Posted in Մայրենի 6, Uncategorized

Աշխատանք դասարանում

Գործնական քերականություն

1. Տրված բառերը խմբավորի՛ր ըստ խոսքի մասերի:

Հող, սղոց, դուր, բուժակ, փայտ, բահ, պտուտակ, վիրավոր, բուժել, գերանդի, աքցան, բժիշկ, փորել, մաքուր, ամրացնել, պտտել, կարել, վիրաբույժ, ցանել, գարնանային, դեղ, սրսկել, շաղ տալ, դեզ, վիրահատել, հարթ, դիզել, վիրակապել, փայլուն, ներկել, սև, սպիտակ, կանաչ, կարմիր:

գոյական – հող,սղոց,դուր,բուժակ,փայտ,բահ,պտուտակ,գերանդի,աքցան,բժիշկ,վիրաբույժ,դեղ,դեզ

ածական – վիրավոր,մաքուր,գարնանային,հարթ,փայլուն,սև,սպիտակ,կանաչ,կարմիր

բայ – բուժել,փորել,ամրացնել,պտտել,կարել,ցանել,սրսկել,շաղ տալ, վիրահատել,դիզել,վիրակապել,ներկել

2. 136.   Ա շարքի ընդգծված բառերն ի՞նչ հարցի են պատասխանում, ի՞նչ են ցույց տալիս, ինչո՞վ են տարբերվում Բ շարքի ընդգծված բառերից:

Ա. Ձայնավոր հնչյուն: –                    ԲՀնչուն երգ ու ծիծաղ:

Ձիերի դոփյուն: –                              Դողդոջուն ձեռքեր:

Զգեստների շրշյուն: –                       Շրշուն քող:

Դռան բախյուն: –                              Բաբախուն սիրտ:

Ջրվեժի շառաչյուն: –                        Շառաչուն ջրվեժ:

Անձրևի շաչյուն:                              Պաղպաջուն ջրեր:

Վարար ջրերի գոչգոչյուն: –              Ժպտուն աղջիկ:

Ալիքի ճողփյուն: –                            Սիրուն խաղալիք:

Ա շարքի բոլոր բառերը գրված են յու-ով և գոյական են, իսկ Բ շարքինը գրված է ու-ով և ածական է։

3. Կետերը փոխարինի՛ր հնչյուն, թնդյուն, շառաչյուն գոյականներից և հնչուն, թնդուն, շառաչուն ածականներից մեկով:

Իմ մանկության օրերին հորդահոս ու  շառաչուն գետ եմ տեսել:

Լեռներում միայն թնդուն արձագանքը մնաց:

Ուշադիր լսում էի քո երգի ամեն մի հնչյունը:

Մանկան հնչուն ծիծաղը վարակեց մեծերին:

Այդ մարտի թնդյունը լսվում էր բավական հեռվում:

Ինձ կանչեց-բերեց մեր գետի շառաչյունը:

Leave a comment