է Հայաստանի տարածքով, Համարվում է հայոց մայր գետը։

Աստվածաշնչի համաձայն՝ դրախտը եղել է Եփրատի ու Տիգրիսի ակունքներում։ Եփրատի արևելյան ճյուղի՝ Արածանիի ջրերում 301 թ․ Հայոց Տրդատ 3-րդ Մեծ արքան, արքունիքը, զորքը և ժողովուրդը մկրտվել են քրիստոնյա։

Հայկական լեռնաշխարհում նշանավոր են Արարատյան, Մշո, Կարնո (Էրզրումի), Ալաշկերտի, Շիրակի և այլ դաշտերը։

Ավելի բարձրադիր վայրերում աճում են ցորեն, գարի, ցրտադիմացկուն խաղող։ Լեռնային հարուստ մարգագետինները նպաստավոր են անասնապահության համար։

Հայաստանը հայտնի է եղել որդան կարմիր ներկով, որը ստանում էին Արարատյան դաշտում բազմացող հաստուկ որդի տեսակից։

Անտառապատ են Հայոց լեռնաշխարհի հյուսիսային նահանգները։ Կենդանիներից տարածված են հայկական մուֆլոնը, եղջերուն, վարազը, աղվեսը, գայլը, արջը, բորենին և այլն։ Հայաստանը վաղ ժամանակներից ճանաչված էր ձիաբուծությամբ և մեղվապահությամբ։

Հայաստանի ընդերքը հարուստ է ոսկու, արծաթի, պղնձի, մոլիբդենի, աղի հանքերով, շինաքարով և այլ բնապաշարներով։ Մեր երկրի ընդերքից բխում են նաև հանքային ջրեր, որոնք հնուց ի վեր հայտնի են իրենց բուժիչ հատկություններով։

Posted in Մաթեմատիկա 6

Դասարանական աշխատանք

1․ Հաշվիր արտահայտության արժեքը

ա) (z : z) – (14 : 14) =0

բ) 500 • (m – m) + 7 =507

գ) 10 – (a – a) + 10 =20

դ) (k : k) +9 =10

2. Ուղղանկյան մի կողմը 22 սմ է, իսկ երկրորդը նրանից մեծ է a սմ -ով:

Գտիր ուղղանկյան երկրորդ կողմի երկարությունը, եթե a=11 սմ:

22+11=33

3. Կրճատիր կոտորակը

ա) 9/81 = 1/9

բ) 5/55 =1/11

գ) 24/36 =4/6 

դ) 56/63 =7/9

4.  1 կիլոգրամը 1 տոննայի ո՞ր մասն է կազմում։

1/1000

5․ 1 վայրկյանը 1 րոպեի ո՞ր մասն է կազմում։

1/60

6․ Կապարի և ոսկու համաձուլվածքը պարունակում է 27 կգ կապար և 81 կգ ոսկի: 

Ի՞նչ հարաբերությամբ են վերցված կապարն ու ոսկին:

27:81

7․ Տրված է, որ երկու թվերի հարաբերությունը հավասար է 1/6-ի:

 Հաշվիր այդ թվերը, եթե նրանց տարբերությունը հավասար է 90 -ի:

90:5=18

18*6=108

8․ Նշիր ճիշտ համեմատություն կազմած հավասարությունները

ա) 35 ։ 14 = 5 : 2

բ) 15 : 12 = 5 : 4

գ) 35 : 12 = 100 : 45

դ) 40 : 12 = 20 : 4

ե) 10 : 3 = 100 : 30

9․ Ընտրիր երեք հարաբերություն որոնք համարժեք են 7 ։ 5-ին․

ա) 8 ։ 6

բ) 14 ։ 10   

գ) 20 ։ 15

դ) 35 ։ 25

ե) 49 ։ 35

10. Ուղղանկյան պարագիծը 84 սմ է, երկարությունը հավասար է 35 սմ-ի:

 Գտիր ուղղանկյան երկարության և լայնության հարաբերությունը: